Երևան, 29.09.2020, 02:21,

VIDEO.Շուշանիկ Ոսկանյանը ակցիաների ետեւում միտումներ է տեսնում. գործին խառնված են նաեւ մականունավոր մականունավորներ

Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նոր ընտրված տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի դեմ, մի քանի օր է ինչ արշավ է սկսվել որոշ շրջանակների կողմից, ովքեր փորձում եմ ամեն կերպ խաթարել դպրոցի անդորրն ու ուուսումնական հաստատության բնականոն գործընթացը:

Արմավիրի մարզում տարածված լուրերի համաձայն, նոր ընտրված տնօրենի՝ Շուշանիկ Ոսկանյանի դեմ իրականացվող այդ ակցիաների ետեւում կանգնած է Զվարթնոց համայնքի «աֆտարիտետներից» մեկը՝ Կյաժ մականունուվ, ով ըստ նույն լուրերի, ունի դպրոցի տնօրենի իր թեկնածուն:

Ավելին, ըստ տարածված տեղեկությունների, այդ նույն Զվարթնոցում շարունակում է հարցեր լուծողի՝ «ապերոյի» տիտղոսը ամուր պահել, եւ ազդել համայնքի այն շերտի վրա, որոնց նա ժամանակ առ ժամանակ այսպես ասած՝ օգտակար է լինում…

Նկատենք, որ այս ակցիաների ակունքներում(ըստ օդում կախված լուրերի) շրջանառվում է նաեւ դպրոցի նախկին տնօրեն Էսթերի Գալստյանի անունը, ով առավել հակված է այս աժիոտաժի արդյունքում՝ «աֆտարիտետ»-ի
համբավ ունեցող Զվարթնոցի Կյաժի հետ միասին, տնօրենի պաշտոնին հասցնել իրենց թեկնածու՝ Հրանուշ Գրիգորյանին:


Վերջինս նույն դպրոցում աշխատում է որպես քիմիայի ուսուցչուհի, նաեւ մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրեն է, ում ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանը փաստաբան է, եւ նա նույնպես ակտիվ մասնակցում է հավաքներին,եւ այդ ակցիաներին:
Ուշագրավ է , որ այս իրողությունների ֆոնին ակցիայի մասնակիցները անընդհատ շոշափում են Բաղրամյանի դպրոցի հետ կապված հայտնի շոուն, որն ըստ քաջատեղյակների՝ իրականացվեց Շուշանիկ Ոսկանյանի դեմ իրականացված սաբոտաժի արդյունքում: Ճշտվող տեղեկությունների համաձայն, այդ սաբոտաժի ականջները հասնում են մինչեւ Բաղրամյանի համայնքային իշխանություններ, քանի որ դրա հետ կապված կան բավականին ուշագրավ տեղեկություններ եւ նույնիսկ փաստեր…
Նկատենք, որ Վաղարշապատի թիվ 8 հիմնական դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը իր հերթին նկատում է, որ ինքը համայնքում դեռ որեւէ մեկին չի ճանաչում եւ այն կարծիքները, թե մյուս դպրոցից իրեն հեռացրել են, իրականության հետ որեւէ աղերս չունեն.


«Բաղրամյանի դեպքը պետք է հանգիստ թողնեն, քանի որ դա շոու էր։ Ես օրենքով նշանակված տնօրեն եմ: Ի՞նչ է նշանակում՝իրենց ծանոթներով, ԽԾԲ-ով ու մտերիմներով դուրս գալ օրինակ որոշման դեմ, եւ նման արհեստական իրարանցում ստեղծել՝ամեն վայրկյան ոտնահարելով իմ իրավունքները: Ես նրանցից օրենքի դաշտում՝պատիվ եմ պահանջելու:

Ուսուցչական անձնակազմն ու ծնողներն ասում են՝ թող նոր ընտրություններ անցկացվեն եւ թեկնածու էլ իբր չունեն, բայց դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ համայնքում խոսակցություններ կան, որ արշավը կազմակերպված է մի քանի անձանց կողմից։


Ոչ ոք իրավունք չունի անառիթ վիրավորել ինձ.ո՞վ է իրավունք տվել վիրավորել իմ անձը։ Ես գլուխս բարձր դուրս եմ եկել Բաղրամյանի դպրոցից, իմ ձեռքից չեն բռնել եւ դուրս չեն հանել, ինչպես նրանք են ներկայացնում։ Բացի Բաղրամյանից, ես ոչ մի դպրոցում տնօրեն չեմ աշխատել, այլ մասնակցել եմ մրցույթներին եւ չեմ ընտրվել։ 2012 թվականին Բաղրամյանի դպրոցը մեծ ջանքերի շնորհիվ ընդգրկվեց կառավարության հիմնանորոգման ծրագրի մեջ, ինչի շնորհիվ պատուհանները փոխվեցին, լոկալ ջեռուցում անցկացվեց։ 2018 թվականին սպորտդահլիճը հիմնանորոգվեց բարերար Էֆրին Պախի միջոցներով եւ համալրվեց մարզագույքով։ Մարզադահլիճն ունի նաեւ ցնցուղարան, որն ապահովված է տաք ջրով։ Կոլեկտիվի հետ աշխատել եմ հաշտ եւ համերաշխ, ոչ մի արտառոց դեպք դպրոցում չի գրանցվել, ոչ մեկի մազը չի ծռվել այդ 9 տարիների ընթացքում»։

Հարցին՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակում պատրաստ է աշխատել այդ դպրոցում որպես տնօրեն, Շ.Ոսկանյանը պատասխանեց. «Պատրաստ եմ, քանի որ մարդու հետ պետք է աշխատեն, հետո ճանաչեն, կարծիք կազմեն։ Իրենք իրենց անձնական շահերի համար փորձում են ինձ հանիրավի վարկաբեկել , բայց ես կգնամ եւ կաշխատեմ»։
Հիշեցնենք, որ դպրոցի ուսուցիչները և աշակերտները գործադուլ ու դասադուլ էին հայտարարել, իսկ դպրոցականների ծնողները փակել էին դպրոցի մուտքն ու թույլ չէին տալիս տնօրենին ներս մտնել հաստատության:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն