Երևան, 07.06.2020, 08:51,
«Ջրի վրա նստած դևերի՝ ՋՈ-երի հետ պետք է մի բան անել»․ Հովսեփ Խուրշուդյան«Դա նման է նրան, որ հիվանդ հարազատին ասես՝ վերջդ եկել է»․ Գևորգ ԴավթյանCOVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմՔաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել էԿգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ ՀայրապետյանԳրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը (լուսանկար)Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներՈստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է«Ջնդի Ամարյանի օրինակով՝ թող բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում».Կանիաշիրի դպրոցի տնօրեն

Գինին որպես վայելք՝լրացնում է բոլոր արվեստները

ARMENIAN BRAND

Armenian Brend խորագրի ներքո շարունակում ենք  ներկայացնել Հայաստանյան լավագույն ապրանքանիշները` նրանց ստեղծման պատմությունը, անցած ուղղին ու ներկայիս հաջողությունները: Armenian Brend խորագրի ներքո այս անգամ կներկայացնենք Հայաստանյան ալկոհոլային խմիչքների առաջատար ձեռնարկությունններից մեկին` «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ընկերությանը, որի հիմնադիրն է արցախյան ազատագրական պայքարի առաջամարտիկ, հայտնի գործարար Մանվել Ղազարյանը:

Եւ երկար ու ձիգ տարիների ընթացքում, «ՎԵԴԻ ԱԼԿՈ » ընկերության արտադրանքը ոչ միայն պահպանել է հայկական գինեգործության բազմադարյա ավանդույթները, այլ նաև կարողացել է տարեցտարի ավելի ու ավելի կատարելագործվել՝ բացահայտելով գինեգործության նոր գաղտնիքները:

Ընկերությունը ուշի ուշով հետևում է համաշխարհային գինեգործության զարգացման նորարարություններին, և մշտապես կատարում արտադրական հզորությունների տեխնիկական վերազինումն ու համալրումը: Դրա մասին են վկայում արտադրության մեջ ներդրված խաղողի վերամշակման և պատրաստի արտադրանքի շշալցման նորագույն սարքավորումներն ու հոսքագծերը, որոնք երաշխավորում են «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ընկերության արտադրանքի բարձր որակը:


Այսօր «ՎԵԴԻ ԱԼԿՈ»-ն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում:

 

 

«ՎԵԴԻ ԱԼԿՈ»-ի ոգելից խմիչքների բարձր որակի և հիանալի համային հատկանիշների մասին վկայում են միջազգային կարևորագույն համտես-մրցույթներում նվաճված ավելի քան 90 ոսկե մեդալները և բազում այլ խոշոր պարգևները: 

Ընկերությունն իր արտադրանքը հաջողությամբ արտահանում է Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, եվրոպական և մերձբալթյան առաջատար երկրներ, այժմ նաև Մոնղոլիա, Ղազախստան և այլուր:
«Վեդի Ալկո» ապրանքանիշն այսօր ցանկալի անուն է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում:
Այդ մասին փաստում են նաեւ ՀՀ ժամանած բազում զբոսաշրջիկները, ովքեր մեծ ոգեւորվածությամբ ու հպարտությամբ են խոսում ընկերության արտադրանքի վերաբերյալ. «Ուզում ենք հատուկ նշել, որ Վեդի Ալկո»-ի արտադրած գինիները շատ հաճախակի են զարդարում մեր սեղանները: «Վեդի Ալկո»-ի շնորհիվ գինեգործության համաշխարհային պատմության մեջ Հայաստանն իր ուրույն տեղն ու բարձր դիրքն է զբաղեցրել միանշանակ»:

Vedi Alco-ի լուսանկարը:

 

ՀՀ ժամանած արվեստագետներից Մ. Սամվելյանն էլ, խոսելով ընկերության արտադրանքի համի ու որակի մասին, նկատեց. «Պետք է ասեմ, «Վեդի Ալկո»-ի շնորհիվ. ամեն տեղ հպարտությամբ կարող ես ասել, որ ՀԱՅ ԵՍ: Կարծում եմ ընկերության հաջողության գրավականը՝ առաջին հերթին աշխատասիրությունը, ազնվությունն ու պատասխանատվությունն է»:«Վեդի Ալկո-ի արտադրած գինները խմելիս` կարծես մի պահ էլի վերադառնում ենք դեպի մեր տուն՝ Հայաստան, հայրենի հողի ու ջրի շունչն ենք զգում ակամայից: Գինին ` որպես վայելք, լրացումն է բոլոր արվեստները»,-հավելեց մեր զրուցակիցը:

 Vedi Alco-ի լուսանկարը:

 Vedi Alco-ի լուսանկարը:

 Vedi Alco-ի լուսանկարը:

Vedi Alco-ի լուսանկարը:

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն