Երևան, 26.11.2020, 22:15,
Հենց այս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի սահմանների նոր տեսքը. թուրքագետԹուրք զինվորականները Ադրբեջան կմեկնեն մեկ տարովԱրթուր Վանեցյա՛ն, դու էլ ներկաների ու նախկինների հետ միասին՝ անցյալ ես. Ապագայից՝ դու սուս… Համաձայն ճշտված տեղեկությունների՝ խմբավորումը ֆինանսավորում է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն)Եթե դուխդ հերիքում էր. «հանգստացնեիր» ՝ կապիտուլացիա ստորագրողին , կամ «Դավիթ Անհաղթին»ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂԸ ԴԵՌ ՆՈՐ Է ԲԱՑՎԵԼՈՒ...ՁԵՌՔԴ ՀԵՌՈՒ ՀԵՐՈՍԻՑ . ՍԹԱՓՎԻ՛Ր ՆԻԿՈԼ, ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵ՛Ս ՀԱՆԿԱՐԾ .«ԿԱՇԻԴ ՓՐԿԵԼՈՒ» ՀԱՄԱՐ՝ ՀԵՐՈՍԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱՐՁՆԵՍ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ  Եկեք միասնական լինենք, որպեսզի կարողանանք պահպաննել մեր հողերը, եկեղեցիներն ու վանքերը, քանզի մասնատվելով մենք կկորցնենք ավելին, քան մտածում ենք. Դադիվանքի հոգեւորականի կոչը հայ ժողովրդին.Iravunk.com Հոկտեմբերի 27-ի հետեւանքները վերացված չեն. Արցախը "ընկավ" նաեւ այն պատճառով, որ Արցախի «սյուները ամրացնելու փոխարեն» ՝ 30 տարի շաևունակ ամրացան քրեաօլիգարխիկ կլանն ու նրա մասնաճյուղերը , որի կնքահայրերը այսօր կրկին նետվել են «մարտադաշտ»...Այնքան սեւ ու սպիտակ արեցիք, որ հիմա բոլորս սեւ ենք.գլխիկոր ու ջարդված. Եւ այդ ամենի պատասխանատուն դուք եք, ու Ձեր շվաքի տակ չուխաներով խորհրդարան սողոսկած՝ սւ ու սպիտակի ապաշնորհ ջահակիրները

Հակառակորդի կողմից ընդգծված ակտիվություն է նկատվում քարոզչական ճակատում. Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանական բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագորգոռ հայտարարությունը. «Բնականաբար առայսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ.... Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին...»
Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով... Իսկ առայսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում պ-րն Ջաբրայիլով հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և 1992-94 թվականներին և դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,- գրել է Սենոր Հասրաթյանը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն