Երևան, 09.04.2020, 17:50,
ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՄԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ, որ Կենտրոնի ոստիկանությունը ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԷԻՆ ''լավերը" ...«Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն ռազմական էլիտայի պատկերացումներից». Նորայր ՆորիկյանԱյս փորձությունն էլ հայ ժողովուրդը հաղթահարելու է. սերը` հոգում, հույսը` մտքում, հավատը` հոգումՄոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը«Արսեն Թորոսյան ամբողջ պատասխանատվությունը քո վրա է».Նունե ՆերսիսյանՉի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի ԱրտյոմըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ովՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էՔանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներNEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

Վանեցյանը սխալ տեղեկություններ էր տալիս վարչապետին. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքին, ասաց, որ նախքան քրեական գործի հարուցումը, ամիսներ շարունակ երկրի վարչապետին իր վերաբերյալ զեկուցվում էր սխալ ինֆորմացիա: Նա ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրեց իր և վարչապետի միջև սեպ խրելու, իր նկատմամբ գործի հարուցման համար:

«Մեզ բոլորիս համար պարզ է, արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից էր զեկուցվում: Բոլորդ գիտեք ավտոմեքենայի վերաբերյալ խոսակցությունները, տարատեսակ սուտ ինֆորմացիաներ, որոնց վերաբերյալ վարչապետի կողմից հարցեր էին հնչեցվում՝ ի՞նչ կապ ունեն այդ ինֆորմացիաներն ինձ հետ: Ամեն անգամ ես վարչապետին ներկայացրել եմ, որ դրանք կեղծ են, և հենց ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից արված լայնածավալ, մեծառեսուրս գործողությունների արդյունքում իրենք փաստեցին, որ նման բաներ չկային: Այսինքն՝ իրենք խոսեցին դրա մասին, իրենք հերքեցին: Կհիշեք՝ ինչ-որ տեսանյութեր կային, որտեղ ես կաշառք էի վերցնում: Ես ձեզ բոլորիդ հավաստիացնում եմ՝ եթե նման տեսանյութ լիներ, լրիվ այլ հոդվածով կլիներ քրեական գործը, ես էլ այստեղ նստած չէի լինի»,- ասաց Սանասարյանը: Նա նշեց, որ նախկինում ասել է՝ փորձ է արվում իր և վարչապետի միջև սեպ խրել:

«Ինձ համար վրեդովեցնող էր այս երևույթը, որ ավելի քան 11 տարի ես կռիվ տամ հանցագործությունների դեմ, հանցավոր իշխանության դեմ, այդ հանցավոր իշխանության ներկայացուցիչներն այսօր ազատության մեջ թրև են գալիս, բայց իմ վերաբերյալ գործը դատախազության կողմից, ես կասեմ, հանցակցությամբ հաստատվեց և ուղարկվեց դատարան: Մի կողմից էլ ես ուրախացա, որովհետև ասելու էին՝ կոծկեցին կոռուպցիոների գործը: Հիմա բոլորիդ համար բաց դատական պրոցես կլինի: Ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեում քննվող հեմոդիալեզի պարագաների վերաբերյալ վերահսկողության ծառայության կողմից տրված տեղեկանքի արդյունքում իրավական ընթացքը կհասնի իր տրամաբանական ավարտին, և բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում վերահսկողական ծառայությունը և ուր տարան այս գործը, որ ընդհանրապես կապ չուներ բուն թեմայի հետ»,- ասել է  Դավիթ Սանասարյանը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն