Երևան, 11.04.2021, 17:17,
Շնորհավորում ենք շնորհաշատ գրող, հրապարակախոս Նարեկ Պապոնց Առաքելյանին Ոնց կարող եք էդքան Անաստված լինել... Հարության գաղափարը ոչ միայն առավոտից երեկո խաչակնքվելն է, այլ ճիշտ ապրելը. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան«Ձեռքները հասավ Ծիծեռնակաբերդին. լավ, էս բիոզանգվածին ո՞ր լաբարատորիաներում են ստանում, էս անհասներին ո՞ր ջերմոցից են «քաղում», ուզում եմ հասկանալ. որ շարունակում են քայքայել Հայի կոդը»Նույնիսկ այս համազգային աղետից հետո, ինչ գլխներին փչում, շարունակում են ասել ու անելՄահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է. առաջիկա շաբաթում սպասվում է կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպք. Գայանե Սահակյան"Աստղիկ" Բժշկական Կենտրոնի Գլխավոր Տնօրեն Ասատուր Ասատրյանը բարձր է պահում Բժշկական Կենտրոնի Պատիվն ու անունը Քաղաքական տոնավաճառն անթույլատրելի է, երբ մեր ֆիզիկական գոյությունը մազից է կախված. Բաբուխանյան«Բա մարդ գա, հասնի վարչապետի աթոռին, ու գողական դառնա՞»...ՀԱՅՐԵՆԻՔ ՓՐԿՈՂՆԵՐ. ԵԹԵ ՄՏԱԾՈՒՄ ԵՔ ԶԻՆՎՈՐԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ, ԷՍՏԵՂ ՀԱՅԻՆ ՀԱՅԻ ԱՌԱՋ ՀԱՆԵԼՈՒ ՏԵՂԸ՝ ԽՈՐՈՎԱԾ ՈՒ ԼԱՀՄԱՋՈ ՈՒՏԵԼՈՎ ԳՆԱՑԵՔ ՈՒ ԿԱՆԳՆԵՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ

ՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի ու ՃՈ պետհամարանիշերի գործի լիարժեք քննության ընթացքում առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս գործի հետ առնչություն ունի նաեւ ոստիկանության 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ, կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության նախկին պետ, ամենակոռումպացված ոստիկանի համբավ ունեցող Միհրան Դավթյանը։
Մենք գրել էինք, որ պաշտոնեական դիրքի չարաշահումը վերաբերում է Ճանապարհային ոստիկանությանը առնչվող գործին։ Խոսքը վերաբերում է հենց այս՝ ՃՈ համարանիշերի գործին։
Միհրան Դավթյանը, ով ի պաշտոնե պետք է պայքարեր կոռուպցիայի, հովանավորչության դեմ, ճիշտ հակառակն է արել։ Նա տեղյակ է եղել, որ տարիներ շարունակ հենց այդ կազմակերպությունն է այդ ծառայությունները մատուցում, ընդ որում՝ ավելի բարձր գներով, եւ որեւէ քայլ չի ձեռնարկել»։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն