Երևան, 14.08.2020, 15:09,
Շուտով Հայաստանին մեծ հռչակ կբերի Աղվնատան դամբարանադաշտում հայտնաբերված ձիու դամբարանը. Հայտնի հնագետը բացառիկ չակերտներ է բացել«Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` խնդիրներ ունի նաեւ շահումների վճարումների հետ կապված«Լրագրողներն են ինձ խոչընդոտել.մտքովս անցավ, թե ահաբեկչական ակտ է». Վլադիմիր Գասպարյանը՝ Սևանի իր առանձնատանը տեղի ունեցած դեպքի մասին«Գիտե՞ք ինչու է Վլադիմիր Գասպարյանն այնքան դուխ հավաքել ու լրագրողի վրա ավտո քշում». Դանիել ԻոաննիսյանՎլադիմիր Գասպարյանը լրագրողին սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել, «գյուլլել», «սատկացնել»Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեցու ճեմասրահը ՝ ակամայից վերածվում է " ԳՈՂԻ ԿԱՄԵՐԻ"Վլադիմիր Գասպարյանը լրագրողին սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել, «գյուլլել», «սատկացնել»Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեցու ճեմասրահը ՝ ակամայից վերածվում է " ԳՈՂԻ ԿԱՄԵՐԻ"VIDEO.Նորի՞ց են ուզում մորթվել, բռնաբարվել, որ այս չափորոշիչներն են բերում. Գայանե Զարգարյանի հեղինակային հաղորդման եթերում հասարակական գործիչ Մանուշակ Ստեփանյանն է«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է». Հրանուշ Խառատյան

Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ Փարիզում հուշատախտակ կբացվի, տեղի կունենա համերգ

Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ եւ ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում ՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն, հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։

Մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, Ազնավուրի ծննդյան օրվա նախօրեին՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպում է մի շարք միջոցառումներ։

Ազնավուր ընտանիքի փարիզյան առաջին բնակարանի հասցեում կբացվի հուշատախտակ՝ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի, քաղաքային իշխանությունների, նշանավոր անձանց եւ, իհարկե, Ազնավուր ընտանիքի անդամների ներկայությամբ։ Հուշատախտակը կտեղադրվի Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Փարիզ ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, եւ որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը։

Տոնակատարությունը համերգային ձեւաչափով կշարունակվի Փարիզի քաղաքապետարանին հարող հրապարակում, որտեղ Փարիզի ժամանակով ժամը 17:00-ից կսկսվի համերգ՝ նվիրված Ազնավուրի տարեդարձին։ Համերգին ելույթներով հանդես կգան Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրե Մանուկյանը, Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրին նվագակցած դաշնակահար Էրիկ Բերշոն եւ այլ երաժիշտներ։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն