Երևան, 12.11.2019, 05:12,
Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն ՍաֆրաստյանԵրևանում 29-ամյա երիտասարդին ատրճանակով սպանողը հայտնաբերվել էՃապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 100-ի«Սրանց հերոսությունը մենակ անզեն հայության դե՞մ էր նախատեսված». Լևոն Շիրինյան

Արթուր Դավթյանը «պահում է» իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը

«Դատախազության Հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել և նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ):

Դատարանը գլխավոր դատախազի հրամանը ճանաչել էր անվավեր, հրամանը Արթուր Դավթյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում` հընթացս խնդրելով Վ. Մուրադյանին` վերաքննիչում հայցից հրաժարվել, Մուրադյանն ընդառաջել՝ հրաժարվել էր հայցից, սակայն մի քանի ամիս հետո Արթուր Դավթյանը, խախտելով պայմանավորվածությունը, Վ. Մուրադյանին կրկին հեռացնում է ՀԿԳ վարչության պետի պաշտոնից, կրկին նշանակում զինդատախազի տեղակալ, Մուրադյանի պաշտոնում նշանակելով Լոռու դատախազ Արսեն Մարիտիրոսյանին, «որը դատախազությունում աշխատող իր սանիկներից մեկն է»։

Վ. Մուրադյանը կրկին դիմում է դատարան` արդեն վիճարկելով և՛ իր ազատումը, և՛ Լոռու դատախազի նշանակումը. դատարանը երկու գործն էլ վարույթ է ընդունում և կասեցնում դատախազի երկու հրամաններն էլ, սակայն Արթուր Դավթյանն այս երկու որոշումները չի կատարում։

Ավելին՝ դատախազության մեր աղբյուրը հայտնեց՝ «որպեսզի Դավթյանն իր սանիկին թողնի այդ պաշտոնում` կառուցվածքային փոփոխություններ է պատրաստվում իրականացնել»:

Մեզ հետ զրույցում Վահագն Մուրադյանը հաստատեց այս տեղեկությունները՝ նշելով, որ երկուսն էլ գնում են աշխատանքի, ինչն անթույլատրելի է:

«Քանի որ դատարանը երկու հայցերն էլ վարույթ է ընդունել, դրանք օրենքի ուժով կասեցվում են, դա հստակ պահանջ է՝ մինչև դատաքննության ավարտը, դատարանն էլ որոշում ունի։ Այդ որոշումն էլ հասանելի է և ինձ, և ղեկավարությանը։ Ես այդ որոշումն ուղարկել եմ, միջնորդել եմ, որպեսզի կասեցնեն, սակայն մինչ օրս դեռևս պատասխան չունենք։

Մարտիրոսյանը գնում է, գործով զբաղվում է, և, ըստ իս, անթույլատրելի է։ Անմիջապես պետք է կասեցվի պաշտոնավարումը․․․:Դուրս է գալիս, որ կասեցված վիճակում ես պիտի գործի չգնամ և գումար ստանա՞մ։ Արսեն Մարտիրոսյանը մինչև հիմա էնտեղ ապօրինի է աշխատում, փաստաթղթեր է ստորագրում։ Ես գնում եմ աշխատանքի, բայց որևիցե դատավարական գործողություններ չեմ կատարում, որևէ բան ինձ չի մակագրվում»,-ասում է նա։

Դատախազությունից էլ թեմայի վերաբերյալ, կարելի է ասել, հրաժարվեցին պարզաբանում տալ, քանի որ փոխանցեցին միայն «տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը» հերթապահ նախադասությունը։

Հիշեցնենք, որ մեկ հայցը Մուրադյանը ներկայացրել է օգոստոսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու և այլ պաշտոնի նշանակելու մասին հրամանը: Երկրորդ հայցով էլ Մուրադյանը պահանջում է Արսեն Մարտիրոսյանին ՀԿԳ վարչության պետ նշանակելու հրամանը վերացնել»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն