Երևան, 15.12.2019, 13:47,
«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան «Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար «Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը ՝ Պրոֆեսիոնալ ու բանիմաց պետական գործիչ է

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին: Նշանակումից անմիջապես հետո, մի խումբ մարդիկ որոշեցին «սցենարի մեջ մնալ», եւ ընդվզման ալիք բարձրացնել կառավարության այս որոշման դեմ: Հայտնի է, որ այդ հուզմունքի ֆոնին փորձեցին փակել նաեւ միջպետական ճանապարհը:

Ի դեպ, այդ հատուկենտ ըմբոստացողների պոռթկումներին օբյեկտիվ ու արդարացի պատասխան տրվեց նաեւ նոր իշխանությունների կողմից. ասել է թե իշխանությունները այս կերպ փորձեցին հավատարիմ մնալ նախկինում իրենց կողմից արված այն հայտարարությանը, որ պրոֆեսիոնալները (անկախ զբաղեցրած նախկին դիրքից), կշարունակեն իրենց լուման ունենալ նաեւ նոր Հայաստանի կերտման գործում:
Հիմա ինչո՞ւմն է խնդիրը. եթե նոր իշխանությունները պետական կառավարման համակարգի կառուցվածքներում կարեւորում եւ առանցքային են համարում պրոֆեսիոնալ ու բանիմաց կադրերի ներգրավվածությունը, ապա ինչո՞ւ ենք դրանից ողբերգություն սարքում, եւ ջուր լցնում նրանց ջրաղացին, ովքեր թերեւս հակված են թույլ եւ անկարող կադրերի տեսնել հայրենի կառավարությունում:
Հասկանալի է.գուցե ինչ-ինչ թայֆաբազներ, կարող էին «վատանալ» գեներալ-լեյտենանատ Հունան Պողոսյանի Սյունյաց մարզ գործուղվելու փաստից, բայց նմաններին կարծես թե նոր Հայաստան կերտողները պիտի որ մերժեին…
Այլ ոչ թե հանիրավի ընկնեին նրանց ծուղակը, ովքեր հին ու արատավոր բարքերի քարոզիչներն են եղել՝ Սյունյաց մարզում:
Ուրմեն սկսեմ նրանից, որ այսօր իշխանության տարբեր շերտերում բազում կադրեր կան, ովքեր աշխատել են տարբեր իշխանությունների օրոք եւ այսօր էլ շարունակում են նույն ջանասիրությամբ աշխատել՝պաշտոնը ծառայեցնելով ոչ թե իրենց սեփական շահի, այլ ժողովրդի համար: Այնպես որ, Հունան Պողոսյանի այս նշանակման հետ կապված այդ արհեստածին ինտրիգները՝ կատարյալ մասկի շոու են հիշեցնում, եւ ուրիշ ոչինչ:

Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ով այո պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել իրավապահ համակարգում, եւ մինչ թավշյա հեղափոխությունն էլ զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը, մշտապես պատվախնդրորեն եւ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իր առջեւ դրված խնդիրներին, եւ երբեւէ չի չարաշահել իր դիրքն ու պաշտոնը՝ ի տարբերություն այսօրվա աղմուկ-աղաղակ օպերացիայի մոդերատորների...
Հունան Պողոսյանը` ոստիկանի, սպայի, գեներալ-լեյտենանտի օրինակելի կերպար է եղել բոլոր ժամանակներում: Ընդ որում, նա իր բարդ ու դժվարին ճանապարհն անցել, ու կերտել է տարբեր իշխանությունների օրոք՝ իր մեծ պատասխանատվության, իր մասնագիտական հմտությունների ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, ինչը որեւէ մեկը կասկածի տակ դնել չի կարող:
Եւ իր մարդկային որակներով ու արժեքային համակարգով էլ, նա երբեք ժողովրդից չի հեռացել. Հանրության մեջ մշատպես ունեցել է զուսպ, հավասարակշռված ու արժանապատիվ ոստիկանի ընկալում, ով կարողացել է ր իր տեսակով բարձր պահել իրավապահ համակարգի ու հայ ոստիկանի պատիվը: Եւ այսքանից հետո որեւէ զարմանալու բան չկա, երբ արժանապատիվ կենսագրություն կերտած մասնագետը, կարող է իր ավանդը ունենալ նոր Հայաստանում:

Սա այն դեպքերից է, երբ հստակ կարող ենք ասել, որ նոր իշխանությունները կադրային քաղաքականության հարցում շատ ճիշտ են կողմնորոշվել, Սյունյաց մարզպետ նշանակելով պրոֆեսիոնալ ու բանիմաց գործչի, ով նախ եւ առաջ իր պետականամետ մտածողությամբ մշտապես եղել է ժողովրդի եւ իր պետության կողքին: Բացի այդ, այս նշանակումով նոր իշխանություններն ազնիվ գտնվեցին իրենց հայտարարություններում, երբ տարբեր ամբիոններից հայտարարում էին, որ պրոֆեսիոնալները իրենց վճռորոշ տեղն ու դերը պետք է ունենան նաեւ նոր իշխանությունների օրոք:

Այնպես որ, արդարացի չէ Հունան Պողոսյանի կերպարը շփոթել նախկին վայ պաշտոնյաների ու խայտառակությունների հետ, ովքեր իսկապես կեղեքել ու տեռորի են ենթարկել ժողովրդին՝ ոտնահարելով նրանց շահերն ու իրավունքները: Եկեք ռեալ գնահատենք իրավիճակն ու գիտակցենք, որ Սյունյաց մարզին , որը լուրջ կարեւորությւոն ունեցող գոտի է Հայաստան աշխարհի համար , նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի պես ամուր ձեռք եւ հենարան է պետք : Մերժեք՝ թայֆաբազներին, տգետներին, թալանչիներին ու պատեհապաշտներին, իսկ ազգային պետական մտածողության տեր գործիչը, հավատացած եղեք Ձեզանից մեկն է…

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն