Երևան, 14.08.2020, 14:31,
Շուտով Հայաստանին մեծ հռչակ կբերի Աղվնատան դամբարանադաշտում հայտնաբերված ձիու դամբարանը. Հայտնի հնագետը բացառիկ չակերտներ է բացել«Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` խնդիրներ ունի նաեւ շահումների վճարումների հետ կապված«Լրագրողներն են ինձ խոչընդոտել.մտքովս անցավ, թե ահաբեկչական ակտ է». Վլադիմիր Գասպարյանը՝ Սևանի իր առանձնատանը տեղի ունեցած դեպքի մասին«Գիտե՞ք ինչու է Վլադիմիր Գասպարյանն այնքան դուխ հավաքել ու լրագրողի վրա ավտո քշում». Դանիել ԻոաննիսյանՎլադիմիր Գասպարյանը լրագրողին սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել, «գյուլլել», «սատկացնել»Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեցու ճեմասրահը ՝ ակամայից վերածվում է " ԳՈՂԻ ԿԱՄԵՐԻ"Վլադիմիր Գասպարյանը լրագրողին սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել, «գյուլլել», «սատկացնել»Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեցու ճեմասրահը ՝ ակամայից վերածվում է " ԳՈՂԻ ԿԱՄԵՐԻ"VIDEO.Նորի՞ց են ուզում մորթվել, բռնաբարվել, որ այս չափորոշիչներն են բերում. Գայանե Զարգարյանի հեղինակային հաղորդման եթերում հասարակական գործիչ Մանուշակ Ստեփանյանն է«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է». Հրանուշ Խառատյան

«Հրաժարական տվողը չեմ» .Զարթոնքի համայնքապետ

Տեւական ժամանակ է, ինչ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ պահանջում են համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Պարույր Սարգսյանի հրաժարականը:
Սակայն համայնքապետը, պնդում է, որ ինքը հրաժարական տալու որեւէ մտադրություն եւ պատճառ չունի:
Հարցին, թե ո՞րն է այդ տասնյակ մարդկանց բողոքի հիմնական պատճառը, գյուղապետը, նշեց. «Հիմնականում բողոքում են ճանապարհների նորոգման հետ կապված, ճանապարհն էլ մարզային ճանապարհ է՝ մեր ճանապարհը չի: Դրա համար ես պաշտոնական գրությունով դիմել եմ մեր իշխանություններին, մեր հարգարժան Նիկոլ Փաշինյանին էլ եմ դիմել: Այդտեղ հաշվարկն եմ ներկայացրել՝ 1 մլրդ 170 միլիոնից մի քիչ ավելի գումար է անհրաժեշտ դրա համար»,- ասաց Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը:
Սարգսյանը նշեց, որ 23 տարի է՝ համայնքապետ է: Եղել է ՀՀԿ անդամ, սակայն թավշյա հեղափոխության օրերին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին:
Այնուամենայնիվ, եթե բողոքի ալիքը մեծ լինի՝ պատրա՞ստ է հրաժարական տալ, համայնքապետը, թե ոչ, ապա պատասխանը այսպիսին էր. «Մեծ ալիք չի լինի: Այս բողոքողներն այն խումբն են, ովքեր իմ դեմ թեկնածություն են դրել նախկինում, պարտվել են, հիմա էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել, հրաժարական տուր: Ես հրաժարական տվողը չեմ»:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ հիմքով էին Զարթոնք համայնքի բնակիչները Պարույր Սարգսյանին մեղադրում են Քառօրյա պատերազմի մասնակիցներին հատկացված գումարները յուրացնելու մեջ, Մեղադրանքին ի պատասխան՝ համայնքապետն ասաց. «Դրա համար օրենք կա, թող գան, ստուգեն։ Ամեն ինչ թող արվի օրենքով, եւ ես էլ պատասխան կտամ օրենքի առաջ»։

Այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութում:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն