Երևան, 14.07.2020, 06:16,
Փառք ու պատիվ մեր բանակին, մեր երկրի Գերագույն Գլխավոր Հրամանատարին՝ որ կարողացան փշրել Ալիեւի ծնոտը«Մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին». Շուշան ՍտեփանյանՀարիր չէ եւ մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները. Տեր ԶարեհԲրազիլիայում վերացվել է հանրային վայրերում դիմակ դնելու պարտադիր բաղադրիչըԳաղափարախոսությո ՞ւնն է հաղթելու մեծ պայքարում, թե ՞ կապիտալը. ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի տաղավարում վերլուծաբան Կարինե Հակոբյանն է.IRAVUNK.TVՃՈ-ն տեղեկացնում էԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունըА. Бабуханян: «Для нас антироссийские действия Пашиняна не являются неожиданностью».IRAVUNK.com«Որ իմանաք՝ ինչ մարդկանց տներ են խուզարկում, կթուլանաք ծիծաղից». Գևորգ Պետրոսյան«Հրայր Թովմասյանը փրփուրներից է կախվում»․ Ալեն Սիմոնյան

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ով

Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 196-ով, մահացության ընդհանուր ցուցանիշը երկրում հասել է 827-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

 

Նրա խոսքով՝ վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 2000-ով՝ հասնելով 12 462-ի: «Այսօր ունենք 41-ով ավելի ապաքինվածներ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 1045», - հավելել է Բորելին:

Բորելին նշել է նաև, որ կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները շարունակում են աճել վերջին մի քանի օրերի միտումով:

 

Միևնույն ժամանակ РИА Новости-ն հաղորդում է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում մեծացել է մեկուկես անգամ՝ մոտենալով 2300-ի: Մահացածների թիվը հասել է 48-ի:

Երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանի խոսքով՝ հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 500-ով, 105 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում վարակակիրների թիվը հասել է 124,578-ի, մահացածներինը՝ 4574-ի:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն