Երևան, 18.01.2020, 06:46,
«Իզմիրլյան» ԲԿ-ն ճանաչվել է 2019թ. լավագույն ԲԿ. պատվոգիրը հանձնվեց Արմեն ՉարչյանինԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ 75 դպրոցի մանկավարժ կոչեցյալ Արամյանը, վիրավորում 10-ամյա աղջնակին՝դպրոցի տնօրենի եւ ծնողի ներկայությամբՄարիամ Փաշինյանը նոր գրառում է կատարելVIDEO.ՓԼՈՒԶՈՂ ՑԱՎԵՐ.ԿԻՍԱԲԱՑ ՈԼՒՍԱՄՈՒՏՆԵՐԻ ԵԹԵՐՈՒՄ. «Ամենատարբեր խմբերում գրառումներ են հայտնվում, որոնց հեղինակներն ադրբեջանցիներ են». Տիգրան Աբրահամյան«Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել». Արծրուն ՀովհաննիսյանՇնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվԱպարան քաղաքը՝ 2020-ի Տոնական իր հանդերձանքով՝ թիվ մեկն է ՀՀ-ում.Երեւանից առաջ..Photo, Video VIDEO.Շուշանիկ Ոսկանյանը ակցիաների ետեւում միտումներ է տեսնում. գործին խառնված են նաեւ մականունավոր մականունավորներ VIDEO.Կասկածում եմ, որ իրավապահ համակարգը «պրիզնատ» է գալիս Փաշինյանին

«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»

Քրեական հեղինակությունների ու օրենքով գողերի դեմ սկսված թոք-շոուի շրջանակներում, մերօրյա թավշիստ իրավապահները գրոհ են սկսել նաեւ գործարար ու քաղաքական շրջանակների դեմ, որոնց անունները կապվում են այդ աշխարհի ազդեցիկ դեմքերի հետ:

Այս օրերին, խոսքը հատկապես գնում է Ապարանի քաղաքապետ, «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանի մասին, ում անունը պարբերաբար կապվում է գողական աշխարհի ամենատարբեր կալիբրի ներկայացուցիչների հետ:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն,  Ապարան քաղաքի ընտրողների մոտ. 3800 բնակչի կեսի չափով՝ ՀՀ ոստիկանության 6-րդ վարության աշխատակիցները, մոտ երկու շաբաթ է, ինչ «մի 1500 հոգով շրջապատել են    Ապարանի քաղաքապետարանը ՝ կոռուպցիոն ռիսկեր որոնելու թավշյա մղումներով»...

Այնինչն,  մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ապարանի քաղաքապետարանում չարաշահունմներ, կոռուպցիոն ռիսկեր ու պաշտոնական դիրքի չարաշահումներ որոնող 6-րդ վարչության աշխատակիցները, երկու շաբաթ շարունակ քաղաքապետարանը տակն ու վրա անելուց, ու քաղաքում իրենց ներկայությունը ցուցադրելուց հետո, հեռացել են ձեռնունայն: Ավելին, Ապարանում իրականացված «մասկարադ»-ի շրջանակներում,  (մեր աղբյուրի փոխանցմամբ)  իրավապահները բացահատել են, որ քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, իր գործունեության ընթացում ոչ թե պաշոտնական դիրքն է չարաշահել, ու չարաշահումներ թույլ տվել, այլ դեռ մի բան էլ իր անձնական միջոցներից. մոտ 400 մլն դրամի ներդրում է կատարել՝քաղաքը վերակառաուցելու համար:

Եւ քանի որ ոստիկանության ծառայողները այստեղ չեն գտել որոնածը, հաջորդ «գրոհ»-ն իրականացրել են քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հիմնադրած «ԳՆԹՈՒՆԻՔ» ընկերությունում, ուր նույնպես իրավիճակի փոփոխություն չի եղել. այն իմաստով , որ պատկերը եղել է նույնը. ընկերությունը տարիներ շարունակ ներդրումներ է կատարել՝հավատարիմ մնալով օրենքի տառին ու կետին: 

Ինչը սակայն, (ըստ օդում կախված  լուրերի), այդ օպերացիայի ընթացքում չի խանգարել, որ ոստիկանության աշխատակիցները մի դեպքում սննդի տեխնոլոգի, մյուս դեպքում «հոտոտող» փորձագետի դերում հանդես գան՝իրենց վրա վերցնելով այնպիսի գործառույթներ, ինչն ըստ էության կապ չունի հանցավորության դեմ տարվող զիլ պայքարի ու ոստիկանի աշխատանքի հետ:


Սա էլ քիչ է, «ԳՆԹՈՒՆԻՔ» ընկերության դեմ տարված  արշավին, «դեսանտ» է իջել ազգիս թավշյա ՊԵԿ-ը՝փորձելով նոր ֆոն ստեղծել Ապարանում ստեղծված տրամադրությունների ու մթնոլորտի վրա: Թեեւ, ըստ մեզ հասած լուրերի, ՊԵԿ-ը նույնպես իր կողմից անցկացրած ստուգումների արդյունքում, չի հայտնաբերել դարի կոռուպցիան, որը հայտանբերելու համար, իշխանությունը մի ողջ արտիլերիա է հանել՝ քաղաքապետի անվան շուրջ արհեստական աղմուկ բարձրացնելու եւ հերթական տեսարանը ապահովելու համար:

Այն որ , հանրությունն այլեւս զարմանք չի ապրում թավշյա բեմականացումներից ու մարդկանց ասֆալտին փռելու էժանագին սցենարներից. նորություն չէ, բայց այն որ  ոստիկանությունը սկսել է կես դրույքով իրեն վերապահել վերահսկիչ պալատի դերը, այս մեկն իրոք թավշյա նորություն էր: Այն պարզ պատճառով, որ ՀՀ ոստիկանությունը համայնքապետարանում չարաշահումներ  ու կոռուպցիա որոնելու թամաշա (օրենքով սահմանված կարգով) կարող էր իրականացնել քաղաքապետի  եռամյա աշխատանքային գործունեությունից հետո միայն: Մինչդեռ քաղաքապետ Եզիազարյանը 2017 թվականին նոյեմբերին է ընտրվել Ապարանի քաղաքապետի պաշտոնում:

Եւ հիմա. ժողովրդի քվեն՝ (18 105 ընտրողներից 10 868 ձայն ստացած քաղաքապետի դեմ) , ուշագրավ է, թե որտեղից են փչում քամիները՝ բեմադրված այս թատրոնի հետ կապված: Ու ինչպես նկատեց Ապարանի հնաբնակներից մեկը. «Սա գրոհ է՝ ապարանցիների դեմ: Ի՞նչ է նշանակում ժողովրդի քվեն ստացած մարդուն՝ առանց որեւէ հիմքի ու փաստի, առանց մի հիմնավորման, վերցնել թիրախում, ու հարյուրավոր ոստիկաններ լցնել քաղաք: Ո՞ր ինչ, ի՞նչ են ուզում դրանով ասել: Այսինքն ժողովրդի իշխանությունը ոստիկանական համազգեստով ու մարդկանց դեմ հերյուրանքներ տարածելով դուրս է գալիս ժողովրդի դե՞մ: Սա ի՞նչ բան է. քաղաքական պատվե՞ր, հրահա՞նգ, թե՞ միտում… Մեր քաղաքապետը մեր ընտրյալն ա, եւ էս քաղաքի վրա ցեխ շպրտելուց առաջ , մարդիկ արժե, որ լավ ծանր ու թեթեւ անեն: Մենք ինքնասիրություն, նամուս, թասիբ ունեցող ժողովուրդ ենք: Ինչքան կարելի է անհիմն մարդկանց վարկաբեկելու փորձեր ու տեսարաններ սարքել: Ամեն ինչ չափ ու սահման ունի: Ստուգումներ են անում՝ թող անեն, բայց ցիրկ ցույց չտան, ամոթ է, սազական չէ մեր ազգին»,- վրդովված նկատեց զրուցակիցս:

Հ. Գ
Իհարկե լիովին կարելի է հասկանալ, որ իրավապահ համակարգը օր ու գիշեր կանխարգելիչ գործողություններ է իրականացնում, եւ անում հնարավորը, որ օրինակ չփորձեն պայթեցնել միջպետական ճանապարհներն ու մարդկանց, հասկանում ենք, որ թավշյա Հայաստանում նոր իշխանությունները լոլոներ են պատմում ներդրողին ու գործարարին սատարելու մասին՝ ՊԵԿ մունետիկներ սորտավորելով  տնտեսվարողների դռանը, միայն թե անհասկանլի է, թե այս բոյեվիկ ֆիլմի հերոսներից ո՞վ է ի վերջո հանրապետությունում տիրապետում իրավիճակին.ոստիկանությո՞ւնը, ում օպերատիվ տվյալները կարծես թե  հօդս են ցնդում, ՊԵԿ-ը, թե՞ կառավարությունն ու նրա ղեկավար Փաշիյանը, ով ժամանակին մեղադրում էր Սերժ Սարգսյանին իրավիճակին չտիրապետելու մեջ:

Հիմա ո՞վ չի տիրապետում իրավիճակին,ոստիկանապետ Օսիպյա՞նը, նրա աշխատողները, թե՞ Նիկոլ Փաշինյանը,  ում ենթակաները ճիշտ չեն զեկուցում իրավիճակը:

Հիմա ո՞վ է չարաշահում ազատ, անկախ ու հպարտ քաղաքացիների վստահությունն ու համբերությունը.   այդ նույն  քաղաքացիների հաշվին մի քանի զրոներով  պարգեւավճարներ  ստացած «պեկիստ-չեկիստները», վերափոխված ու հրեշտակի թեւեր հագած ոստիկանները,  թե՞  այն մարդիկ,ովքեր առանց շոուների աշխատել ու ծառայել են սեփական ժողովրդին:

Ջեկի Չանի դերում նկարահանվելու փոխարեն՝ ավելի լավ է աշխատեք, եւ չմեծացնենք առանց այն էլ օր-օրի մեծացող հասարակական դժգոհություններն ու ստեղծված խնդիրները: Գիտենք, ասֆալտի փռելու գործում՝արդեն օլիմպիական եք դուրս գալիս, բայց մինչ այդ լավ կլինի՝ տիրապետեք իրավիճակին, այլ ոչ թե դատարկ օդ կրակեք, ու խայտառակեք ռեսպուբլիկան:

Ոստիկանության ոլորտում ԽՍՀՄ արտիստների պակաս՝առանց այդ էլ չենք ունեցել... 

 

Լուրեր, տեղեկատվություն, մարզեր

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն