Երևան, 07.06.2020, 02:31,
«Ջրի վրա նստած դևերի՝ ՋՈ-երի հետ պետք է մի բան անել»․ Հովսեփ Խուրշուդյան«Դա նման է նրան, որ հիվանդ հարազատին ասես՝ վերջդ եկել է»․ Գևորգ ԴավթյանCOVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմՔաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել էԿգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ ՀայրապետյանԳրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը (լուսանկար)Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներՈստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է«Ջնդի Ամարյանի օրինակով՝ թող բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում».Կանիաշիրի դպրոցի տնօրեն

Հայաստանում այժմ ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում․ Սերժ Թանկյան

Հայաստանում վերջապես ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի համաշխարհային երաժիշտ Սերժ Թանկյանը՝ էջում տեղադրելով նաեւ այս պահին Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ցույցի ուղիղ հեռարձակումը։

«Քաղաքացիական անհնազանդությունն աճում է եւ ընդունում գործադուլների եւ դասադուլների տեսք՝ ընդդեմ անարդարացի, կաշառակեր իշխող վերնախավի։ Այս շաբաթը նոր Հայաստանի շաբաթն է՝ ինչ էլ լինի, անտարբերությունը ցրվել է։ Սերժ Սարգսյանն ինքն խոստովանեց, որ հնարավոր է, բնակչության 60 տոկոսն իրեն չի սիրում եւ համաձայն չէ իր հետ։ Այնուամենայնիվ, նա համառ է իր հովանավորչական վերաբերմունքի եւ կառավարման հարցում։ Սե՛րժ, չեմ ցանկանում անքաղաքակիրթ երեւալ, բայց դու մեր հայրը չես, եւ մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես հայ ժողովրդին եւ այլեւս  կենսունակ, հարգված առաջնորդ չես, կկանգնես արդյոք թե՞ կշարունակես անարդյունավետ եւ այս պահին վտանգավոր կառավարումը։ Ինչպես ասում են՝ երգը դեռ երգված չէ»,-գրել է նա։

Նիկոլ Փաշինյանը ցույցի ժամանակ ընթերցել է Սերժ Թանկյանի գրառումը։ Նա  կոչ է արել Թանկային գալ եւ միանալ բողոքի շարժմանը՝ հավելելով․«Մենք կընդունենք քեզ որպես ազգային հերոսի»։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն