Ամեն մեկը՝մի մարտիկ է ճակատագրով.PHOTO,VIDEO

 

Օրերս, Անի Պանդոկ Համալիրում, Armenia խորագրի ներքո տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ, ամփոփվեցին 2017 թվականի` տարբեր ոլորտների ներկայացուցիչների արձանագրած վարկանիշները, որոնց արդյունքները ի մի էին բերվել էլեկտրոնային տարբերակով՝ (օնլայն քվեարկությամբ), Armenian Info Տեղեկատվական Պորտալում:
Նշենք, որ մինչ տարբեր ոլորտի առաջատարներին անդրադառնալը, նախ պատվոգրեր հանձնվեցին ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին, քառօրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը նվիրաբերած մեր Հերոսների ծնողներին,Արցախյան պատերազմի բովով անցած մեր լեգենդար հրամանատարներին ու վետերաններին, ովքեր իրենց ավանդն ու լուման են ունեցել Արցախի պաշտպանության գործում:

Ամբողջ միջոցառումը կազմակերպված էր նրանց համար, ու պարգեւատրությունն ուղղակի կամ անուղղակի կապակցված էր նրանց հետ։ Պարգեւատրությունների ընթացքում բազմիցս հնչել է բուժկենտրոններին ուղղված կոչ՝ այդ երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ բուժօգնություն, լինել նրանց հետ սիրալիր եւ համբերատար։

 

Միջոցառումը սկսվեց արժանապատիվ ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԻ օրհնությամբ եւ նրա ողջույնի խոսքով։

 

«Խրամատից` հավերժություն»


Պատվոգրերն առաջինը հանձնվեցին երկրի պաշտպաններին` ապրիլյան պատերազմում իրենց կյանքի գնով հողը պահած Մեր Հերոս ու լեգենդար քաջորդիների առյուծածին մայրերին: 
Առաջին պատվոգրերը հանձնվեցին հայ ազգի լեգենդներ, քաջարի ու անձնուրաց հայորդիներ՝ Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանին, եւ Ադամ Սահակյանի ծնողներին:

Image result for Քյարամ Սլոյան Նվարդ

 


ՏԱՐՎԱ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ


Այնուհետեւ, Armenia նախագծի կողմից պատվոգրեր հանձնվեցին «Տարվա Մարտիկ » անվանակարգին արժանացած ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, հայրենիքի նվիրյալներ, ու քաջորդիներ՝ Հայկ Թորոսյանին, Նորայր Զախարյանին, Ռազմիկ Գասպարյանին, Հայկ Սեխլիյանին, Հովհաննես Պողոսյանին , Ռոլանդ Սահակյանին , Դանիել Դավթյանին, Ալբերտ Դալլաքյանին, եւ Մանուել Մանուկյանին:

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է , ՈՒ ՀԵՆԱՐԱՆԸ»

 

Image result for Մարգարիտա Խաչատրյան

 

Մենք չէինք ունենա այս հզոր ու անկոտրում հայու գենը, եթե չլինեին մեր անկոտրում ու խիզախ մայրերը: Հայոց բանակը, հայ զինվորը հպարտ, ուժեղ եւ պաշտպանված է Բանակի մայրերով, իսկ Բանակի Մորը՝ բոլորն են ճանաչում, գնահատում եւ մեծարում. Մարգարիտա Խաչատրյան:

Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար՝ պատվոգիր հանձնվեց «Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ: 
«Ես հպարտ եմ իմ զինվորներով, ու եւս մեկ անգամ տալիս եմ իմ մայրական օրհնությունը բոլորին, եւ ցանկանում եմ, որ մեր հերոս բալաները միշտ փառքով տուն վերադառնան: Բանակից թանկ՝ մենք ոչինչ չունենք».Մարգարիտա Խաչատրյան։

 

Տարվա Կին Մարտիկ

 

 

Հենց այդպես են շատերը բնորոշում «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր Մանուշակ Ստեփանյանին ՝ իր ակտիվ հայրենանավեր գործունեության ու նվիրումի համար՝ դեպի հայոց բանակն ու հայ զինվորը:

 

 Արցախի պաշտպանության՝ հերոսամարտերի ժամանակ, անուրանալի ավանդ է ունեցել լեգենեդար Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով 1989 թվականից սկսած՝ ձեռնամուխ է եղել հայրենիքի պաշտպանության գործին: 

 

Անկոտրում կամք, նվիրում անվերջանալի պայքար ու նաեւ հաղթանակներ, այսպիսին է եղել լեգենդար հրամանատրի անցած ուղին, ով ճանաչվել է որպես Տարվա լեգենդար Հրամանատար:

Արցախյան հերոսամարտի բովով անցած, Տավուշի Արծիվ Սեյրան Չիլինգարյանը ճանաչվել է որպես Տարվա Մարտիկ, ով անցնող՝ 2017 թվականին հանդես է եկել հայրենասիրական բնույթի բազում ձեռնարկներով ու նախաձեռնություններով, որոնք այս օրերին էլ, բուռն կերպով շարունակվում են:

 

 

Սպորտը ոչ միայն առողջություն է, այլ նաև ավելիին հասնելու ձգտում, առաջ գնալու մղում: Մարդկության զարգացման ընթացքում տարբեր սպորտաձևերում փոփոխություններ են գրանցվել, առաջ են եկել նոր կանոններ ու հաստատվել նոր ռեկորդներ: Իսկ բռնցքամարտը՝ որպես սպորտաձև հաստատվել է միմիայն 1900թ-ին:

 

Բռնցքամարտիկ, Վաղարշապատ մարզական ակումբի ղեկավար, հասարարակական գործիչ արցախյան պատերազմի բովով անցած, պատվավոր Էջմիածնեցի Հրաչիկ Աբգարյանը ճանաչվել է որպես Տարվա լավագույն մարզական ակումբի ղեկավար, ով մարզական աշխարհում երկար տարիներ բարձր է պահել բռնցքամարտիկների անունն ու պատիվը:

 

 

Հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի, հայոց ցեղասպանության ճանաչման գործում իրականացրած ծրագրերի, ինչպես նաեւ ազգային–կրթական հոգեւոր–մշակութային ոլորտներում ցուցաբերած հավաքական գործունեության համար «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արթուր Ասատրյանը՝ ճանաչվել է որպես Տարվա Հանրային Դեմք:

Levon Avetyan-ի լուսանկարը:

 

 

 

 

Ուժն է ծնում՝ իրավունք

Որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն ապրեն 
Իսկ այդ օրենքներն ապրում են շնորհիվ մեր բանիմաց ու անաչառ փաստաբանների, ովքեր օրենքով մեզ օրենքներից են պաշտպանում:

 

Փաստաբան Լիանա Բալյանը՝ճանաչվել է որպես Տարվա Լավագույն, եւ օրինակելի փաստաբան, ով հանրության շրջանում մեծ վստահություն ունի:

 

Մեր ամենօրյա թոհ ու բոհի, վայրիվերումների հուզումների ու սպասումների , հասարակության ներսում առողջ մթնոլորտի՝ մեր սերնդի դաստիարակության, առողջացման ապահովման գործում անուրանալի է այսօրվա մեր հոգեբանների դերն ու նշանակությունը:

Համերաշխ, մարդասեր, բանիմաց ու պրոֆեսիանալ Իրինա Ծատուրյանին այսպես են բնորոշում շատ-շատերը, ով ճանաչվել է որպես Տարվա լավագույն հոգեբան:

 

Ուրիշ էլ ինչ կերպ կարող ենք զարմացնել աշխարհին եթե ոչ մեր մշակույթով, երգ ու պարով:

 


Սոնա Շահգելդյան,նա հաղթող է ամենուր, Սոնա Շահգելդյան, ում ձայնը սահմաններ չունի: Տարվա Հզոր ձայնը՝Սոնա Շահգելդյանն է, որտեղ կա Սոնան՝այնտեղ հաղթանակն անխուսափելի է:


Ի դեպ, Տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ եւ ՍԻՐՎԱԾ ԵՐԳՉՈՒՀԻ է ճանաչվել անկրկնելի Գայանե Սերոբյանը, ում սիրում եւ սպասում են ամենուր:

 

Իսկ ահա, Տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ երաժիշտ անվանակարգում՝ սիրված քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանն է, ով լավագույնս է ներկայացնում մեր ազգային նվագարանի թագուհուն:

 

Հայ ժողովրդին ի վերուստ տրված և դարեր շարունակ սերնդեսերունդ փոխանցված արվեստի մակարդակի հասցված ավանդական արհեստի գաղտնիքների ու ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ստեղծված անհնարին թվացող նախշերի մեկտեղումը հնի ու նորի յուրահատուկ համադրությամբ` մեկ անգամ ևս վկայում է

հայ մարդու հոգևոր ուժի և արարչագործ հոգեկերտված¬քի մասին:

Ավանդական խորհրդանիշների լավագույն մոտեցումը՝ լավագույնս ամփոփված է Borssa Jewellery -ում, որն էլ ճանաչվել է որպես Տարվա լավագույն հայկական Բրենդը:

Նախագծի մյուս մասնակիցների մասին կխոսենք՝ հաջորդիվ:

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն