Երևան, 15.12.2019, 14:09,
«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան «Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար «Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

Հովհաննես Մանուկյանը՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու մասին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր իշխանությունից ժողովրդի սպասելիքներն այսօր ոչ միայն մեծ են ու պահանջատիրական, այլև հիմնված են խորը հավատի վրա: Այս պայմաններում նոր կառավարությունը պետք է պատասխանատվության հետ միասին նաև առավել կարևոր՝ ժողովրդի ապրումներն առաջնային կիսողի դերը ստանձնի:

 

Մեր նման փոքր բնակչությամբ երկրներում, որտեղ բոլորն իրար գիտեն, միջանձնային հորիզոնական կապերը շատ ամուր են։ Ազգակցական, բարեկամական և ընկերական ներազդեցություններն իշխանության ներկայացուցիչների վրա ֆինանսական, կադրային և այլ կարևոր հարցերում ավանդաբար եղել են որոշիչ գործոններ։ Սա նաև երկրում առկա կոռուպցիայի ամենաբարենպաստ պատճառներից մեկն է։ Լուծումը միակն է․ մտերիմների պրեսինգը նոր իշխանության ներկայացուցիչների վրա պետք է վերացնել։

 

Հիշում եմ հարևան երկրում կրկին հեղափոխական ալիքի վրա երկրի քաղաքական պատասխանատվությունը ստանձնած ուժի լիդերների՝ այս հարցին դրսևորած վերաբերմունքը։ Նրանք հրապարակային հաստատակամ հորդորով դիմեցին իրենց բոլոր մերձավորներին՝ խնդրելով և պահանջելով նրանց որևէ անձնական հարցով իրենց չդիմել։

Նրանք հայտարարեցին, որ միևնույն է, որևէ միջնորդություն չեն ընդունելու, փոխարենը վտանգվելու են հարազատական հարաբերությունները, նաև՝ իրենց քաղաքական թիմի հեղինակությունը։ Դրա արդյունքում քաղաքական թիմի անդամներին ուղղվող միջնորդություններն ու խնդրանքները դարձան եզակի, գրեթե իսպառ վերացան։

Այս խնդիրը մեր երկրում ևս պետք է լուծել՝ վերացնելով նոր թիմի արդյունավետ աշխատանքի լուրջ և վտանգավոր այս խոչընդոտը»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն