Երևան, 26.10.2021, 02:22,
Հայ գերիները վերադարձան ՀայաստանԱհաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազէդ ՀԱՄԲԱՎԸ որտեղ ունես.պատրոն դավոյիդ մո՞տ, թե՞ ընտանեկան նեղ "կրուգում". Խելքի աշեցեք... ՄԵՆՔ ԱԶԳԱՍՊԱՆՆԵՐԻ ՏԱՆԴԵՄԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ ԵՆՔ.ՔՈՉՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ` ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԶ ՑԱՎԵՑՆԵԼ, ՍՊԱՆԵԼ, ՑԵՂԱՍՊԱՆԵԼ.ԵԹԵ ԵՐԱԽԸ ԲԱՑ ՄՆԱՑ…Լավ ա չեք ասում. հարթաթաթ ենք՝տուն պտի գնանք...Ու հետաքրքիր ա էլի. էս խելքին քանի՞ ախպեր եք՝ «աֆյոռա»-ի վարպետներով«Եթե համայնքներում կան պահուստային հողեր (որոնք առանց վարձակալության պայմանագրի) անօրինական ճանապարհով օգտագործվում են բնակիչների, կամ ահատների կողմից՝ պարտադիր պետք է գան օրինական դաշտ».Հունան Ռուբենյան Զառ, Սևաբերդ, Զովաշեն, Կապուտան, Ակունք,Նորգյուղ, Հատիս,Կոտայք համայնքերը՝ գնում են համաչափ զարգացման ճանապարհով,իսկ Հունան Ռուբենյանը հասանելի համայնքի ղեկավար է, ում համար գերակա են ՀՀ քաղաքացու եւ համայնքի շահը.Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչքԳԵՐՄԱՆՈՒ ԱՂՎԵՍԻՆ ՎԱՂՈՒՑ ԷՐ ՊԵՏՔ ԳՈՐԾՈՒՂՂԵԼ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ՝ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ "ՊՈՒՏՅՈՎԿԱՅՈՎ"Լուսանցքից դուրս մնացած հերթական զինհաշմանդամը…

«Պատերազմը՝ թղթի մեջ չի, պատերազմը՝ դիրքերում է»,.Արմենակ Ուրֆանյան.VIDEO

Արմենակ Մեէրսի Ուրֆանյանը ծնվել է 1990 թ.-ի հունվարի 28-ին՝ Երևանում:

1992 թվականին, երբ նա դեռ 2 տարեկան էր, ընտանիքովմեկնել են ՌԴ:
Համեստ երեխա էր, գրագետ, ուշիմ, խելացի, բայց չէր սիրում աչքի ընկնել։Երբ նկարվում էր՝ անպայման պետք է որևէ հերոսի հագուստով լիներ՝ սիրում էր։ Դեռևս մանկուց էր ենթագիտակցությունը վկայում, որ նա պիտի հերոս լինի: Իսկ ինքն այդ ենթագիտակցությանն անսալ չէր կարող:

 «Եթե դիվերսիա լինի, հիշեք՝ ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է ». սրանք 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի խոսքերն են, և հենց այս սկզբունքին էլ հավատարիմ մնաց, ու 2016 թ.-ին ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվեց կապիտան Ուրֆանյանը:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի սխրագործության մասին խոսվեց հենց ապրիլյան պատերազմի օրերին, երբ վերջինս իր փոքրաթիվ զինվորներով մինչև վերջին շունչը կռիվ տվեց թշնամու մեծաթիվ զորքի դեմ։

Ապրիլի 1-ի գիշերը, երբ հակառակորդը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց շփման գծի ողջ երկայնքով, կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր:
Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չթողեց իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրեց մոտեցողներին:

Հերոսներին հերոսացնում է ժողովուրդը, հիշում ու մեծարում են սերունդները, ասում է Տիկին Համեստն ու իրեն բնորոշ հպարտությամբ զսպելով արցունքները շարունակում. «այնքան մեծ էր որդուս սիրտը…այնքան բարի , հասուն ու մեծ մարդ էր, որ նրա ամեն մի խոսքից զգաստանում էիր, մտածում»….

Խոնարհվում ենք Շիրիմիտ առաջ, ազգի Հերոս, նվիրյալ, ու քաջ հայորդի Արմենակ Ուրֆանյան:

Խոնարհվում ենք մեր բոլոր հերոսների ու նրանց ծնողների առաջ:

 

Image result for Համեստ Ներսիսյան Արմենակ

Պատրաստեց՝ 

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն