Երևան, 28.10.2020, 03:05,
«Ունենք պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր»․ ԱԱԾ տնօրենի տեղակալ«Կանգնեցրե՛ք այս նոր ցեղասպանությունը»․ Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանըՊատերազմ տեսած ու հաղթածներն արդեն Զինվորի տանն են. Արմեն Մուրադյան (լուսանկարներ)ЧЕЛОВЕК, КОТОРЫЙ С АРМЯНСКИМ СОЛДАТОМ С ПЕРВОГО ДНЯ ВОЙНЫ...ԻՐԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԼԽԱՏԵԼԸ ԿԱՄ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՒ ԱՆՄԵՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼԸ. ՍԱԻԴ ԽԱԹԻԲԶԱԴԵՍամվել Կարապետյանը պատասխանել է Իլհամ ԱլիևինԱրցախյան մարտերում քաջաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի անդամ Հենրիկ ՀակոբյանըԶախարովան մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է կատարվել Ղարաբաղյան հարցով 11-ժամյա բանակցությունների ետնաբեմումՄԵՐՕՐՅԱ ՄՈՆԹԵՆԵՐ, ՄԵՐ ԱՐԹՈՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ.Պարտական ենք Ձեզ մեր կյանքով, մեր ապրած կյանքի ամեն մի վայրկյանով...ՄԵՐՕՐՅԱ ՄՈՆԹԵՆԵՐ, ՄԵՐ ԱՐԹՈՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ.Պարտական ենք Ձեզ մեր կյանքով, մեր ապրած կյանքի ամեն մի վայրկյանով...

«21-րդ դարում աշխատում ենք 20-րդ դարի տեխնիկայով».Ֆելիքս Ցոլակյան

Հրդեհների աննախադեպ աճի և դրանց կանխարգելման վերաբերյալ MAMUL.am-ը զրույցել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:

«Լուրջ ու մասշտաբային հրդեհներ կանխեցինք։ Արայի լեռան հրդեհը ծավալվում էր դեպի Ապարանի, Հրազդանի ու Արագածոտնի անտառներ: Երեք ուղղությունն էլ փակել ենք: Փառք ու պատիվ հրշեջներին», - ասաց նախարարը:

Ըստ նրա՝ խոտածածկ տարածքների հրդեհների առատությունը չոռոգվելու հետևանք են: Այդպես էր Նորքի, Հաղթանակ զբոսայգու, Ծիծեռնակաբերդի հրդեհների դեպքերում:

«Ստիպված եղանք10 մեքենա դասավորել՝ հրդեհի՝ խիտ անտառ մուտքը փակելու համար: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որին պատկանում է Ծիծեռնակաբերդի 100 հա տարածքը, մարդկային ռեսուրս չունի ոռոգում իրականացնելու համար»:

Իսկ այն տեղերում, որտեղ չոռոգելը պարզապես աշխատանքային թերացում է եղել, այդ մասին բարձրաձայնելուց, հետո սկսել են ոռոգել:

Նախարարն իրենց գերխնդիրը համարեց տեխնիկայի պակասը:

«21-րդ դարում աշխատում ենք 20-րդ դարի տեխնիկայով: Մեր նոր տեխնիկան լավն է, սակայն՝ քիչ: Օրինակ՝ շարժասանդուղքով հագեցած, ջրատար մեքենաները՝ հատկապես մեծ տարողության։ Երևանում ունենք 50 մետրանոց շարժասանդուղքով 1 մեքենա, այն կարող է հասնել 16-րդ հարկ, սակայն դա քիչ է: Վեգայի հրդեհի ժամանակ աշխատում էր 22 անուն տեխնիկա: Եթե միաժամանակ, այլ տարածքում ևս հրդեհ բռնկվեր, բարդություններ էինք ունենալու: Լուրջ խնդիր է նաև ջուրը: Եթե ջրին մոտ տեղ է լինում, փրկվում ենք։ «Ձյունիկ»-ի հրդեհի ժամանակ քաղաքապետարանի ջրատարներով էինք ջուր բերում: Մի քանի րոպեից ջուրը սպառվում էր, հետո էլ մարդիկ ասում են՝ վայ, եկել էին ու ջուր չունեին»,-պարզաբանեց նախարարը:

Նախարարի հավաստմամբ, նոյեմբերին կստանան ճապոնական մեքենաներ: Դա որոշ չափով կբարելավի վիճակը, սակայն այդ տեխնիկան տրամադրելու պայմանն այն է, որ պետք է տրվի Շիրակ, Լոռի և Սյունիք մարզերին:

Նախարարի գնահատմամբ՝ առավել անընդունելի է, որ հրդեհի ժամանակ չեն աշխատում հիդրանտները, որի մասին տեղեկացվել է վարչապետին․ «․․․լսեց, հասկացավ․․․, ինչ կլինի հետո՝ չգիտեմ»։
Նա հավելեց նաև, որ մտադիր են օպտիմալացնել կադրային քաղաքականությունը, իսկ հատուկ նշանակության փրկարարների թիվը 90-ից հասցնել 200-ի, որոնք ի վիճակի են ամենաբարդ գործողությունները կատարել. օրինակ՝ փրկել 20-րդ հարկում ապրողին:

Ինչի՞ են հանգեցնում քաղաքաշինական սխալները

Ֆելիքս Ցոլակյանի գնահատմամբ՝ փրկարարների համար մի առանձին գլխացավանք են քաղաքաշինական սխալները: Շենքերը կառուցվել են շինարարական նորմերի խախտումներով, կամ դրանցում անթույլատելի փոփոխություններ են արվել: Ընդ որում՝ խախտումներ կան ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ նոր կառուցված շենքերի պարագայում: Շատ հաճախ, բնակիչներն արգելապատնեշով փակում են շենք տանող ճանապարհը՝ առանց մտածելու, որ առաջին հերթին իրենց են վնասում: Պատահարի ժամանակ մեքենան չի կարողանում մոտենալ:

«Շենքերը պետք է այնպես կառուցվեն, որ ներսից հակահրդեհային պաշտպանության միջոցներ ունենան, որպեսզի ինքնամարում տեղի ունենա: Երևանում տեղեր կան, որ եթե մի դեպք եղավ, հազար մարդ է տուժելու, օրինակ՝ Խորենացու փողոցի ոսկու շուկան: Այն պատահարի դեպքում տարհանման դուռ չունի»,-նախազգուշացրեց ԱԻ նախարարը:

Պատկերն ավելի ամբողջական են դարձնում երևանյան խցանումները: Երբեմն վարորդները ազդանշանային համակարգը միացրած հրշեջ ու ՇՕ մեքենաներին ճանապարհ չեն տալիս:

«Հետո էլ ասում են՝ հրշեջներն ուշացան: Կառավարության նիստերից մեկի ժամանակ առաջարկել եմ մի առանձին ճանապարհ թողնել միայն հրշեջ ու ՇՕ մեքենաների համար: Դեռ արձագանք չեմ ստացել»:

Կառավարության նիստերից մեկում ուշադրություն էր հրավիրվել Նորագավիթի մաքսատան հրդեհային անվտանգության վրա: Մեր այն հարցին, թե ի՞նչ է փոխվել դրանից հետո, Ֆ. Ցոլակյանն ասաց, որ դեռ փոփոխություն չկա, սակայն մաքսատունը Գյումրի տեղափոխելուց հետո այդ վտանգից կազատվենք:

մանրամասն՝այստեղ: 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն