Երևան, 15.12.2019, 15:07,
«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան «Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար «Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

Ռուսաստանի թեմա չկա

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ռուսաստանը կընդունի հայաստանյան ցանկացած իշխանության: Հայաստանյան ցանկացած իշխանություն կձգտի լավ հարաբերություններ կունենալ Ռուսաստանի հետ: ՌԴ ռազմաբազայի եւ ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հասարակության ճնշող մեծամասնության մեջ կա կոնսենսուս, եւ հիմնական՝ իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայն են, որ այդ կառույցները պետք է պահպանվեն:

Հետեւաբար, այս հեղափոխությունը մեր ժողովուրդների եւ պետությունների բարեկամական կապերին ամենեւին էլ չի խանգարում եւ չի խանգարելու: Նրանք, որոնք հակառակն են պնդում, մտածում են ոչ թե մեր ժողովուրդների եւ պետությունների, այլ, այսպես ասենք՝ այլ բաների մասին: Եվ ավելին՝ այդ մարդիկ անվստահություն են սերմանում երկու բարեկամ ազգերի մեջ:

«Այս շարժումը Ռուսաստանի դեմ է» կեղծ, սադրիչ եւ վտանգավոր թեզը պաշտպանողներ կան թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Փոխվարչապետի եւ արտգործնախարարի պաշտոնակատարներին Մոսկվա ուղարկելը եւ Պուտինի աշխատակազմից 4 տողանոց «սատարող» հայտարարություն կորզելն այդ շրջանակներում է: Դե, իսկ հետո համապատասխան տեղերից ռուսաստանյան հեռուստաալիքներին հրահանգ է տված՝ այդ կեղծ թեզն առաջ տանելու, եւ հաստիքային քարոզիչները, նաեւ հայկական ազգանուններով, հիշում են հին երգը՝ «սա մայդան է»՝ չնայած տեսական եւ գործնական առումով ապացուցվել է, որ վերջին իրադարձությունները «մայդանին» ամենեւին նման չեն:

Ինչո՞ւ եմ ես «մայդանի» մասին խոսակցությունները սադրանք համարում: Որովհետեւ քաղաքական եւ «տեղեկատվական» փորձառություն չունեցող մարդիկ բուռն հակաքարոզչություն են ծավալում այդ կեղծ թեզի հետ՝ կամա թե ակամա քննադատելով Ռուսաստանի քաղաքականությունը: Քանի որ մեր հասարակական-քաղաքական դաշտում շատ մարդիկ ղեկավարվում են էմոցիաներով, այս փոխազդեցությունը բնական է:

Բայց ինչպես եւ բազմաթիվ այլ դեպքերում, ես կարծում եմ, որ որեւէ բան ասելուց կամ գրելուց առաջ պետք է գոնե 5 րոպե մտածել: Այնպես որ, Հայաստանի հարգարժան իշխանություններ, Ռուսաստանին մի՛ խառնեք այս պատմությանը: Նախ՝ դա անարդյունավետ է, երկրորդ՝ մտածեք, խնդրում եմ, ձեր արժանապատվության եւ երկրի վարկի մասին: Բայց եթե նույնիսկ իշխանությունները փորձում են «տղա բերել», դուք, հարգարժան քաղաքացիներ, լուրջ մի ընդունեք այդ փորձերը, բանավեճի մեջ մի մտեք: Հետաձգենք Ռուսաստանի թեման ավելի հանդարտ ժամանակների համար»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն