«Դեկորատիվ փառքը՝ փուչ բաներ են.կարեւորը՝միասնության գաղափարն է». Գրիգոր Մաչանենց Բաբախանյան

ՍԱ ԻՄ ԵՐԱԶԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՐԱԿԵՐՏՆ Է

«Հայ Միասնության Խաչ»-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի հետ ունեցած մեր զրույցի առաջին իսկ վայրկյաններից պարզ դարձավ, որ նրա համար առաջնային են՝ կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում:

Եւ հենց այդ մղումով է պայմանավորված եղել Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի երկար տարիների գործունեությունը. «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպությունը՝ իր հիմնադրման օրվանից ի վեր իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական ծրագրեր, որոնք ուղղված են եղել շահառուների և նրանց ընտանիքների բարօրությանը, զարգացմանը և քաղաքացիական հասարկության ձևավորմանը:

ՀՄԽ-ն իր գործունեությունը սկսել է 1987թ., իսկ 1991թ.-ին պաշտոնապես դարձել է նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին հասարակական կազմակերպություններից մեկը: Փողոցը, որտեղ գտնվում է ՀՄԽ-ն, Էջմիածին քաղաքի ամենահին փողոցներից մեկն է. այն հնում կոչվել է Իգդիրաշոշ, քանի որ այս ճանապարհով են գնացել Իգդիր քաղաք: Հիմա, այն բնակիչներն այն անվանում են Բալենիների փողոց: Քանի որ նրանք հավատում են, որ բալենին հաջողություն է բերում, ու բոլոր տների դիմաց տնկվել են բալենիներ: Փողոցը կոչվում է նաև Ուխտավորի ճանապարհ, քանի որ սկսվում է Մայր Տաճարից և հասնում մինչև Խոր Վիրապ: Պատին փորագրած խաչերը խորհրդանշում են ուխտավորի ճանապարհը և փորագրված են՝ անցորդների սրտում հավատք արթնացնելու համար:

ՀՄԽ-ի ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ Հայ Միասնության Խաչը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ ստանալ չհետապնդող բարեգործական, մշակութային, հասարակական կազմակերպություն է: Դեռևս 1987-ին գաղափարակիցներից կազմված մի խումբ սկսեց փոքր նախաձեռնություններով հանդես գալ հասարակական կյանքում՝ հոգատարություն և աջակցություն ցուցաբերելով բազմաթիվ ծնողազուրկ երեխաների: ՀՄԽ-ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ Աջակցել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կիրթ, իրազեկ, հայրենասեր, ազգային և համամարդկային արժեքներ կրող քաղաքացու ձևավորմանը և նրա սոցիալական վիճակի բարելավմանը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին

ՀՄԽ-ի ԼՈԳՈՆ Կռունկները խորհրդանշում են աշխարհասփյուռ հայերին, որոնց հայացքները ուղղված է կենտրոն՝ Հայաստան: «Մենք հավատում ենք, որ կգա մի օր, երբ ողջ հայության արևը մի տեղից կծագի»,-համոզված է Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը: 

«Մաչանենց» թատրոնը, որին ճանաչում են ամենուր, հիմադրվել է 1989 թվականին Բաբախանյան (Մաչանենց) եղբայրների կողմից։ Թատրոնն ունի մանկապատանեկան և երիտասարդական խմբեր: Թատրոնը բազմաթիվ ներկայացումներ է խաղացել արտերկրում և Հայաստանի տարբեր մարզերում։ Խաղացել է բարեգործական ներկայացումներ մանկատներում, զորամասերում, ծերանոցներում և սահմանամերձ գյուղերում։ Մաչանենց Թատրոնը Արտ ֆեստ փառատոնում (2015) ստացել է հատուկ մրցանակ՝ Արմավիրի մարզում մշակութային կյանքը զարգացնելու համար։ Մաչանենց Թատրոնը մասնակցել է «Նռան հատիկ» փառատոնին, «Լոռվա Թատերական» փառատոնին, որտեղ թատրոնի դերասանուհի Նարինե Թահմազյանը ստացել է «Լավագույն կին դերասանուհի» մրցանակը: Թատրոնն ունի մշտական ազդագիր և խորհրդանիշ արձան՝ «Իմ տխուր և ուրախ կոշիկները» (հեղինակ Գրիգոր Մաչանենց), որոնք տեղադրված են ք. Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակի արևելյան հատվածում:

Մաչանենց Թանգարանը կոչվում է Մաչանենց, Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի տոհմանունով: Մաչանենց Տունը՝յուրահատուկ մի օրրան է, որն ազդարարում է միայն գեղեցիկի, բարու ու լույսի մասին:

 

Картинки по запросу Մաչանենց Տուն

Իսկ անկրկնելի գրող, գեղանկարիչ, կոլաժիստ, փիլիսոփա, եւ մեծ Հայ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի համար այս կյանքում ամենագլխավորը՝ միասնության ու հավատի գաղափարն է, եւ հենց այդ պատճառով էլ նրանք  եղբայրներով ու ընկերներով , որոշեցին կառուցել այս միասնության տապանը:

Ուշագրավ այլ մանրամասներ՝առաջարկվող Տեսանյութերում:

 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն