Երևան, 14.07.2020, 08:28,
Փառք ու պատիվ մեր բանակին, մեր երկրի Գերագույն Գլխավոր Հրամանատարին՝ որ կարողացան փշրել Ալիեւի ծնոտը«Մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին». Շուշան ՍտեփանյանՀարիր չէ եւ մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները. Տեր ԶարեհԲրազիլիայում վերացվել է հանրային վայրերում դիմակ դնելու պարտադիր բաղադրիչըԳաղափարախոսությո ՞ւնն է հաղթելու մեծ պայքարում, թե ՞ կապիտալը. ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի տաղավարում վերլուծաբան Կարինե Հակոբյանն է.IRAVUNK.TVՃՈ-ն տեղեկացնում էԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունըА. Бабуханян: «Для нас антироссийские действия Пашиняна не являются неожиданностью».IRAVUNK.com«Որ իմանաք՝ ինչ մարդկանց տներ են խուզարկում, կթուլանաք ծիծաղից». Գևորգ Պետրոսյան«Հրայր Թովմասյանը փրփուրներից է կախվում»․ Ալեն Սիմոնյան

Չի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի Արտյոմը

«Ժողովուրդ» թերթը գրում է

«Մարտի 11-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ստացել է փաստական տվյալներ՝ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պար­բերաբար հատելու վերաբերյալ: ԱԱԾ-ն հրապարակել էր, որ 2014 թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակ­վել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ, ահա, 6 տարի անց պարզվում է, որ այդ անձը եղել է Արսեն Չիչյանը՝ Բոդոլը, որը «Ժո­ղովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով. «Այո, իմ դեպքն է»:

Նկատենք, որ այս աղմկահարույց բացահայտման խմորը դեռ շատ ջուր կքաշի, չի բացառվում, որ քրեական գործով ԱԱԾ-ն պատասխանատվության կանչի «օրենքով գողերի»: Լուրեր կան, որ կարող է հարցաքննության հրավիրվել «օրենքով գող», 41-ամյա Արտյոմ Սարգսյանը, որը առավել հայտնի է «Սարատովի Արտյոմ» անունով, էլի այլ «օրենքով գո­ղեր»:

 
 

Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը քրեական գործով մի շարք տեղեկությունների տիրապետում է, սակայն նախաքննությանը չխոչընդոտելու նկատա­ռումներից ելնելով՝ այդ մասին առայժմ ոչինչ չենք հրապարակի, միայն հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գտել է վարձու մար­դասպանին, սակայն նա ազատության մեջ է:

Չի բացառվում, որ վարձու մարդասպանը նախաքննական մարմնին հայտնել է այն, ինչ պետք է եղել, այդ համագործակցության արդյունքում նրան ազատ են թողել»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն