Երևան, 26.11.2020, 21:43,
Հենց այս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի սահմանների նոր տեսքը. թուրքագետԹուրք զինվորականները Ադրբեջան կմեկնեն մեկ տարովԱրթուր Վանեցյա՛ն, դու էլ ներկաների ու նախկինների հետ միասին՝ անցյալ ես. Ապագայից՝ դու սուս… Համաձայն ճշտված տեղեկությունների՝ խմբավորումը ֆինանսավորում է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն)Եթե դուխդ հերիքում էր. «հանգստացնեիր» ՝ կապիտուլացիա ստորագրողին , կամ «Դավիթ Անհաղթին»ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂԸ ԴԵՌ ՆՈՐ Է ԲԱՑՎԵԼՈՒ...ՁԵՌՔԴ ՀԵՌՈՒ ՀԵՐՈՍԻՑ . ՍԹԱՓՎԻ՛Ր ՆԻԿՈԼ, ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵ՛Ս ՀԱՆԿԱՐԾ .«ԿԱՇԻԴ ՓՐԿԵԼՈՒ» ՀԱՄԱՐ՝ ՀԵՐՈՍԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱՐՁՆԵՍ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ  Եկեք միասնական լինենք, որպեսզի կարողանանք պահպաննել մեր հողերը, եկեղեցիներն ու վանքերը, քանզի մասնատվելով մենք կկորցնենք ավելին, քան մտածում ենք. Դադիվանքի հոգեւորականի կոչը հայ ժողովրդին.Iravunk.com Հոկտեմբերի 27-ի հետեւանքները վերացված չեն. Արցախը "ընկավ" նաեւ այն պատճառով, որ Արցախի «սյուները ամրացնելու փոխարեն» ՝ 30 տարի շաևունակ ամրացան քրեաօլիգարխիկ կլանն ու նրա մասնաճյուղերը , որի կնքահայրերը այսօր կրկին նետվել են «մարտադաշտ»...Այնքան սեւ ու սպիտակ արեցիք, որ հիմա բոլորս սեւ ենք.գլխիկոր ու ջարդված. Եւ այդ ամենի պատասխանատուն դուք եք, ու Ձեր շվաքի տակ չուխաներով խորհրդարան սողոսկած՝ սւ ու սպիտակի ապաշնորհ ջահակիրները

Արյունոտ պոստեր, կրակված ու չկրակված փամփուշտներ…

Ուղիղ երկու տարի անցավ… Երկու տարվա անքուն գիշերներ, կարոտի գիշերներ, գիշերներ լռության ու սպասումի, հավատի ու հիասթափության գիշերներ… Գիշերներ, որ չեն անցնում , և լույսն այնքան ուշ է բացվում… 
   Երկու տարի առաջ այս գիշեր շատերն այրիացան, ոմանք ` որբացան, ոմանք ` մնացին  կարոտ իրենց տղաներին ու եղբայրներին…          
  Երկու տարի առաջ այս գիշերը դարձավ շատերի վերջին , և , հավանաբար ` ամենածանր ու ամենադաժան գիշերը: Սա այն միակ գիշերն էր, որը չէր լուսանալու: 
   Կռվում էին տղաները ` աչքերի առաջ հարազատ մոր ու քրոջ, կնոջ կամ սիրած աղջկա, երեխայի կամ ընկերոջ դեմքերը: Նրանց ականջներում դեռ թարմ էին իրենց հաջողություն մաղթողների ձայները և դեռ լսվում էին նրանց բարեմաղթանքներն այն մասին, որ խաղաղ երկնքի տակ ծառայեն ու երկու տարի երկու օր թվա… Բայց նրանք դեռ չգիտեին, որ հերոս են դառնալու, որ հենց այդ գիշեր նրանց անունները գրվելու են յուրաքանչյուր հայի սրտում… 
   Նրանք չգիտեին, որ այդ գիշերը վերջինն է ու ամենահերոսականը… 
   Կռվում էին տղաները ` գիտակցելով մոտալուտ վտանգն ու տեսնելուվ կատաղած թշնամուն: Կռվում էին նրանք ` հանուն հայի վաղվա օրվա, հանուն բացվող առավոտվա, բայց ինչ իմանային, որ այդ առավոտն իրենց համար չի լուսանալու …
  Եվ ահա` առավոտ… Արյունոտ պոստեր, իրարից անջատված մարմիններ , կրակված ու չկրակված փամփուշտներ…
   Քանի երազանք , նպատակ մնաց անկատար, քանի մոր աչքեր մնացին սառած, քանի աղջկա սիրտ մնաց կոտրված, քանի երեխա մնաց կարոտած, քանի տան կտուր մնաց կիսատ, քանի օջախ մնաց առանց ծուխ:
  Սպասում ու հավատ կար հենց այդ առավոտ, աղոթք ու հառաչանք, բոլորը վախեցած կարդում էին թերթեր, լսում էին լուրեր , փնտրում անուններ, զանգեր էին անում, իրար հարցնում, գնում իրար տուն, ծանոթներ գտնում…
  Եվ հանկարծ մի լուր… Սփոփելու համար է~լ հերոս, է~լ քաջ, է~լ Մոնթե ու Վազգեն, է~լ սուրբ ու համառ… չգիտեին , թե լուրը ոնց հայտնեն, ոնց հայտնեն լուրը ` զոհվածի մորը… Ոնց սպանեն մորը, ոնց ասեն, որ նա, որ նա էլ չկա, որ էլ չի գալու: Մորն ինչպես բացատրեն, որ որդուն առողջ ուղարկեց բանակ, իսկ հիմա միայն մի քանի շոր են հետ վերադարձնում… Մորն ու կնոջը, հորն ու երեխուն, քրոջն ու եղբորը ինչպես բացատրեն, որ նա էլ չկա ` զոհվել է տղան: 
   Արցունք ու տանջանք, աղոթք ու սպասում, զուր էր ամեն ինչ ` նա էլ չի գալու…

 Աննա Առաքելյան

Հ. Գ. 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: 4-օրյա պատերազմում երկու կողմն էլ տվեցին մեծաթիվ զոհեր. զոհվածների և սպանվածների տարբեր թվեր են շրջանառվում. Հայկական կողմից՝ մինչև 110 զոհ, ադրբեջանականից՝ 2500:

 

 
 
 
 
 
 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն