«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Ֆուչիկի 29 շենքի բակն է, որտեղ, բոլոր բարձրաձայնումներն անտեսելով, տարածքի սեփականատերն իրականացնում է ծառահատում։ Արդեն իսկ տապալվել են բազմաթիվ ծառեր, ընդհուպ՝ մինչև եղևնիներ։

Առաջիկայում, իհարկե պարզ կդառնա՝ ո՞վ է սեփականատերը, ո՞վ է սկսվելիք շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տվել և ինչի՞ դիմաց։

Մինչ այդ՝ ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար։ Ու չասեք՝ մասնավոր տարածք է, ի՞նչ կուզի կանի»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն