Երևան, 09.04.2020, 17:56,
ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՄԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ, որ Կենտրոնի ոստիկանությունը ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԷԻՆ ''լավերը" ...«Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն ռազմական էլիտայի պատկերացումներից». Նորայր ՆորիկյանԱյս փորձությունն էլ հայ ժողովուրդը հաղթահարելու է. սերը` հոգում, հույսը` մտքում, հավատը` հոգումՄոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը«Արսեն Թորոսյան ամբողջ պատասխանատվությունը քո վրա է».Նունե ՆերսիսյանՉի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի ԱրտյոմըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ովՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էՔանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներNEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

NEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

«Ես Աստծո չափ շնորհակալ եմ Սիփան Փաշինյանին, ինքը շատ բարեհամբյուր ձեւով եկավ մեր ընտանիք, ասավ շատ լավ բաների համար է եկել: Ասեց, որ եկել է մեզ տուն տրամադրի: Ասեց, որտեղ, որ տուն ուզես` տեղ էլ քեզ ու ընտանիքիդ տուն կտանք: Ես ասեցի, որ գյուղի տղա եմ, հենց գյուղում էլ ուզում եմ ապրեմ: Ասեց, խնդիր չկա, խոստացավ մի քանի օրից գա, որ տան հարցերը լրիվ լուծի: Ես շատ ուրախ եմ, ու շնորհակալությունս եմ հայտնում Փաշինյաններից»,-NewsMedia.am-ի հետ զրույցում ասաց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանը, ում ընտանիքին այսօր այցելության էր գնացել Նիկոլ Փաշինյանի եղբորորդին` Սիփան Փաշինյանը:

Մեկակը հատուկ ցանկացավ ընդգծել.«Ասեմ, որ էդքան գրում են, թե իբր ես նեղվել եմ` չեմ նեղվել մեր սիրելի վարչապետից: Մեկա ես իրան «Այո» եմ ասելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ա մեր Հայաստանի տերը, ինքն էլ կլինի հավիտյան: Ես իրան հավատում եմ, որ ինքը ամեն ինչ անելու է, ինչ խոստացել է ամբողջ ժողովրդին»:

Մեխակը բացի սոցիալական խնդիրներից ունի նաեւ մի շարք առողջական խնդիրներ.«Ունեմ ողնաշարի գրիժա, աջ թոքս լիովին չի աշխատում` պրիստուպներ եմ ունենում: ֆինաննսապես անապահով լինելու պատճառով էլ ` առողջությունս լրիվ քայքայվել է, չեմ հետեւել` դրա համար էլ էսօր էսքան բարդ վիճակում ա հայտնվել առողջական վիճակս»:

Հ. Գ

Մեխակ Առաքելյանի առողջական վիճակի մասին  էլ, NewsMedia.am լրատվական գործակալությունը ներկայացրեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանին, ով մեծ սիրով պատրաստակամություն հայտնեց հոգալու՝ Մեխակ Առաքելյանի առողջական վիճակի հետ կապված բոլոր տիպի խնդիրները. (առողջական վիճակի հետազոտման, ինչպես նաեւ հիվանդանոցային պայմաններում նրա լիարժեք բուժումը իրականացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն ցույց տալու, ինչի մասին բարձրաձայնել էր Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանը):


Շնորհակալ ենք "Աստղիկ" Բժշկական Կենտրոնին՝պատրաստակամության եւ մեր հայրենակցին աջակցության ձեռք մեկնելու համար:
Հարգելի Մեխակՙ Ձեր մեջ այնքան մեծ ՍԵՐ ԿԱ , ապրելու, արարելու մեծ ձգտում կա, որ այն դժվար թե կարող էր անտարբեր թողնել որեւէ մեկին:

Տեղեկացնենք որ , NewsMedia.am-ը արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել նաեւ Կուրթան համայնքի բնակիչ Մեխակ Առաքելյանի հետ, մոտ օրերս "Աստղիկ" Բժշկական Կենտրոն այցելելու եւ բուժման գործընթացը հավուր պատշաճի այստեղ կազմակերպելու համար:

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն