Երևան, 14.07.2020, 05:41,
Փառք ու պատիվ մեր բանակին, մեր երկրի Գերագույն Գլխավոր Հրամանատարին՝ որ կարողացան փշրել Ալիեւի ծնոտը«Մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին». Շուշան ՍտեփանյանՀարիր չէ եւ մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները. Տեր ԶարեհԲրազիլիայում վերացվել է հանրային վայրերում դիմակ դնելու պարտադիր բաղադրիչըԳաղափարախոսությո ՞ւնն է հաղթելու մեծ պայքարում, թե ՞ կապիտալը. ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի տաղավարում վերլուծաբան Կարինե Հակոբյանն է.IRAVUNK.TVՃՈ-ն տեղեկացնում էԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունըА. Бабуханян: «Для нас антироссийские действия Пашиняна не являются неожиданностью».IRAVUNK.com«Որ իմանաք՝ ինչ մարդկանց տներ են խուզարկում, կթուլանաք ծիծաղից». Գևորգ Պետրոսյան«Հրայր Թովմասյանը փրփուրներից է կախվում»․ Ալեն Սիմոնյան

«Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ՍԴ դատավորի դարակազմիկ հայտարարությանը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞ՐՆ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՎԵԼԻ ԱԶՆԻՎ

Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ՍԴ դատավոր ( քիչ էր մնում գրեի՝ անդամ) Վահե Գրիգորյանի «դարակազմիկ» հայտարարությանը, ավելի ճիշտ նրա մեկնաբանություններին։
     Ես կարող եմ չընդունել, բայց հասկանալ, օրինակ «Սասնա Ծռերի» հայտարարությունը։ Նրանք իրենց էությամբ հեղափոխական են, ավելի ճիշտ, եթե պատմականորեն դիտարկենք, ապա ֆրանսիական հեղափոխության երկրորդ ալիքի՝ ժիրոնդիստներին փոխարինած յակոբինականների, կամ ռուսական հեղափոխության փետրվարյաններին փոխարինած բոլշևիկների նմանությամբ։ Կարծում եմ, նրանք անկեղծ են իրենց նկրտումներում՝ «ի՞նչ օրենք, ի՞նչ իրավունք,ջարդել, փշրել, պատժել, նստեցնել, սպանել և այլն»։
     Ինձ առավել զարմացնում են տարբեր տրամաչափի քաղաքական, հասարակական գործիչների, վերլուծաբան-քաղաքագետների, հատկապես իրավաբանների մտավարժություններն այս հարցի վերաբերյալ։ Սույն գործիչները իրենց ողջ գործունեության ընթացքում խոսել, գրել, հայտարարություններով և մամլո ասուլիսներով են հանդես եկել, իրենց հավատարմությունը հայտնել ժողովրդավարության, օրենքի գերակայության, իրավական պետության, մարդու իրավունքների արժեքների մասին։ Եվ հիմա․․․ ներեցեք, կամ դուք զուրկ եք տարրական տրամաբանությունից ( այս հարցում բոլորովին պարտադիր չէ իրավաբան լինել), կամ ձեզ համար Վահե Գրիգորյանը մարքսիզմ-լենինիզմի դասական է և նրա խոսքն անքննելի է, ուստի դուք զուրկ եք ինքնուրույն մտածողությունից, կամ դուք հարմարվում են իրավիճակին, ոմանք պահպանելու համար դիրքն ու պաշտոնը, ոմանք էլ հույս ունենալով, որ վերջապես վերևներում կնկատեն և․․․»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն