Երևան, 22.01.2021, 19:40,
ԴՈՒՔ Ո՞ՆՑ ԵՔ ՔՆՈՒՄ, ՁԵՐ ԱՉՔԻՆ ՉԻ՞ ԳԱԼԻՍ ՄԵՐ 5000+ ԼՈՒՅՍԻ ԿՏՈՐ ՏՂԱՆԵՐԸԳԼԽԱՎՈՐ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ. Բա Ձեզ ի՞նչ կերպ էր պետք բնորոշել ու պիտակավորել, երբ ժամանակին ձերոնք Բաղրամյանն էին փակում, ու Արա Սահակյանին սամասուդ անում...Էն ո՞վ էր որ 300 հազար դոլարից պակաս գինի չէր խմել սեփական մառանում... Լավ Ձեր խիղճն իսկապես երկաթե սունդուկում են կողպե՞լ, թե դուք դրա տեղը երբեւէ չեք էլ իմացել...անխիղճ ու անկուշտ ԿՈՐԵՅԿՈՆԵՐ...Մի կողմ քաշվեք. ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ թողած ոտնահետքերի հաշվին՝ դու ու քո նմանները ԴԵՌ ԿՌԻՆՉ ԵՆ ՏԱԼԻՍՊատերազմը սովորեցրեց նաև, թե ինչպես է պետք ապրելՑոփ ու շվայտ կյանքով ապրող գեներալներդ, հաստատ Ռոքֆելլերի ժառանգները չէիք.Մեղավորը դուք եք ու Ձեր կնքահայրերըՌԴ-ի հետ պետք է համաձայնեցնել՝ Սյունիքի սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ դնելու ռուսական սահմանապահ զորքերի վրա.Տիգրան ԱբրահամյանՎլադիմիր Սոլովյովը տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդինԻնչպես ձմռանը խուսափել ճակատագրական կոտրվածքներից. Իրավունք TV»-ի տաղավարում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդ- վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանն էԷՍ ՆՈՐ ԲԼԲՈՒԼԻՆ ՈՒՂԱՐԿԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ԱԼԻԵՒԸ ՄԵՀՐԻԲԱՆԻՆ ՈՒ ԽԵԼԱՊԱԿԱՍ ԱՂՋԿԱՆ ԷԼ ՀԵՏԸՙ կհանձնի Հայաստանին

Խոշոր ու կասկադյորական ավտովթար Երևանում. Mercedes-ը մխրճվել է ժողովրդին հայտնի Նորագավիթի «գայի պոստ»ի մեջ. Շենքի մի հատված փլուզվել է. 2 վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է

Երեկ՝ հունիսի 2-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes մակնիշի H 845 OH 199 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մխրճվել ճանապարհային ոստիկանության չգործող հենակետի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

 

 

 

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության մայոր Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ԱԻՆ ՓԾ ՀԱԲ ՀԽԳ խումբը՝ հրահանգիչ, ՓԾ կապիտան Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ Շենգավիթի բաժնի թիվ 6-րդ փրկարարական ջոկատի 3-րդ խմբի ծառայողները, խմբի պետ, ՓԾ կապիտան Լուսինե Սահակյանի գլխավորությամբ վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ եւ սահմանազատել տարածքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մխրճման պատճառով փլուզվել են հենակետի պատերը, 2 հենասյուներն ու առաստաղը, եւ առկա է բետոնե առաստաղի մի մասի փլուզման վտանգ և ապամոնտաժման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի եւ Երևանի ՃՈ պետի տեղայալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչներ Գրիգոր Կիրակոսյանի եւ Խաչիկ Գեւորգյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն էլ պարզում է վարորդի եւ վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն