Տրանսպորտի ոլորտը՝ աղետալի վիճակում է. իսկ ո՞ւր է նայում վարչապետ Փաշինյանը, եւ ինչով են զբաղված Աշոտներն ու Ռոմանները

Ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ճանապարհորդում է Հայաստանում, անդրադարձել է հանրային տրանսպորտին՝ ընդգծելով դրական և բացասական կողմերը:

 

Լապշինը տեղեկացրել է, որ պատրաստվելով Երևանից մեկնել Վանաձոր ապշել է հասարակական տրանսպորտի գործունեությունից և ստիպված է եղել տաքսիով հասնել Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք:

«Ճանապարհորդությունը Հայաստանով սովորական զբոսաշրջիկի համար սկսվում է երևանյան «Կիլիկիա» ավտոկայարանից: Դա մի մեծ խորհրդային շենք է, որտեղ մարդիկ մեր օրերում ստիպված են նստել և սպասել իրենց երթուղային տաքսուն: Նախկինում այստեղ կային դրամարկղեր, կարգավարներ, մոր և մանկան համար նախատեսված սենյակ, սրճարան»,- նկարագրում է հայտնի բլոգերը:  

 

Ինչպես Լապշինը գրել է, իրեն զարմացրել է այն, որ Երևանից այլ քաղաքներ երթուղայինով հասնելու համար ուղևորները ստիպված են սպասել, մինչև տրանսպորտային միջոցը լցվի, այն էլ արևի տակ կանգնած մեքենայում, ինչպես նաև այն, որ ճաշից հետո որոշ ուղղություններով ընդհանրապես հնարավոր չէ մեկնել:

Երթուղայինների գործունեության մեջ Լապշինն առանձնացրել է մատչելիությունը՝ նշելով, որ Երևանից Վանաձոր կարելի է հասնել 1000 դրամով:

«Արդյունքում ինձ հոգնեցրին այդ արկածները: Դա ինձ հիշեցրեց սև Աֆրիկան, որտեղ գտնվում էի մեկ ամիս առաջ: Ինչպես և Սենեգալի մայրաքաղաք Դաքարում ես ժամերով սպասում էի միկրոավտոբուսում մինչ շարժվելը: Բայց չէ՞ որ Հայաստանը Սենեգալ չէ»,- եզրափակում է Լապշինը:

Վերջում նա ընդգծել է Գյումրի-Երևան արագ գործող երթուղին, որն ամեն օր է աշխատում՝ կոչ անելով այն երկարացնել մինչև Վանաձոր:

 

Հ.Գ 

Դե ոնց որ ասում են.հասել ենք՝իջեք...Հետաքրքիր է, այսքան դժգոհությունների, այսքան բացթողումների, տրանսպորտի ոլորտը կատաստրոֆիկ իրավիճակի հասցնելու, ասել է թե պրավալ տալու  ֆոնին, ինչու՞ է լռում վարչապետը հայոց...(Հատկապես, այն բանից հետո,  երբ   իմ քայլականներ Աշոտ Մնացականյանն ու Ռոման Համբարձումյանը նստեցին     Հայավտոկայարանի «ռույլին»...)

Որքան կարելի է հանդուրժել այս ամենաթողությունն ու քաոսը. մինչեւ երբ. բա ասում էիք ներդրում,  նոր մոտեցում, որակ. բա ի՞նչ եղան Ձեր բոցաշունչ հայտարարությունները, թե՞ դրանք հերթական անգամ սառույցին գրելու համար էին...

Հա քիչ էր մնում մոռանայինք, իրենց գիտունիկ տրանսպորտչիկների տեղ դրած Աշոտներն ու ռոմանները երեւի որպես պոտենցիալ ներդրում կոնին ունեցել են յոթ աստառ  փոխած Ռուստամների թավշյա մորուսն ու ավտոկայարանները առայժմ քարուքանդ անելը, որի սկիզբն ու վերջը կարծես թե չի երեւում: 

Իսկ կարող ա՞ ՝Ձեր խոստումների շարանն էլ ա ՝2050 թվականի ժանրից...էն որ ոչ աչոտ ուզող կլինի, ոչ էլ պահանջող, թե  ինչ երդումներ էիք տալիս՝ պետական պոստերին թռչկոտելու ու հարմար տեղավորվելու  համար:

Ինչքան քամի կար՝ արեցիք, դեռ ձեր նախորդներին էլ մեղադրում եք մի բանի համար, որից ինքներդ այդպես էլ չեք կարողանում ձերբազատվել: 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն