Երևան, 26.11.2020, 21:24,
Հենց այս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի սահմանների նոր տեսքը. թուրքագետԹուրք զինվորականները Ադրբեջան կմեկնեն մեկ տարովԱրթուր Վանեցյա՛ն, դու էլ ներկաների ու նախկինների հետ միասին՝ անցյալ ես. Ապագայից՝ դու սուս… Համաձայն ճշտված տեղեկությունների՝ խմբավորումը ֆինանսավորում է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն)Եթե դուխդ հերիքում էր. «հանգստացնեիր» ՝ կապիտուլացիա ստորագրողին , կամ «Դավիթ Անհաղթին»ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂԸ ԴԵՌ ՆՈՐ Է ԲԱՑՎԵԼՈՒ...ՁԵՌՔԴ ՀԵՌՈՒ ՀԵՐՈՍԻՑ . ՍԹԱՓՎԻ՛Ր ՆԻԿՈԼ, ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵ՛Ս ՀԱՆԿԱՐԾ .«ԿԱՇԻԴ ՓՐԿԵԼՈՒ» ՀԱՄԱՐ՝ ՀԵՐՈՍԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱՐՁՆԵՍ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ  Եկեք միասնական լինենք, որպեսզի կարողանանք պահպաննել մեր հողերը, եկեղեցիներն ու վանքերը, քանզի մասնատվելով մենք կկորցնենք ավելին, քան մտածում ենք. Դադիվանքի հոգեւորականի կոչը հայ ժողովրդին.Iravunk.com Հոկտեմբերի 27-ի հետեւանքները վերացված չեն. Արցախը "ընկավ" նաեւ այն պատճառով, որ Արցախի «սյուները ամրացնելու փոխարեն» ՝ 30 տարի շաևունակ ամրացան քրեաօլիգարխիկ կլանն ու նրա մասնաճյուղերը , որի կնքահայրերը այսօր կրկին նետվել են «մարտադաշտ»...Այնքան սեւ ու սպիտակ արեցիք, որ հիմա բոլորս սեւ ենք.գլխիկոր ու ջարդված. Եւ այդ ամենի պատասխանատուն դուք եք, ու Ձեր շվաքի տակ չուխաներով խորհրդարան սողոսկած՝ սւ ու սպիտակի ապաշնորհ ջահակիրները

Արցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպին՝ քաղաքացիների եւ ԱԱԾ աշխատակիցների միջեւ ծեծկռտուքին հաջորդած բողոքի ցույցերը, մեղմ ասած, վտանգավոր երանգ են ստանում: Վտանգավոր հենց Արցախի համար, քանի որ երկիրը շարունակում է գտնվել պատերազմական վիճակում: Նման իրավիճակում պետության ներսում անկառավարելի իրավիճակ ստեղծելու, ապակայունացման ցանկացած փորձ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Բացի այդ, Ստեփանակերտում տեղի ունեցածը վտանգավոր է ոչ միայն այդ պետության համար (քանի որ հակառակորդը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից` փորձելով դիմել ակտիվ ռազմական գործողությունների), այլեւ սա անուղղակի ստվեր է քցում Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության վրա: Ի վերջո, Ստեփանակերտում փորձում են կրկնել Հայաստանում իրականացված քայլերը, եւ եթե իրադարձություններն ընթանան ոչ ցանկալի հունով, ապա հետեւանքները ծանր կլինեն: Մինչ այդ նկատենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ԼՂՀ բնակիչներին դադարեցնել բողոքի ցույցերը:

Ավելի վաղ կատարվածի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սերժ Սարգսյանի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ նա մշտական կապի մեջ է Բակո Սահակյանի հետ: Իսկ ահա Քոչարյանի գրասենյակից այդպես էլ հստակ պատասխան չեն տվել. «Ի՞նչ արձագանք եք ակնկալում»,- ասել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ խոստանալով մեր հարցը փոխանցել Քոչարյանին: Հ.Գ. Ուշ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ արցախցիները որոշել են դադարեցնել բողոքի ցույցերը: Բանն այն է, որ ի սկզբանե ԼՂՀ իշխանություններն ադեկվատ են գնահատել իրավիճակը, ու նախագահ Բակո Սահակյանի մակարդակով ցույցի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ խոստում է հնչել միջադեպի մեղավորներին բացահայտելու եւ պատժելու մասին, այդ ուղղությամբ արդեն հստակ քայլեր են կատարվում: Մեր տեղեկություններով՝ Բակո Սահակյանը պետական պաշտոնյաների հետ քննարկումներ է անցկացրել, որոշվել է ստեղծել հանրային խորհուրդ: Նախնական որոշվել է, որ հրաժարական են ներկայացնելու ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանն ու իր տեղակալը իրավիճակի հանգուցալուծման համար:

Ու հիմա, հաշվի առնելով Բակո Սահակյանի հետ պայմանավորվածություններն ու ՀՀ վարչապետի հորդորը, բողոքի գործողությունները դադարեցվել են: Հետաքրքիրն այն է, որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, երեկ երեկոյան ցուցարարների հետ հերթական անգամ հանդիպման է շտապել պետնախարար Արայիկ Հարությունյանը: Այդ պահին ՀՀ վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերով հանդես է եկել հայտարարությամբ: Մարդիկ նրա ելույթը ծափերով են ընդունել՝ հայտարարելով իրենց որոշման մասին:

Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի ասօրվա համարում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն