Երևան, 07.12.2019, 01:12,
«Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք«Հրապարակ»-ը տարածել է սուտ եւ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում կարող էին վտանգվել մարդկային կյանքեր«Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում». Գևորգ Գորգիսյանը՝ Աննա Կարապետյանին Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակով

«Ռազմական անակնկալներ են լինելու». պաշտպանության նախարար

Ռուսական ինքնաթիռների Հայաստան տեղափոխումը, ըստ պայմանագրային պարտավորությունների, նախատեսվում է այս տարվա վերջ և հաջորդ տարվա սկիզբն ընկած ժամանակահատվածում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը չցանկացավ փակագծեր բացել, թե առաջիկայում ինչ նոր սպառազինություններ է նախատեսվում ձեռք բերել, սակայն նշեց. «Ռազմական անակնկալներ են լինելու»:

Անդրադառնալով ռազմական կրթություն ստացող երիտասարդներին՝ ասաց՝ շատ կցանկանար, որ ոլորտում շրջանավարտներն ավելի շատ լինեին. «Հետաքրքրությունը դեպի զինվորական գործը որոշակի նվազել է: Հիմա փոփոխություն է իրականացվում այդ ոլորտում»,- ասաց Տոնյանը՝ օրինակ բերելով «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի շրջանակներում, նախարարի խոսքով, պետությունը կունենա կիրթ, ինտելեկտուալ բարձր կարողությունների տեր և ֆիզիկապես պատրաստ երիտասարդներ: Նախարարը հույս հայտնեց, որ վերոնշյալ ծրագրով պարտադիր զինվորական ծառայություն անցնող երիտասարդների տասը տոկոսը կմնա զինվորական շարքերում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն