Երևան, 17.06.2019, 02:42,
«Այս հարցերի քննարկումները չկարողացանք հասցնել ավարտին». Դանիել ԻոաննիսյանԱրցախի ԱԳՆ-ն ողջունում է ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մասին հայտարարությունըՄոսկվայում Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք է առաջադրվելԻնչո՞ւ Թուրքիան չի հրաժարվում ռուսական Ս-400 համակարգերիցԳառնիի ճանապարհին բախվել են կորեացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը եւ բեռնատարը․ 16 հոգի տուժել էՀրաչյա Մարգարյանը հռչակվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնԼավագույն կանացի հագուստը՝ S.12 TWELVE խանութ-սրահներից Մոսկվայում սպորտի վարպետ ըմբշամարտիկին ծեծելով սպանել են և նետել լիճը 39 մլն դրամի նյութական վնաս, 1500 դոլարի կաշառք՝ ԱբովյանումՆիկոլ Փաշինյանի ելույթը՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովին

Գառնիի ճանապարհին բախվել են կորեացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը եւ բեռնատարը․ 16 հոգի տուժել է

Կոտայքի մարզում հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:30-ի սահմաններում Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի բեռնատարը և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի տուրիստական ավտոբուսը:

Բախման հետևանքով ԶԻԼ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու այգում. թափքը կողաշրջվել է: ԶԻԼ-ը բարձած է եղել ավազով: ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ճանապարհը մինչև հիմա փակ է: Դեռևս պարզ չէ, թե ով է մեղավոր: Ճանապարհին խցանում է առաջացել, քանի որ վթարը եղել է Գեղարդ տանող գլխավոր:

Mercedes-ում եղել են զբոսաշրջիկներ Կորեայի Հանրապետությունից, որոնք մեկնում էին Գեղարդ։

Աբյուրի փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետության 15 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է, Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն