Մոսկվային անհանգստացնում է Տոկիոյի եւ Վաշինգտոնի ռազմական համագործակցությունը. Պուտին

Ռուսաստանը կասկածի տակ չի դնում ցանկացած մեթոդներով անվտանգությունն ապահովելու Տոկիոյի իրավունքը, սակայն Մոսկվան մտահոգություններ ունի Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության առումով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք կասկածի տակ չենք դնում, նորից եմ կրկնում, անվտանգությունն ապահովելու Տոկիոյի իրավունքն այնպես, ինչպես ինքն է անհրաժեշտ համարում, մենք ելնում ենք նրանից, որ ճապոնական կողմը հարգանքով կվերաբերվի նաեւ մեր մտահոգություններին: Սա բանակցվությունների առարկա է, ոչ հապճեպ, փորձագիտական քննարկման առարկա», - միջազգային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմաան ընթացքում ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ երբ 1956 թվականին ստորագրվում էր ԽՍՀՄ եւ Ճապոնիայի միջեւ հայտնի հռչակագիրը, դեռեւս չկար Վաշինգտոնի եւ Ճապոնիայի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն