Երևան, 12.11.2019, 05:26,
Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն ՍաֆրաստյանԵրևանում 29-ամյա երիտասարդին ատրճանակով սպանողը հայտնաբերվել էՃապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 100-ի«Սրանց հերոսությունը մենակ անզեն հայության դե՞մ էր նախատեսված». Լևոն Շիրինյան

«FREDERIC M -ն իմ երկրորդ տունն է». FREDERIC M ընկերության ԱՐՏՈՆՅԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐ Արինա Պետրոսյան.Սեմինար-քննարկում՝«Էլեգանտ» համալիրում

ARMENIAN WOMEN 

Օրերս, Ծաղկաձորի Էլեգանտ Հյուրանոցի կոնֆերենս սրահում, FREDERIC M ընկերության ԱՐՏՈՆՅԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐ, Հայուհի  Արինա Պետրոսյանի նախաձեռնությամբ ու ջանքերով, կազմակերպվել էր գեղեցիկ սեմինար-քննարկում, որի շրջանակներում խոսվեց ինչպես ընկերության պատմության, տարիների գրանցած լրջագույն ձեռքբերումների, այնպես էլ FREDERIC M-ի ներկայացրած ապրանքանիշի յուրահատկությունների մասին, ինչի շնորհիվ էլ բրենդը մշտապել պահել է իր տեսակարար կշիռը՝ շուկայում:

 

Arina Petrosyan-ի լուսանկարը:

Arina Petrosyan-ի լուսանկարը:

 

«Փոխիր կյանքդ FREDERIC M-ի հետ. սա է էլիտար կոսմետիկ միջոցներ, հեղինակային օծանելիքներ և զարդեր ներկայացնող ֆրանսիական FREDERIC M ընկերության կարգախոսը», բացման խոսքում այսպես հանդես եկավ FREDERIC M-ի ԱՐՏՈՆՅԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐ Արինա Պետրոսյանը, ու նշեց. «Լազուրե ափին ստեղծվող, միայն բնական բաղադրիչներից կազմված այս հեղինակավոր ընկերությունը հայտնի մարմնի, մաշկի խնամքի իր ամբողջական շարքով, արդեն երկար ու ձիգ տարիներ հայտնի է հայ սպառողին: 

Ամենուր ճանաչված է FREDERIC M-ը, քանի որ այն լավագույնն է՝ լավագույնների շարքում, իսկ մեկ անգամ մեր ընկերության ապրանքատեսականիից օգտվողը, մշտապես հավատարիմ է մնում FREDERIC M-ին:

 

FREDERIC M-ը՝ իմ, եւ շատերիս երկրորդ տունն է. քանի որ այն մեզ տարիներ շարունակ տվել է ապահովություն, կայունություն, մարդկային ռեսուրսը ճիշտ կերպով իրացնելու հնարավորություն, եւ ամենագլխավորը՝ կարեւորված ու գնահատված լինելու մշտական զգացողություն: Մենք շատ շնորհակալ ենք մեր ընկերությունից ՝մեզ մշտապես արժեվորելու եւ գնահատելու համար: 

Եւ ուզում եմ նաեւ նշել, որ ցանկացած կին կարող է փոխել իր աշխարհը, իր մոտեցումը ցանցային մարկետինգի, եւ բիզնեսի նկատմամբ առհասարակ, քանզի FREDERIC M-ը իսկապես նման հնարավորություն ընձեռում է բոլորին »:

Շարունակելով իր խոսքը, Արինա Պետրոսյանը հատուկ սեմինար-քննարկմանը մասնակից  հյուրերի համար, ընդգծեց, որ FREDERIC M-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 2010 թվականից, սակայն ոլորտում է արդեն 35 տարի: Հաջորդիվ, մանրամասն ներկայացրեց FREDERIC M-ի օծանելիքների, 50-ից ավել խնամքի միջոցների, ու կոսմետիկ միջոցների մասին, որոնք պարունակում են 100% բնական բաղադրիչներ։


Ի դեպ, տիկին Պետրոսյանը շատ գեղեցիկ անցումներով խոսեց ինչպես Հեղինակային պարֆյումներըի ՝ MATIN D’AZUR և NUIT D’AZUR-ի մասին, (որոնք հատկապես կարող են դուր գալ վանիլային և ցիտրուսային բույրերը նախընտրողներին), այնպես էլ 2019թ.-ի լավագույն, նոր ապրանքատեսակների`Black, Rose Oud նոր բույրերը, Quintessence OR չիչխանի յուղից պատրաստված դիմահարդարումը մաքրող միջոցների, ու Ալոե Վերայի շարքը համալրող մի քանի նոր կոմպոնենտների մասին, որոնց էֆեկտիվությունը՝ նոր ռեկորդներ է սահմանում: «Մեր խնամքի միջոցները բազմազան են, եւ համապատասխանում են ցանկացած մաշկի` անկախ զգայունության աստիճանից և տարիքային առանձնահատկությունից. կանանց, տղամարդկանց, անգամ երեխաների համար »,-ընդգծեց տիկին Արինան, ապա  շարունակեց.

«Մեր սիրելի ընկերությունը՝ FREDERIC M-ը, կանանց իսկապես մեծ հնարավորություն է ընձեռում բարելավել կյանքը՝ օգնելով գործընկերներին ստեղծել իրենց բիզնեսը, և տարին երկու անգամ նույնիսկ ճանապարհորդել։ Ի դեպ 2018 թվականի սեպտեմբերին ընկերությունը շատ մեծ շուքով նշել է իր 35-ամյակը ՝ Մոնակոյում»:


Ի դեպ, Սեմինար-միջոցառման ընթացքում, ելույթներ ունեցան նաեւ FREDERIC M-ի արտոնյալ գործընկեր տիկին Արինա Պետրոսյանի խմբի ներկայացուցիչները. նախկին ու ներկա լիդերները, ովքեր իրենց խոսքում եւս նշեցին, որ այս ընկերությունն իսկապես իրենց մեծ հնարավորություն է ընձեռել բարելավելու կյանքը՝ օգնելով գործընկերներին ստեղծելու իրենց բիզնեսն ու արժանավայել եկամուտը:

 

Ներկաներից օրինակ, Արինա Պետրոսյանի գործընկեր Գայանե Երիցյանը, ով սեմինարին մասնակցելու էր եկել Իջեւան քաղաքից, ներկաներին անկեղծացավ, ասելով հետեւյլաը. «Ինձ մեծ ուժ, էներգիա, եւ իսկապես բիզնես անելու հնարավորություն տրվել է FREDERIC M-ի կողմից, եւ ես պետք է խոստովանեմ, որ իմ կյանքն իսկապես փոխվել է այս կազամկերպություն շնորհիվ :Ու պիտի նաեւ խոստովանեմ, որ իմ աշխատանքը ճիշտ կազմակերպելու, ընկերության ապրանքատեսականիի գաղտնիքներին տիրապետելու գործում, մեծ դեր է ունեցել իմ շատ սիրելի Արինա Պետրոսյանը, ում համար FREDERIC M-ը իսկապես իր երկրորդ տունն է: Նա իր գործի գիտակն է, ու նվիրյալը: Եւ դա մեզ համար, իսկապես շարժիչ ուժ է»:

Ներկաներից մեկ այլ մասնակից՝Արմինե Պողոսյանն էլ իր հերթին նշեց.

«Ես ուզում եմ սկսել նրանից , որ ես կարողացել եմ իմ աշխատանքի արդյուքում շատ ու շատ կանանց փոխել. նախ եւ առաջ փոխել նրանց վերաբերմունքը, աշխարհընկալումը՝ կնոջ գեղեցկության, խնամված ու ներկայանալի լինելու կարեւորության մասին: Այն ինչ քեզ Աստծուց ի վերուստ տրվում է ՝պետք է կարողանաս պահել ու փայփայել: Եթե ծառը չջրես՝կչորանա, նույնն էլ կինն է…Այնպես որ շատ կարեւոր է, երբ կարողանում ես գրագետ ու բանիմաց լինել՝քեզ ճիշտ խնամելու, հետեւելու, եւ գեղեցիկ մնալու համար: Պետք է անկեղծ լինեմ. ես ինքս էլ մեր սիրելի Արինայից շատ օրինակներ եմ վերցրել, ու նաեւ շատ բան սովորել՝հենց նրանից:  Նա իսկապես մեզ համար ուղեցույց է եղել՝ լավագույնս ճանաչելու ինքնատիպ ու յուրահատուկ FREDERIC M-ին: Ցանակացած փոքր քայլ՝կնոջը կարող է դարձնել պարզապես անճանաչելի: Այդ իսկ պատճառով, երբեք ուշ չէ կնոջ համար բացահայտելու իր ներքին կարողությունը. ինչու չէ՝ փորձելու նաեւ կայանալ եւ քայլեր անել այն ընկերությունում, որն իսկապես հնարավորություն է ընձեռում բիզնես իրականացնելու:

Նշենք նաեւ, որ Արմինե Պողոսյանի ելույթին հաջորդեցին  ներկաների կողմից տրվող գնահատականները՝ FREDERIC M ընկերության գործունեության, նրա անփոխարինելի ապրանքատեսականու,   եւ ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ, ընդգծելով, որ FREDERIC M-ն իսկապես կնոջը նոր վերելքներ նվաճելու եւ հաջողություններ գրանցելու  հնարավորություններ  է տալիս:

 

Հ.Գ 

Ի դեպ, FREDERIC M-ի ԱՐՏՈՆՅԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐ Արինա Պետրոսյանը, ով հավուր պատշաճի եւ բարձր մակարդակով պատրաստվել էր այս սեմինար-քննարկմանը, հանդիպման ընթացքում մեկ առ մեկ ներկայացրեց իր խմբի ներկայացուցիչներին՝խրախուսելով նրանց գործունեությունը, ու նշեց, որ մշտապես պետք է առաջ նայել, եւ նոր հաջողություններ գրանցել:

Իսկ հանդիպման վերջում, ներկաներին սպասեցնել չտվեց նաեւ Արինա Պետրոսյանի կողմից պատրաստված գեղեցիկ անակնկալը. Սեմինար-քննարկման մասնակիցներին, տիկին Արինայի կողմից հանձնվեցին նաեւ խնամքով փաթեթավորված գեղեցիկ նվերներ,ինչն իրականում մեծ ուրախություն պատճառեց հյուրերին: Ու ինչպես ներկաներն էին արձագանքում իրենց խոսքում. «Իսկապես մեծ ջերմություն, բավականություն ու նոր լիցքեր ստացանք այս հանդիպումից, եւ մեր հրաշալի Արինա Պետրոսյանից, ով իր գործում իսկապես գիտակ է, ու պրոֆեսիոնալ: Մեր սիրելի «FREDERIC M-ը միշտ մեզ հետ է, եւ այդպես է լինելու միշտ»: 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն