ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱՍԻՍՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ . ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ամանորի նախաշեմին գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցը, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, Մասիսի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, քաղաքապետարանի աշխատակիցները և բազմաթիվ հյուրեր: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Դպրոցի սաների մատուցմամբ տոնական երգերն ու պարերը ներկաներին հաղորդեցին բարձր տրամադրություն և ևս մեկ անգամ ավետեցին սիրված տոնի գալուստը: Միջոցառման վերջում քաղաքապետը շնորհավորեց ներկաներին և ընդգծեց.
- Նման տաղանդավոր երեխաների շնորհիվ Մասիս քաղաքը դարձել է ակտիվ մշակութային քաղաք: Ես հույս ունեմ, որ այս երեխաները կփայլեն տարբեր բեմերում` բարձր պահելով հարազատ քաղաքի անունը:

Մասիսի քաղաքապետարան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն