Երևան, 18.09.2019, 15:17,
Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանի հրաժեշտի խոսքըԵթե չլիներ պատվախնդիր ապարանցին, Աստված գիտե կկարողանայի՞ք արդյոք մեկ մոմ վառել եկեղեցում… Օսիպյանը դիմում է գրել.hraparak.amԱրթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մաս«Իմ քայլը» խմբակցության նիստում որոշվել է նախաձեռնել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու գործընթացԿրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի մոտ«21-րդ դարում աշխատում ենք 20-րդ դարի տեխնիկայով».Ֆելիքս Ցոլակյան«Պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել իրենց տանը». Ա. ՀովհաննիսյանԱրթուր Դավթյանը «պահում է» իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը«Օրենքով գողերին» պատժելու վարչապետի որոշումը ուժգնացրել է լարվածությունը ՔԿՀ-ներում

Մարաշի ոստիկանները հայտնաբերել են աղջիկ առևանգած երիտասարդին

Օգոստոսի 29-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի Չարենցի փողոցում մի երիտասարդ մի աղջկա հարկադրաբար նստեցրել է իր մեքենան ու հեռացել։ Աղջիկն օգնություն էր կանչել, անցորդներից մեկն էլ ահազանգել էր 1-02։ 
     Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, պարզեցին երիտասարդի ինքնությունն ու բնակության վայրը։ Ահազանգից ժամեր անց Մարաշի ոստիկանները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ 
     Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց, բերման ենթարկվածն էլ ձերբակալվեց։ Նախնական տվյալներով՝ նա աղջկան տարել էր Եղվարդ, որտեղ նրա կամքին հակառակ պահել մի տան մեջ՝ խափանելով աղջկա փախուստի փորձերը։ Դեպքի այլ մանրամասներ քննությամբ պարզվում են։

 
Մարաշի ոստիկանները հայտնաբերել են աղջիկ առևանգած երիտասարդին

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն