Խաղահրապարակների կառուցումը՝մեզ համար միասնականության խորհրդանիշ է

ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցուհու՝ Բլոգեր, ակտիվիստ , հասարակական գործիչ , Մարդու իրավունքների ակտիվ ջատագով , BOLD Armenian women association BAWA-ի նախագահ Քրիստինե Հալաջյանը, դեռեւս 2018-ին, իրենց բարեգործական կազմակերպության հետ ՀՀ կատարած այցի ժամանակ կյանքի էին կոչել մի շարք հայանպաստ նախաձեռնություններ: 

Այդ օրերին, ԱՄՆ-ից ՀՀ ժամանած բարեգործական խումբը, իր համեստ լուման էր ներդրել մասնավորապես ՀՀ-ի մի շարք համայնքներում: Իսկ ավելի սռտույգ, 20 

գյուղական համայնքների կարիքավոր երեխաներին տրմադրվել էր գրենական պիտույքներ եւ պայուսակներ:
Այդ ընթացքում, բարեգործական խմբի ներկայացուցիչները այցելել էին նաեւ Գյումրիի ծերանոցի բնակիչներին՝կազմակերպելով . բարեգործական համերգ, հյուրասիրություն Գյումրիի մեր ծերերի համար՝ փորձելով նրանց փոխանցել իրենց սերն ու ջերմությոնը:

Այդ օրերին, նրանց կողմից դրամական օգնություն էր ցուցաբերվել նաեւ անհետ կորածների ընտանիքներին (մոտ 40 ընտանիքի), ինչպես նաեւ աջակցել էին
տարբեր անհատների, հավաստիացնելով որ այդ ծրագրերը շարունակական է լինելու , որի արդյունքում փորձելու են ինչ-որ կերպ սատար կանգնել հայությանն ու մայր հայրենիքին:

 

Սակայն, արդեն իսկ 2018-ին բարեգործական խմբի անդամները՝ Քրիստինե Հալաջյանի նախաձեռնությամբ պլանավորում էին հաջորդ քայլն իրականացնել հատկապես մեր մատաղ սերնդի ու նրանց բարեկեցիկ ապագայի համար: Եւ հաշվի առնելով այն իրողությունը, որ հատկապես սահմանամերձ գյուղերում մեր երեխաները որեւէ կերպ չեն կարողանում կազմակերպել իրենց անհոգ ու խաղաղ մանկությունը, որոշում կայացրեցին, որ հաջորդ նախաձեռնությունը պետք է լինի երեխաների համար նախատեսվող խաղահրապարակի կառուցումը, որն իրականում ոգեւորիչ քայլ է՝ մեր վաղվա սերնդի համար: 

Այդպես էլ եղավ. կյանքի կոչվեց հերթական նախաձեռնությունը, քանի որ օրերս տեղեկացանք, որ խաղահրապարակներ կառուցելու ծրագիրն այլեւս խոսքից գործի է վերածվում:


Եւ ինչպես Armenian Info-ի հետ զրույցում անկեղծացավ Armenian women association BAWA-ի նախագահ Քրիստինե Հալաջյանը.
.
-Ուզում եմ միանգամից նշել, որ Տավուշի մարզում կառուցելու ենք երկու խաղահրապարակ՝ սահմանամերձ Ոսկեպար եւ Սարի գյուղի համայնքների մանուկների համար:
Անկեծ ասած, անցյալ տարի երբ մեր բարեգործական ծրագրով Հայաստանում էինք, հասցրեցինք այցելել մի շարք գյուղական համայնքներ՝տեղում ծանոթանալով համայնքում առկա խնդիրներին ու դժվարություններին:

Եւ պիտի ասեմ, որ Տավուշի մարզի մոտ 20 գյուղական համայնքներում, ուր կարողացանք մեր լուման ունենալ մեր փոքրիկների համար, համոզվեցինք մի բանում, որ իրականում գյուղակական համայքներում ապրող մեր երխաների աչքերը տխուր են ու մտահոգ….
Այդ երեխաների աչքերում իսկապես տխրություն կար, եւ այն եւեի թե խլել էին նախկին իշխանավորները՝ իրենց անգործության ու անտարբերության արդյունքում: Այդ փոքրիկներն անգամ խաղալու տեղ չունեին, ուր կարող էին շփվել, հաղորդակցվել ու անցկացնել իրենց
անհոգ մանկությունը:
Այս իսկ պատճառով որոշում կայացրեցինք իրականություն դարձնելու մեր մանուկների երազանքը, եւ այս տարվա հունիսի կեսերին մենք արդեն հայտարարեցինք ՝դրամահավաքի իրականացնելու մարդասիրական նախաձեռնության մասին, որին միացան մեր բազում հայրենակիցները:

-Իսկ այս պահին, որքա՞ն գումար է հավաքվել ծրագիրն իրականացնելու համար:

-Ներկա դրությամբ, կարող եմ ասել, որ արդեն հավաքել ենք մոտ 10 հազար դոլար, ու քանի որ մեկ խաղահրապարակ կառուցելու համար իրականում շատ գումար է պահանջվում, այդ դրամահավաքը դեռ շարունակվում է:
Մենք հույսով եւ հավատով սպասում ենք, որ կկարողանաք հավաքել՝ եւս 8 հազար դոլար կամ գուցե ավելին, որպեսզի կարողանանք մեր նախաձեռնած այդ երկու խաղահրապարակների կառուցումը կյանքի կոչել: Արդեն իսկ աշխատանքային բաժանում ենք կատարել. համայնքներում սկսվել են մաքրման աշխատանքները, որպեսզի գոնե մինչեւ օգոստոսի 10-15-ը, այդ երկու գյուղերում էլ կարողանանք հասցնել՝ տեղադրելու խաղահրապարակները:

-Իսկ երբ եք պատրաստվում Հայաստան գալ:

-Օգոստոսի կեսերին ես եւ իմ բարեգործական խմբի ներկայացուցիչներից մեկը գալու ենք Հայաստան, եւ այնտեղ մեզ միանալու են մեր կազմակերպության այլ անդամներ եւս՝ Հայաստանից : Իսկ Տավուշի մարզում, մեր թիմի հետ միասին կազմակերպելու ենք շատ գեղեցիկ բացման արարողություն, եւ անելու ենք հնարավորը, որ այդ օրը տոն դառնա երեխաների համար: Լինելու է նաեւ  բարեգործական  համերգ, որին միանալու են շատ-շատերը, եւ բոլոր նրանք, ովքեր փորձելու են իրենց օրինակով ինչ-որ բան փոխել մեր երեխաների կյանքում: Շատ կցանկանայի,որ մեր երեխաները հույսով ու հավատով լցվեին, եւ տեսնեին, որ աշխարհի ամենատարբեր ծայրերից՝ Հայը փորձել է միավորվել ու բարի գործ անել: Վստահ եմ, որ մեր այս քայլը՝ օրինակ է դառնալու հենց մեր վաղվա սերնդի՝ այսօրվա մեր մանուկների համար: Նրանք կրթվելու, եւ դաստիարակվելու են նման օրինակներով. հավատացած եղեք, նրանք էլ կյանքում փորձելու լավ ու պիտանի մարդ դառնալ հայության եւ հայ հասարակության համար:
Այդ իսկ պատճառով, օգտվելով առիթից մեկ առ մեկ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ովքեր մեծ սրտով ու մեծ ոգեւորությամբ շարունակում են մասնկացել այս մարաթոնին: Պիտի ասեմ, որ եղել են մարդիկ, ովքեր մի քանի անգամ են նվիրատվություն կատարել, ովքեր առաջնորդվել են այն գաղափարով, որ բարությունը օրհնություն է բերում: Այն պարտադիր բումերանգի էֆեկտ ունի: Եւ այդ հիշարժան օրը, (որի օրվա ու ժամի մասին մենք դեռ կհայտարարենք), ուզում եմ հրավիրել բոլորին, որպեսզի մեզ հետ միասին մասնակցեն այդ շատ կարեւոր՝ մարդասիրական միջոցառմանը:


Խաղահրապարակների կառուցումը՝մեզ համար կրկնում եմ. միասնականության խորհրդանիշ է, քանի որ մեր այս մարաթոնին միացել են աշխարհի բոլոր երկրներից. ՌԴ-ից, Լոս Անջելեսից, Նյու Ջերսիից, Ֆրեզնոյից, Ֆրանսիայից Կանադայից, Հայաստանից, Գերմանիայից Բելգիայից, Հոլանդիայից եւ ես շատ կուզենային որ շատ ավելի սփյուռքահայեր միանային մեզ ՝թեւ ու թիկունք լինեին, որպեսի հետագայում էլ միասնական լինեինք՝ ցանկացած մարտահրավերի ժամանակ:

Երեխաների կյանքում խաղը կարեւորը դեր ունի. այն այնքան կարեւոր է, որքան սնունդն ու ջուրը: Եւ մենք հայերս, այսկերպ ենք փորձում նրանց փոխանցել մեր սերն ո ւ ջերմությունը:

-Մի հարց. թեմայից դուրս: Եթե անցում կատարենք դեպի քաղաքական կյանք, ի՞նչ կասեք. այսօր ի՞նչ տրամադրություններ են տիրում Լոս Անջելեսում, եւ արդյո՞ք 2018-ի ոգեւորվածությունը՝ թավշյա հեղափոխության հետ կապված, նույնն է:


-Անկեղծ ասած՝ Լոս Անջելեսի մասով հաշվի առնելով առկա տրամդրությունները, կարող եմ ասել, որ այդ ոգեւորվածության դինամիկան չի պակասել:
Ինչ խոսք, շատերն են փորձեր անում հակառակ տրամադրություններ ստեղծելու, ինչպես որ Հայաստանում են ոմանք փորձում սաբոտաժ ու դավադրություն իրականացնել , բայց դա միշտ չէ, որ նրանց հաջողում է:
Ցավոք սրտի հեղափոխության ջատագովներից շատերը, չգիտես ինչու հիմա փորձում են գործել գետի հակառակ հունով, ինչը կարծում եմ բացատրություն չունի: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու են այդ մարդիկ փոխվել՝ 180 աստիճանով: Գուցե անձնական շահերի խնդիր կա. կամ էլ այլ խնդիրներ ունեն՝ ներկա իշխանությունների հետ կապված: Անշուշտ, հայ համայնքը պառակտելու հարցում , իրենց լուման են ունեն նաեւ դաշնակցականները: Ցավոք սրտի, այդ պառակտման արդյունքում, այս տարի հայոց եղեռնի մեր նահատակներին նվիրված հիշատակի օրը, հայության մասնակցության աստիճանը բավականին ցածր էր:

-Այսինքն շահագրգիռ կողմեր կան, որոնք ուզում են համայնքը տեսնել պառակտված. Ճի՞շտ հասկացա:

-Այո կան այդպիսի երեւույթներ, որոնց երեւի ձեռնտու չէ պահպանելու 2018-ի մեր անսասան միասնությունը: Նրանք ամեն ջանք դրել են՝ համայնքները պառակտելու, եւ մեր միասնությունը խաթարելու համար: Ինչն իսկապես մտահոգիչ է: Մենք ուրիշ ճանապարհ չունենք՝պետք է բռունցքվենք, եւ պատրաստ լինենք ցանկացած մարտահրավերի: Հայը միշտ է պայքարել, հաղթել ու քաղել է հաղթանակի դափնիները: Այլ ճանապարհ չկա՝բացի հաղթելուց… 2018 թվականից հետո, մենք հավատում ենք, որ Հայաստան Աշխարհը կբռնի վերելքի ու զարգացման ուղին:

 

 

 

Armnenian Info 

Տեղեկատվական Պորտալ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն