Երևան, 21.10.2019, 19:28,
«Կիլիկիա» գարեջուրը հայկական գարեջրի այցեքարտն է.PHOTO Երեխայի գնորդը Աշտարակի կամ Արտաշատի դպրոցներից մեկի տնօրե՞նն է. Իր նորածնին չտեսած մոր աղմկահարույց գրառումըՍահմանազանցությունը, չունի յուրայիններ եւ օտարներ, նա խժռում է բոլոր նրանց, ովքեր իր ատամի տակ են հայտնվում...ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել. կարգ տրամադրելու կամ վերահաստատելու համար, պահանջել և ստացել է զգալի չափերի կաշառք-գումարներՍանասարյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելՄերկելը կոչ է արել Թուրքիային անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններըԲակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել առանց նրա մասնակցությանԽաչատուրյան քույրերի գործի հետ կապված նոր մանրամասներ են հայտնվելԱԱԾ-ն բացահայտել է անդրազգային հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների մաքսանենգության դեպք«Համայնքն էլ մի մեծ ընտանիք է, որը պետք է անընդհատ շենացնել». Լեւոն Գրիգորյան

«Համայնքն էլ մի մեծ ընտանիք է, որը պետք է անընդհատ շենացնել». Լեւոն Գրիգորյան

Ի տարբերություն շատ ու շատ համայնքների, Արմավիրի մարզի Մերձավան համայնքում, շնորհիվ համայնքի երկարամյա ղեկավար Լեւոն Գրիգորյանի, մշտապես աշխատանքային օրակարգը ծանրաբեռնված է ու կանոնակարգված, քանզի այս համայնքում ինչպես ասում են. ամեն ինչ իր տեղում է:

Related image

Այն պարզ պատճառով, որ Մերձավան համայնքում, համայնքի ղեկավարությունը ոչ թե ընտրությունից-ընտրություն է աշխատում, այլ բոլոր ժամանակներում՝անելով հնարավորը, համայնքի զարգացման ու բարգավաճման համար: 

Related image

 

 

Նկատենք, որ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանի առջև դրված առաջնահերթ խնդիրներից առաջնայինը, (ղեկավարման առաջին իսկ օրից) եղել է խմելու ջրի և ջրագծի հարցը, որի արդյունքում համայքնում այսօրվա դրությամբ ջրի հարցն ամբողջովին կարգավորված է: 

Բացի այդ, համայնքապետարանի կողմից առանձանակի ուշադրության կենտրոնում են եղել համայնքի մանկապարտեզն ու դպրոցը, ուր այս պահի դրությամբ էլ դարձյալ մեծ աշխատանքներ են կատարվում՝մշտապես բարեկարգ ու շեն պահելով համայնքի կրթական օջախները:

Ի դեպ, ներկա պահին համայնքապետարանի միջոցներով կապիտալ վերանորոգվել է մշակույթի տան առաջին հարկում գործող սպորտդահլիճը, որը հնարավորություն կտա համայնքի թվով 80 երեխաների մարզվելու եւ ինչու չէ, լավ սպսրտսմեններ դառնալու հատկապես որ երեխաներին այստեղ մարզելու են փորձառու ու բանիմաց մարզիչները: (Ի դեպ, համայնքից տեղեկացանք, որ մարզիչներին, եւ առհասարակ դպրոցին աջակցելու պատրաստակամություն է հայտնել համայնքապետի որդին՝ գործարար Վոլոդյա Գրիգորյանը, ով նույնպես մեծ նախապատվություն եւ մեծ սեր ունի սպորտի նկատմամբ:
Իսկ թե այս պահի դրությամբ, ուրիշ ի՞նչ ծրագրեր են իրականացվում համայնքում, եւ թե ինչպիսի՞ն են առաջիկա անելիքները, փորձեցինք տեղեկանալ նաեւ Մերձավան համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանից, ով մեզ հետ զրույցում փաստեց, որ իրենք աշխատում են տարվա սկզբից մինչև տարեվերջ, ամեն օր, ամեն ժամ՝ մշտապես լուծում տալով բոլոր խնդիրներին:

 

Հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում՝ համայնքի փողոցների լուսավորման ու բարեկարգման ուղղությամբ,(քանի որ այդ խնդիրը առկա է շատ համայնքներում) Լեւոն Գրիգորյանը նշեց, որ այդ ուղղությամբ նույնպես՝ ամենօրյա աշխատանքներ են տարվում, եւ որ իր կառավարման օրվանից ի վեր այդ հարցերը նույնպես, եղել են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում: «Կենտրոնական բոլոր փողոցները լուսավորված են, բարեկարգված են, եւ այս դեպքում մենք աշխատանքներ տանում ենք մշտապես: Համայնքն էլ մի մեծ ընտանիք է, որն անընդհատ պետք է շենացնել, ու պատիվը բարձր պահել»,-իր խոսքում ընդգծեց համայնքապետ Լեւոն Գրիգորյանը:


Զրույցի ընթացքում տեղեկացանք նաեւ, որ համայնքի մանկապարտեզն այն եզակիներից է, որը գործում է նաև ձմռանը, քանի որ աայն ապահովված է լիրարժեք ջեռուցմամբ:
Իսկ մանկապարտեզում առկա պայմանների, սնունդի, մաքրության, կարգ ու կանոնի մասին բարձրաձայնեցին նաեւ շատ ու շատ ծնողներ, փաստելով, որ Մերձավան համայնքի մանկապարտեզը գտնվում է Լեւոն Գրիգորյանի հատուկ ուշադրության կենտրոնում:

Ծնողներից շատերը փոխանցեցին, որ ունեն եվրոպական չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ, շատ պատրաստված մասնագետ-կադրեր, որոնց ներկայությունը՝ իրենց երեխաների վաղվա երաշխիքներից մեկն է: 

Ի դեպ, մերձավանցիներից շատերն էլ մեզ հետ զրույցում հպարտությամբ նշեցին այն մասին, որ Մերձավանը եզակի այն համայնքներից է, ուր կրթությանը վերաբերող հարցերը գտնվում են բարձրակետում.մատնացույց անելով իրենց համայնքի ինչպես կրթական օջախները, այնպես էլ մշակույթի տունը, եւ հատկապես գրադարանը, ուր պահվում է շուրջ 10 հազար անուն գիրք:

Ոմանք էլ բարձրաձայնեցին այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, ինքն էլ ժամանակին իր լուման ունենալով Արցախյան հերոսամարտում, յուրահատուկ ուշադրության կենտրոնում է պահում զինակոչիկներին, եւ նրանց բոլորին անձամբ է ճանապարհում հայոց բանակ:

Դե իսկ ապրիլյան քառօրյայի ժամանակ էլ, (մերձավանցիներից տեղեկացանք, որ ) Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը որպես օգնություն, համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, համագյուղացիների, անհատ կամավորների նախաձեռնությամբ սնունդ, հագուստ և դեղորայք է ուղարկվել Արցախ, իսկ կամավորական ջոկատ կազմած մերձավանցի տասներեք մասնակիցներին համայնքապետարանը, որպես խրախուսանք, հատկացրել է դրամական օգնություն:
‹‹Ես ընդհանրապես խոստումներ չեմ տալիս, պարզապես գործում եմ, որը տեսնում են բոլորը, և դա միշտ է այդպես լինելու››,- զրույցի վերջում նշեց Մերձավան համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, ընդգծելով որ, ամեն մեկն իր տեղում պետք է զբաղվի իր գործով՝նպաստելով մեր երկրի զարգացմանն ու բարօրությանը:

 

Մերձավան- Երեւան

Հայկական լուրեր 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն