«Կիլիկիա» գարեջուրը հայկական գարեջրի այցեքարտն է.PHOTO

ARMENINAN BREND խորագրի ներքո այս անգամ ներկայացնում ենք ինչպես ՀՀ-ում, այնպես էլ տարածաշրջանում՝ արժանի ու առաջատար տեղ զբաղեցրնող հայկական ՝ ԿԻԼԻԿԱ գարեջուրը, որի համն ու յոտը ծանոթ է ոչ միայն միայն հայրենակիցներին, այլեւ ՀՀ ժամանող զբոսաշրջիկներին, ովքեր նախընտրում են «ԿԻԼԻԿԻԱ» ԳԱՐԵՋՈՒՐԸ:
«ԿԻԼԻԿԻԱ»-Ն ՙ շուկայում շարունակում է մնալ ամենաճանաչված ու պահանջված ԲՐԵՆԴԸ՝ իր որակի ու չափանիշների շնորհիվ, որի գլխավոր նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանում ամենամեծ գարեջրի գործարանի հիմնադիրներն իրենց գործի իսկական նվիրյալներ են:
Եվ, թերեւս դա է հիմնական պատճառը, որը տարիներ շարունակ մեր հայկական բրենդը կայուն զարգացման ուղով շարժվում է առաջ՝ հավատարիմ իր որդեգրած աշխատելաոճին՝ մշտապես գոհացնելով սպառողներին. իր նոր արտադրատեսակներով ու հեռանկարային ծրագրերով:
Նշենք, որ «Երեւան գարեջուրը» 1952 թվականին հիմնադրված ամենից մեծ գարեջրի գործարանն է ամբողջ Հայաստանում: Իր գործունեության ընթացքում այն իր կայուն տեղն է զբաղեցրել Հայաստանի առաջատար ձեռնարկությունների կողքին, իսկ արդեն հայտնի «ԿԻԼԻԿԻԱ» ապրանքանիշը բարձր որակի չափանիշ է դարձել ողջ աշխարհում: Ներկայումս գործարանն արտադրում է 9 տեսակ գարեջուր, 10 տեսակ բնական հյութ և նեկտար, 13 տեսակ զովացուցիչ ըմպելիք և հանքային ջուր: Իր արտադրանքի բարձր որակի շնորհիվ «Երեւան գարեջուրը» ՓԲԸ –ն մեծ պահանջարկ է վայելում ներքին սպառողական շուկայում: 1999 թվականից Երևանյան գարեջուրը արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Հունաստան, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Վրաստան և այլ երկրներ: «Կիլիկիա» գարեջուրը բազմիցս հաստատել է իր բարձր հեղինակությունը նվաճելով 32 ոսկե մեդալ, 3 Գրան Պրի և այլ հեղինակավոր մրցանակներ:
«Կիլիկիա» գարեջուրը հայկական գարեջրի այցեքարտն է՝ բոլոր ժամանակներում: Որակ գնից բարձր, ահա այսպիսին է «Կիլիկիա» գարեջրի այցեքարտը: Չզիջելով իր դիրքերը որեւէ այլ ապրանքանիշի առաջ»,-այսպես են ներակացնում ԿԻԼԻԿԱ գարեջուրը՝ ՀՀ ժամանած զբոսաշրջիկները:
ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների ընթացքում էլ պարզ դարձավ, որ անկախ սեզոնից, մեր համաքաղաքացիներից շատ-շատերը, նախընտրում են ԿԻԼԻԿԻԱ գարեջուր՝ օգտվելով նրա տարբեր տեսակներից, քանի որ ԿԻԼԻԿԻԱՆ՝ մնում է իր դիրքում, եւ իր բարձրության վրա՝չկորցնելով իր յուրօրինակ համն ու հատկապես որակը: