Երևան, 21.10.2019, 19:59,
«Կիլիկիա» գարեջուրը հայկական գարեջրի այցեքարտն է.PHOTO Երեխայի գնորդը Աշտարակի կամ Արտաշատի դպրոցներից մեկի տնօրե՞նն է. Իր նորածնին չտեսած մոր աղմկահարույց գրառումըՍահմանազանցությունը, չունի յուրայիններ եւ օտարներ, նա խժռում է բոլոր նրանց, ովքեր իր ատամի տակ են հայտնվում...ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել. կարգ տրամադրելու կամ վերահաստատելու համար, պահանջել և ստացել է զգալի չափերի կաշառք-գումարներՍանասարյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելՄերկելը կոչ է արել Թուրքիային անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններըԲակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել առանց նրա մասնակցությանԽաչատուրյան քույրերի գործի հետ կապված նոր մանրամասներ են հայտնվելԱԱԾ-ն բացահայտել է անդրազգային հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների մաքսանենգության դեպք«Համայնքն էլ մի մեծ ընտանիք է, որը պետք է անընդհատ շենացնել». Լեւոն Գրիգորյան

ԱԱԾ-ն բացահայտել է անդրազգային հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների մաքսանենգության դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը, ասեղնագործ ժանյակի կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ (մառլյայատիպ) ներծծված առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 900 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով, փորձել է փոստային առաքանու միջոցով ուղարկել Ավստրալիա, որտեղ հասցեատերը չորացած կտորների վրայից քերման եղանակով հեռացնելու էր թմրամիջոցը:

Մաքսանենգության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ փոստային առաքանիում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Քրեական գործի շրջանակներում քաղաքացու բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 25 կգ քաշով վարագույր՝ քաթանե աստառն ամբողջությամբ ներծծված «ափիոն» տեսակի թմրամիջոցի հումքով: Բացի այդ, նշված կտորը լրացուցիչ մշակվել է սուրճի լուծույթով` թմրամիջոցի հայտնաբերումը բացառելու նպատակով: Թմրամիջոցի նշված խմբաքանակը ևս փոստային առաքանիով պետք է ուղարկվեր Ավստրալիա:

Խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Անձը ձերբակալվել է:

Գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների հետ ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ՝ անդրազգային հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն