Երևան, 19.02.2020, 22:53,
Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետման դեպք է բացահայտվել. ԱԱԾ«Հայ ժողովուրդը չի կարող անվտանգ գոյակցել մի ազգի հետ, որի ներկայացուցիչը կացնահարում է քնած մարդուն». Արման ԲաբաջանյանՇնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ Ջնդի Ամարյանին եւ գերմանաբնակ բարերար Սուրեն Սարդարյանին` մեր հայրենակցուհու աճյունը , Գերմանիայից Մայր Հայրենիք տեղափոխելու համարԱչաջուր Ակ-ի ծննդաբերական բաժանմունքի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվումԶգացողություն ունեմ, որ մեր երկրից փախչելու են ատելության խոսքի օրինակ ծառայող, ապօրինի հանձնարարություններ տվող ու բյուջեն դատարկող պաշտոնյաները․ Գևորգ ՊետրոսյանՌԴ ԱԳՆ-ն՝ Սիրիայում ահաբեկիչների կողմից սպանված ռուս և թուրք զինծառայողների մասինՈստիկանությունը կարող էր ռիսկի գործոնը փոքրացնել. Տղաները գողություններով, մուրացկանությամբ են օրվա հացի խնդիրը լուծելԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2020 թվականին կհասնի 1 տրիլիոն դոլարիFacebook-ը նոր կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությանը հակազդելու միջոցներ Է ձեռնարկել«Համար առաջին նախկին պաշտոնյան, որին օգտագործում են, Արթուր Վանեցյանն է». Էդգար Առաքելյան

«Ամենատարբեր խմբերում գրառումներ են հայտնվում, որոնց հեղինակներն ադրբեջանցիներ են». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին տեղեկատվական անվտանգությունից շատ խոսվեց: Մեկ ֆեյք օգտատիրոջ թեման քննարկվեց ամենատարբեր հարթություններում` աշխարհաքաղաքականից՝ մինչև ներքաղաքական:

Իրականում, թեման բավականին բազմաշերտ է: Թեմայի ողջ լրջությունը` ավելի վտանգավոր դրսևորումներով, տեսանելի էր հատկապես 2016-ին՝ ապրիլյան մարտական գործողությունների օրերին, երբ հայկական անուն-ազգանուններով բազմաթիվ օգտատերեր սկսեցին դաշտում ադրբեջանական քարոզչական թեզերը զարգացնել:

Ճիշտ է, հետագայում պարզվեց, որ դրանք, իրականում, հայ օգտատերերի ջարդված անձնական հաշիվներ էին, սակայն դա իրավիճակի վտանգավորությունը որևէ ձևով չմեղմեց: Նմանատիպ դրսևորումներ նկատելի էին նաև ներքաղաքական տարբեր ակտիվ փուլերում՝ «Էլեկտրիկ Երևան», «Պերմյակովի գործ», ՊՊԾ գունդ և այլն: Թեʹ ներքին, թեʹ արտաքին զարգացումների դեպքում, անհրաժեշտ պարարտ հողի ձևավորման պայմաններում, ադրբեջանական մեդիախմբերը փորձել են ակտիվ դերակատարություն ստանձնել՝ թեման մեզ համար վտանգավոր տիրույթ տեղափոխելու համար:

Տարբեր փուլերում, ըստ իրավիճակի, տարբեր բաղադրատոմսեր են առաջ քաշվել: Տարբեր իրավիճակներում դրա չափաբաժինը տարբեր է լինում, իրականացվող քայլերի արդյունավետությունը ևս:

Այսօր էլ, որոշակի պարբերականությամբ, ամենատարբեր խմբերում գրառումներ են հայտնվում, որոնց հեղինակները, իրականում, ադրբեջանցիներ են, ովքեր օգտագործում են նախկինում ջարդված հայկական հաշիվներ։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ դրանք ջարդված չեն, հայկական անուն-ազգանուններով են, սակայն կառավարվում են ադրբեջանցիների կողմից:

Ընդ որում՝ որոշ դեպքերում այդ հաշիվների հետևում թաքնվողները մասնակցում են քննարկումների կամ անձնական նամակներ են գրում ռուսերեն, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ հայերեն:

Այսօր էլ տեսանելի է, թե ադրբեջանցիներն ինչպես են փոքր չափաբաժիններով փորձարկում իրենց մեդիահնարավորությունները, որոնք հետագայում նախապատրաստվող խոշոր տեղեկատվական դիվերսիայի կամ առաջնագծում լոկալ գործողությունների տեղեկատվական ապահովումն են իրացնելու:

Եվ ամենավտանգավորն այն է, որ հանրության մի մեծ զանգված այդ «հաբն» ընդունում է: Այնպես որ, անելիքներն այստեղ շատ-շատ են, 1-2 դեպքի բացահայտումներով խնդիրը չի լուծվում, համալիր միջոցառումներ են անհրաժեշտ և դրանք չպետք է լինեն միանգամյա:

Անհրաժեշտ փորձագիտական, մասնագիտական ներուժ, բնականաբար, ունենք, պետք է մեր ռեսուրսները ճիշտ տեսակավորենք, համախմբենք, աշխատենք դաշտում, իսկ անհրաժեշտ պահին թիրախային հարվածներ հասցնենք բոլոր այն կետերին, որոնք մեզ համար տեղեկատվական ռիսկեր են պարունակում»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն