Երևան, 07.06.2020, 11:26,
«Ջրի վրա նստած դևերի՝ ՋՈ-երի հետ պետք է մի բան անել»․ Հովսեփ Խուրշուդյան«Դա նման է նրան, որ հիվանդ հարազատին ասես՝ վերջդ եկել է»․ Գևորգ ԴավթյանCOVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմՔաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել էԿգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ ՀայրապետյանԳրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը (լուսանկար)Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներՈստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է«Ջնդի Ամարյանի օրինակով՝ թող բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում».Կանիաշիրի դպրոցի տնօրեն

Դատախազությունը Սանասարյանի գործի մասին

Գլխավոր դատախազությունը որոշել է, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի գործը Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) այլ քննչական ծառայություն տեղափոխելու հիմքեր առկա չկան, և նախաքննությունը կիրականացվի ԱԱԾ-ի կողմից։ Այս մասին Tert.am-ին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված ժամկետներում քննարկվել է Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը, որի արդյունքում կայացված որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին: Քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն, և նախաքննությունը կիրականացվի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի կողմից», - ասաց Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդությամբ դիմել էր դատախազություն՝ խնդրելով գործն ԱԱԾ-ից տեղափոխել այլ քննչական ծառայություն։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն