Մոսկվայում Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք է առաջադրվել

ՌԴ քննիչները Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք են առաջադրել՝ նախնական համաձայնությամբ սպանություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը՝ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին հղումով:

Նրանց 8-ից 20 տարվա ազատազրկում է սպառնում:

Պետրենկոյի խոսքով՝ քննիչները ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ մեղմացուցիչ հանգամանքները պարզելու համար, այդ թվում՝ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ են նշանակել:

«Դրանց անցկացման ժամանակ որոշվել է քույրերի հոգեկան վիճակը»,- ասել է նա:

ՌԴ ՔԿ ներկայացուցչի համաձայն՝ Խաչատուրյան քույրերի հոր գործողություններին նույնպես համակողմանի իրավական գնահատական կտրվի:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն