Երևան, 17.06.2019, 03:30,
«Այս հարցերի քննարկումները չկարողացանք հասցնել ավարտին». Դանիել ԻոաննիսյանԱրցախի ԱԳՆ-ն ողջունում է ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մասին հայտարարությունըՄոսկվայում Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք է առաջադրվելԻնչո՞ւ Թուրքիան չի հրաժարվում ռուսական Ս-400 համակարգերիցԳառնիի ճանապարհին բախվել են կորեացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը եւ բեռնատարը․ 16 հոգի տուժել էՀրաչյա Մարգարյանը հռչակվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնԼավագույն կանացի հագուստը՝ S.12 TWELVE խանութ-սրահներից Մոսկվայում սպորտի վարպետ ըմբշամարտիկին ծեծելով սպանել են և նետել լիճը 39 մլն դրամի նյութական վնաս, 1500 դոլարի կաշառք՝ ԱբովյանումՆիկոլ Փաշինյանի ելույթը՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովին

Չի եղել և չկա որևէ ճնշում և ճնշման փորձ, իսկ հարաբերությունները իշխանության հետ հիանալի չեն, բայց նորմալ են․ Արման Թաթոյան

Ձեր նկատմամբ քաղաքական ճնշումներ կա՞ն, քաղաքական հեղափոխությունից հետո լավացե՞լ են ձեր գործունեության պայմանները, մինչև վերջ գնալու, ազատ խոսք ասելու հնարավորությունները, թե՞ ոչ: Նման հարց 2018թ-ի բյուջեի քննարկմանը ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

 

Արման Թաթոյանն ընդգծեց՝ իր աշխատանքը կատարում է արժանապատվորեն և հպարտ է այն աշխատանքով, որ կատարում է։

«Իմ նկատմամբ այն պահից սկսած, որ ես ընտրվել եմ այս պաշտոնում, չի եղել որևէ ճնշում: Ես առհասարակ չեմ սիրում զոհի հոգեբանություն»,-ասաց նա և հավելեց, որ ՄԻՊ աշխատանքը չափազանց բարդ է և իր նախորդ գործընկերներն առավելագույնն են դրել, որ համակարգը կայանա։

 

«Բայց այդ բարդությունները ՄԻՊ-ի համար են, դա նորմալ է և եթե ընտրվել եմ, պարտավոր եմ այդ բարդություններն անցնել։ Միայն ապրիլ-մայիսի իրադարձությունների օրերին (2018-ի հեղափոխությունը/խմբ.), նաև 2016թ-ի հուլիսյան իրադարձությունների օրերին (ՊՊԾ գնդի գրավում/խմբ.) հարաբերությունները չափազանց բարդ են եղել պետական մարմինների հետ։ Պնդում եմ՝ իհարկե, չի եղել և չկա որևէ ճնշում և որևէ ճնշման փորձ»,-ասաց նա և նշեց, որ ՄԻՊ-ը իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է, պետք է գործի որպես անկախ պաշտոնատար անձ։

Արման Թաթոյանը նաև նշեց, որ ինքը քննարկումներ է ունենում տարբեր պաշտոնյանների հետ՝ ՀՀ նախագահի, նախարարների, իրավապահ մարմինների ղեկավարների, վարչապետի հետ և բարձր է գնահատում նույն վարչապետի հետ այն հարաբերությունների որակն ու մակարդակը, որ կա։ Ըստ նրա՝ իր հեռուն գնալը և հարցերի բարձրացման խորությունը պայմանավորված է միայն իրեն վերապահված լիազորություններով, և օրինակ նույն 16-17-ին ավելի քիչ լիազորություն ունեին, քան 2018-ին։

Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ եթե իշխանությունների հետ ունի հիանալի հարաբերություններ, այդ դեպքում պետք է սարեր շուռ տան։

Թաթոյանն ընդհատեց․ «Հիանալի չէ, նորմալ»։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն