Երևան, 24.07.2021, 01:35,
ՄԱՐԴ ԾՆՎԵԼԸ ԱՐԺԵՔ Է, ՄԱՐԴ ՄՆԱԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԵՐ ԵՐԿՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ, ԹԵ ՈՐ ՄԻ «ՀԱԲՌԳԱԾ» ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ԼԱԿՈՏԻ ՓԱՄՓՈՒՇՏԻ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼԱշխատանքները կվերսկսվեն՝օգոստոսի 5-ից Բա անհրթիռն ուր ա. հիմա ո՞նց անենք, որ քո ասած դավաճաններին, թիկունքից խփողներին, մեր անմեղ Տղերքի կյանքի ու մեր անդառնալի կորուստների համար բոլոր մեղավոր ՍՐԻԿԱՆԵՐԻՆ, "ԺԱՆՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՄՈՒՐՃՈՎԴ ՃԶՄԵՍ"...Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորի վիրավորումը հաջորդել է վեճին. «Սպուտնիկ Արմենիա»Բանակը մեր ինքնության, պատվի խորհրդանիշն է, եւ ուրեմն ինչ էլ որ լինի՝ ՊԻՏԻ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՊԱՏԻՎԸ...Հունիսի 25-28-ը բացահայտվել է հանցագործության 134 դեպքԱլիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից․մենք պետք է շտապենք. ԲաբայանԵկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդՀաղթելու ես, քանի որ չես հանձնվելու.Հաղթելու ես , քանի որ պատրաստ ես գնալ մինչև վերջ.GTF TAEKWANDO-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Սեւ Գոտի 1-ին դան Լիլիթ Խաչատրյանը

Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար

Արդյո՞ք "Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով"  հայտնի  տեսանյութի հրապարակումը  չի կարող դատարանում, որպես բավարար, հիմնավոր ապացույց ծառայել ՝գործը հիմնովին բացահայտելու համար, փորձեցինք  հետաքրքրվել քրեական գործերով փաստաբան Հովիկ Արսենյանից, ով քաջատեղյակ էր տեսանյութից.

-Նախ ուզում եմ ասել. բրավո՜   NewsMedia.am-ին, եւ նրա   ղեկավար Գայանե Զարգարյանին, համարձակության  եւ  նման հանրային նշանակություն ունեցող հանցագործության բանալին տալու համար:

Ինչ վերաբերում է տեսաձայնագրությանը, ապա այն բավարար ապացույց է այնքանով, որ տեղի է ունեցել առերեւույթ դաժան խոշտանգման փաստ: Ավելին ասեմ, այն, որ այն, որ տվյալ հոդվածում հիշատակվող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են՝ խոսում է այն մասին, որ առկա տեսագրությամբ ավելի քան ապացույցներ են ձեռք բերվել:

Հիշեցնենք, օրերս NewsMedia.am  լրատվական գործակալությունը հրապարակել էր ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես էին հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով խոշտանգում մի տղամարդու: 

Ի դեպ, խոշտանգողներից մեկը՝ թավշյա իշխանության օրոք աշխատում էր ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնում՝ զբաղեցնելով բաժնի պետի պաշտոնը, ում լիազորությունները դադարեցվեցին Տեսանյութի հրապարակումից հետո: 

Ի դեպ, Տեսանյութի հրապարակումից հետո, անթաքույց փորձեր արվել էին լրատվամիջոցին լռեցնելու, եւ հետաքննությունն այդքանով ավարտելու, ինչին ի պատասխան NewsMedia.am լրատվական գործակալության ղեկավար Գայանե Զարգարյանը  պատասխանել էր.

-Որեւէ մեկը չկասկածի, որ իրական սպայի հանդեպ ես ունեմ հարգանք,  եւ այո, ՀՀ ոստիկանության համակարգում կան շատ սպաներ, ովքեր արժանի են իրենց համզգեստին, ուսադիրներին եւ կոչմանը...

Իսկ այն հրեշավոր բորենիները, ովքեր իրենց արատավոր գործունեությամբ հարվածի տակ են դնում իրական սպաների պատիվն ու արժանապատվությունը, պետք է մաքրվեն համակարգից, եւ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Ինձ չի կարող լռեցնել եւ ոչ մեկ. այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել եմ, եւ ես իմ գործունեության ընթացքում ապացուցել եմ, որ  ես ետ քայլ անողներից չեմ:

Այս հետաքննությունը շարունակվելու է մինչեւ վերջ՝անկախ նրանից թե ինչ քաշային բորենի դուրս կգա իմ ճանապարհին: Հակագազի ու մահակի սիրահարների տեղը՝ քրեակատարողական հիմնարկն է, իսկ նմանների համար կիսապաշտպան աշխատողները իրենք  իրենց հարց տվել ե՞ն, թե նման ՄԵՆԹԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ քանի-քանի ճակատագրեր կարող են խեղված լինել: Մեկին մի հավ գողանալու համար՝ տանում 10 տարի փակում են,  իսկ իրական գողերին ու հանցագործներին տալիս են ազատություն, փառք ու շահ, ովքեր տզրուկի պես խմում են խեղճ ու կրակ ժողովրդի արյունը: Հանուն արդարության պայքարելու ենք մինչեւ վերջ: Բարեւ Ձեզ պարոն Փաշինյան, եւ   պարոն ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար...Դե Ձեզ տեսնենք՝հանուն արդարության որքան ենք պայքարում միասին: 

Ձեռքի հետ էլ  գործի դրեք՝ Ձեր պուճուր ախպեր, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: 

 

 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն