Երևան, 18.09.2019, 16:03,
Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանի հրաժեշտի խոսքըԵթե չլիներ պատվախնդիր ապարանցին, Աստված գիտե կկարողանայի՞ք արդյոք մեկ մոմ վառել եկեղեցում… Օսիպյանը դիմում է գրել.hraparak.amԱրթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մաս«Իմ քայլը» խմբակցության նիստում որոշվել է նախաձեռնել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու գործընթացԿրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի մոտ«21-րդ դարում աշխատում ենք 20-րդ դարի տեխնիկայով».Ֆելիքս Ցոլակյան«Պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել իրենց տանը». Ա. ՀովհաննիսյանԱրթուր Դավթյանը «պահում է» իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը«Օրենքով գողերին» պատժելու վարչապետի որոշումը ուժգնացրել է լարվածությունը ՔԿՀ-ներում

ԳՆԱՑԵՔ ԳՈՀ ԵՂԵՔ, ՈՐ ՊԶՈՆ ՕՍԻՊՅԱՆԻՆ ՈՒ ՆԻԿՈԼԻՆ ԷԼ ԽՆԱՅԵՑ՝ ԳՈՐԾԻՑ ՉՀԱՆԵՑ…

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է.

Ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը, իսկ Բանակ ու Ոստիկանություն կառուցելու համար ՝արվել է անհնարինը…
Պետությունը կառուցվում է տասնամյակներով ու հազարավոր կյանքերի գնով, և կարող է փլուզվել հաշված ժամերի ընթացքում: Եւ այս պահին, ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, եթե ոստիկանի ու շարքային քաղաքացու միջեւ մեծացնում ենք անջրպետը, ապա հավատացած եղեք կանգնելու եք լրջագույն եւ անլուծելի պրոբլեմի առաջ, ինչի առաջ կանգնել էին այսօրվա իշխանությունների կողմից մատնանշած նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչները:

Առավել վտանգավոր է, երբ չկա տեսլական, թե ո՞րնէ իրականում ոստիկանության դերը՝ թավշյա Հայաստանում, որի ազատ ու հպարտ քաղաքացիները վտանգված են ամեն ժամ ու ամեն վայրկյան: 
Եւ գիտեք ինչու. որովհետեւ մեր «ասֆալտչիկ բարեկամները» հասան իրենց մուրազին. «թավշյա հեղափոխականները» նախ հայաստանյան քաղաքական մշակույթը իջեցրեցին փողոցային բառապաշարի մակարդակի, այնուհետեւ նույն տրամաբանությամբ բաց թողեցին փողոցային խուժանի կապը, որն այլեւս պատուհաս է դառնալու ՀՀ-ի ազատ, եւ հպարտ քաղաքացիների համար:

Որովհետեւ Փաշինյանի երկրում իրեն ամենակարող պատկերացնող հաստավիզը այլեւս «թքում է ոստիկանի երեսին», հայհոյում ու անպատվում, վերջնականապես խաչ քաշելով այն ռոմանտիկ սպասումների վրա, որ թավշյա Հայաստանում կարող է իրավիճակ փոխվել: 
Էս էլ Փաշինյանի՝ պատերին ծեփելու, ծնոտին հասցնելու, վզներից բռնելու ու օլիգարխներին «դիլիմ-դիլիմ» անելու բալլադի վերջը. հիմա տեսա՞ք քուչի բազարը ոնց ա լինում՝ Ձեր թավշյա Հայաստանի պահած ոստիկանությունում: 
Տեսա՞ք, թե էլի չեք հավատում, թե ոնց ա օրենքով գող Պզոյի լավ ախպերը Ձեր տան մեջ, (իսկ ավելի ստույգ ՀՀ ոստիկանությունում) Ձեզ «փռում պոլերին», հիմա հասկացա՞ք, թե «փռելն ու կատոկ» անելը ոնց ա լինում: Վերջում էլ որպես բոնուս. ոստիկաններին յոթը պորտ հայհոյանք տվող Պզոյի ախպերը Ձեզ ինչ «ադալժենիա» ա անում, ասելով . «ղուրբան եղեք Պզոյին»…

Լավ ա, Պզոն ընդեղ էր տղերք ջան, թե չէ լրիվ քաշվելու էիք: Կարճ ասած՝ Ձեր մեծ ախպորը հլը տալիք ունեք, որ սաղ-սալամաթ եք մնացել: 
Բա որ Պզոն ոստիկանության շենքում չլիներ.ի՞նչ էիք անելու, ո՞նց էիք փրկվելու «լավերի» ձեռքից, թե՞ արդեն Ձեզ էլ են մեծ ախպեր իրանք՝չգիտենք: 
Հլը Ձեզ Պզոյի խաթր «ձեռ չտվեցին»՝փրկվեցիք, բա հիմի էն խեղճ ու կրակ քաղաքացին , (էն որ ասում եք.եկեք բողոքեք՝ դնենք- ասֆալտապատենք), ի՞նչ էիք անելու եթե հանկարծ Ձեզ խնայողների դեմ՝օրերից մի օր  բողոքեին...


Պատերին ծեփելու հայտարարությունների մեջ վարպետացած պարոնայք իշխանության ներկայացուցիչներ. էն մեր «պատերին չիգանկա հանող վարչապետին», ու իրա ոստիկանապետ Օսիպյանին ասեք, որ եթե ձեր համար էդքան «քֆուր ուտելը զապադլո չի», ապա մեր արժանապատիվ քաղաքացիներիս համար ոստիկանի համազգեստը լաթի կտոր դարձնելը վիրավորանք է, եւ ամոթ: Էդ համազգեստը, Ձեր իշխանությունից հետո էլ՝ դեռ գտնվելու են մարդիկ, որ պատվով կրելու են…


Հ. Գ

Գնացեք գոհ եղեք, որ Պզոն Օսիպյանին ու Նիկոլին էլ՝ խնայեց. գործից չհանեց…

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն