ՊԲ հրամանատարը հանդիպել է «Ես եմ» ծրագրով բանակ զորակոչված նորակոչիկներին

Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է ՊԲ-ի զորամասերից մեկում իրենց զինվորական ծառայությունը «Ես եմ» ծրագրի շրջանակում նոր-նոր մեկնարկած նորակոչիկներին:

Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել վերջիններիս զինված ուժերի շարքերը գիտակցված ընտրությամբ համալրելու համար, և վստահեցրել, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, մասնավորապես «Ես եմ» ծրագրի համաձայն բանակ զորակոչված զինծառայողների համար, ծառայողական ու սոցիալական բարձրակարգ պայմաններ ապահովելու համար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն