«Ձեռքներդ հեռու՝ Հերոսի մորից. իմացե'ք Ձեր տեղն ու դերը»

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է.

Երեկ, ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով նախօրեին Աժ-ում եռացող կրքերին ու մասնավորապես իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հուժկու պոռթկումներին, հերոս Արամայիս Ոսկանյանի մայրը՝ Անուշ Հակոբյանը, հանդես էր եկել հակիրճ ռեպլիկով, ասելով հետեւյալը.


Լսի՛ր, այ ջահել. այ հիմա դու ինձ համար Դուք չես։ Ասում ես շատ դուխով տղա ես հա՞... բա մեկն հարցնող լինի՝ ինչու՞ չես ծառայել։ Բա բարձրացիր Արցախի դիրքեր, կանգնի՛ր առաջնագծում, գիշերվա ժամը 2-ից մինչև 6-ը, թշնամուց ընդամենը 50 մ հեռավորության վրա՛ քո ասա՛ծ <<ԴՈՒԽՈՎ>> պաշտպանի՛ր հայրենիքի պետական սահմաննե՛րը, որ քո նման դասալիքնե՛րը չփորձեն կասկածել քո՛ առնական ու հայրենատե՛նչ<< դուխ>>-ի վրա։

ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐ....

Image result for Անուշիկ Հակոբյան

Եւ ինչ. Հերոսի մոր այս դիտարկմանը անմիջապես հաջորդել է ….. քոմենթչիկների հարձակումը՝ Անուշ Հակոբյանի դեմ, ովքեր իրենց մեկնաբանություններում՝ պարզապես անցնում են բոլոր սահմանները…

Խայտառակություն է եւ մեծ ամոթ, որ արդեն «ձեռք է բարձրացվում » ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄՈՐ ՎՐԱ, ով Հերոս է տվել հայրենիքին, ով հանուն մեր սերունդների, հանուն մեր այսօրվա ու վաղվա ՝ նվիրաբերել է ամենաթանկը՝ իր կյանքը…

Արամայիս Ոսկանյանը, այո իր կյանքը տվել է, որ ապրենք մենք…
Որ ապրեք դուք. ձեզ պես անամոթները, ովքեր փողոցային խուլիգանից գրեթե չտարբերվող բառապաշարով ու հերյուրանքներով, այժմ փորձում են վիրավորել ՀԵՐՈՍԻ ՄՈՐՆ ՈՒ փոշիացնել նրա նվիրական զգացումները՝ առ հայրենիք ու պետություն:

Իսկապես ցավալի է ու մտահոգիչ, թե հատակում հայտնված ստատուսագիրներից որոշները՝ հանուն ինչի են մտնում այն կեղտաջրի մեջ, որից դուրս գալը՝ գրեթե անհնար է:
Կին թե տղամարդ՝ կապ չունի. Ձեր ստոր մեղադրանքներով, Ձեր վիրավորանքներով կարծում եմ առաջինը ապտակել, վիրավորել եք ինքներդ Ձեզ՝ ի ցույց դնելով Ձեր միջի՝ մարտնչող տգետին ու թուլակամին, ով ի զորու չէ արժեվորել ԿԱՐԵՒՈՐԸ…

Իրական ծնողասերը, որդիասերը, հայրենիք ու պետություն սիրողը՝չի կարող «ձեռք բարձրացնել» Հերոս ծնած մոր վրա եւ հանուն մի նորաբողբոջի, հանուն մի մանդատավորի, կամ հանուն մի դուխավիկի՝ վայրահաչել ՀԵՐՈՍԻ մոր հասցեին: Պարզապես չի կարող…

Եւ ո՞րն է ՀԵՐՈՍԻ ՄՈՐ մեղքը, որ օգտվելով խոսքի ազատության իր իրավունքից, դուխով պատգամավոր Մխիթար Հայարապետյանին հարցադրում է արել, թե ինչու՞ չի ծառայել հայոց բանակում: Մարդն ընդամենը հարց է հնչեցրել…


Իսկ դրան անմիջապես զուգորդել է ոհմակի հարձակումը, ինչը շատ վտանգավոր տենդենցի մասին է խոսում...

Ստացվում է, մեր երկրում շարունակում են անբավարար մնալ քաղաքացիների և հանրային խմբերի շահերն ու իրավունքները լիարժեքորեն և ապահով կերպով պաշտպանելու պայմանները։ 
Հայաստանի բարձրագույն էլիտան, հաճախ է շեշտադրումներ անում, որ Հայաստանի կայացման գործում անշրջելի է քաղաքացիական հասարակության դերակատարությունը։ 
Սակայն չգիտես ինչու, հարձակումների՝ խոսքի թիրախի տակ հայտնվելու դեպքում, քաղաքացիական հասարակությունը մնում է միայնակ ու անպաշտպան… 
Եւ այս դեպքում նույնպես, միայն պատկան կառույցների համապատասխան արձագանքից հետո, թերեւս կկարողանանք կողմնորոշվել սիրո եւ համերաշխության Հայաստանո՞ւմ ենք ապրում, թե՞ այն Հայաստանում, երբ սեփական կարծիքի համար Հերոսի մորը կարող են մեղսագրել ամենաստոր «մեղադրանքները…»


Վերջապես. Ճանաչե՛ք Ձեր տեղն ու դերը, եւ չհամարձակվե՛ք սեւազգեստ մոր վերքին դիպչել, անաստվածնե'ր...

Դուք, որ փայլում եք Ձեր տորիչելյան դատարկությամբ, այդ իրավունքը չեք վաստակել քննադատելու Հերոսի մորը: Այն մորը՝ ով չկա չի եղել, ( եւ ճանաչելով տիկին Անուշի հայրենասեր, մարդասեր ու պատվախնդիր տեսակը՝), չի լինելու որեւէ «գործարքներում…» նա երբեք ոչ մի «ԱԿԱՆ» ՉԻ ԵՂԵԼ ԵՒ ՉԻ ԼԻՆԻ ԵՐԲԵՔ՚. նրան չեք տեսնի դրամական օգնություններ ստանալու, իր որդու անունը շահարկելու, եւ իր միակի՝ Արամայիս Ոսկանյանի անունը էժանացնելու գործերում: Տիկին Անուշը բարձրից է հարգում իր որդու վիշտը, եւ նրան ուժ տվողը միայն այն միտքն է, այն զգացումը, որ իր որդին՝ իր միակը. կռվել է, ընկել է , որ ապրեն մեր սերունդները, որ ապրի հայը, հայ մանուկը…


Հ.Գ Կարծում եմ, այս դեպքում չէր խանգարի, որ որոշ պարանոիկ ֆեյք-օգտատերերիդ ետեւից գային պատկան մարմինները, որպեսզի պարզվեր՝ թե որն է Ձեր արածի անունը. էժանագին մանիպուլյացիա՞, դիլետանտություն, թե՞ նոր «քարոզի» ստարտ, որից ժամ առաջ մաքրվել է պետք:

 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն