Երևան, 14.07.2020, 05:40,
Փառք ու պատիվ մեր բանակին, մեր երկրի Գերագույն Գլխավոր Հրամանատարին՝ որ կարողացան փշրել Ալիեւի ծնոտը«Մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին». Շուշան ՍտեփանյանՀարիր չէ եւ մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները. Տեր ԶարեհԲրազիլիայում վերացվել է հանրային վայրերում դիմակ դնելու պարտադիր բաղադրիչըԳաղափարախոսությո ՞ւնն է հաղթելու մեծ պայքարում, թե ՞ կապիտալը. ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի տաղավարում վերլուծաբան Կարինե Հակոբյանն է.IRAVUNK.TVՃՈ-ն տեղեկացնում էԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունըА. Бабуханян: «Для нас антироссийские действия Пашиняна не являются неожиданностью».IRAVUNK.com«Որ իմանաք՝ ինչ մարդկանց տներ են խուզարկում, կթուլանաք ծիծաղից». Գևորգ Պետրոսյան«Հրայր Թովմասյանը փրփուրներից է կախվում»․ Ալեն Սիմոնյան

«Ջնդի Ամարյանի օրինակով՝ թող բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում».Կանիաշիրի դպրոցի տնօրեն

Բարեգործությունը մարդկային նկարագրի մի մասն է, և սերտորեն կապված է մարդ հասկացության էության,  և յուրաքանչյուր անհատի հոգեկան ու հոգևոր հասունության և կարողությունների հետ: 

Եվ պատահական չէ, որ արտակարգ դրության պայմաններում, երբ շատերը զբաղված են իրենց բարեկեցությունն ապահովելով ու իրենց խնդիրները լուծելով, (որքան էլ, որ զարմանալի հնչի). կան մարդասիրական արժանիքներով օժտված մարդիկ, ովքեր ապրում, եւ հոգ են տանում ոչ միայն իրենց եւ իրենց հարազատների մասին, այլ կարիքի մեջ գտնվող մարդկանցից շատերի հոգսը՝  համարում են նաեւ  իրենցը: Հենց այդ կենսակերպով  է ապրում. մարդասեր, բարերար, հայ ժողովրդի բարեկամ,  ազգությամբ եզդի Ջնդի Ամարյանը, ում ՄԱՐԴ տեսակի եւ նրա կատարած բարեգործությունների մասին խոսում են ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ՀՀ-ից դուրս: 

Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ Ջնդի ...

 Այս անգամ Ամարյանի մարդասիրության, ու  նրա տեսակի մասին լսեցինք Արագածոտնի մարզի Ապարան համայնքում: «Ջնդի Ամարյանը բարեգործություն է անում՝ չտարբերակելով հայ, եզդի հասկացությունը: Նրա համար կարեւորը՝ այդ պահին բարիք գործելն է: Երբեք չի անտեսում իրեն դիմած քաղաքացու հոգսը, անում է հնարավորը, որ մարդը իրեն անտեսված չզգա: Ու որ ամենակարեւորն է՝ այդ մասին երբեք չի բարձրաձայնում: Ջնդի Ամարյանը այն եզակի անձանցից է, ով բարձրագոչ ճառեր չի ասում. նա առանց աղմուկ-աղաղակի,  որպես ՄԱՐԴ  իր բարի գործն է անում »,- մեզ հետ զրույցում ասաց ապարանցի Արտուշ պապը, ով Ամարյանին անձամբ չի ճանաչում, բայց, փոխարենը շատ է լսել նրա բարի գործերի մասին:

 

Թող Ջնդի Ամարյանի օրինակով բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում

 

Պարզվում է սակայն, որ Ամարյանի բարեգործությունը չի սահմանափակվում միայն Ապարան համայնքով: Ամարյանին ճանաչում են, նրա բարգործության մասին խոսում են գործերով: Այդ մասին մեզ պատմեց Կանիաշիր (նախկինում Սանգյառ). համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Բոյաջյանը:

-Մեր դպրոցը, որը ունի 35 աշակերտ, կանգնած էր լուրջ խնդրի առաջ: 110 մետր ջրագիծ անցկացնելու հետ կապված խնդիր կար, եւ այդ աշխատանքները կատարելու համար ոչ ոք մեզ ձեռք չմեկնեց: Մեծ գումարներ, տեխնիկա էր անհրաժեշտ, ինչը  համայնքը չկարողացավ անել.խնդիրը լուծել, եւ դպրոցն էլ բնականաբար չուներ այդ միջոցները: Իմանալով, լսելով Ջնդի Ամարյանի բարեգործությունների մասին, առանց ճանաչելու դիմեցի նրան: Նա առանց մանրուքների մեջ խորանալու՝ միանգամից պատրաստակամություն հայտնեց մեզ աջակցել,  եւ նույն վարկյանին հանձն առավ՝ խնդիրը կարգավորելու: Անկեղծ ասած  ես չէի սպասում, որ այսօր  Ամարյանի նման մարդ կա, ով առանց մանրանալու, միանգամից լսելով կրթօջախի հետ կապված խնդիրը՝ անցավ գործի:

 

Դպրոցի տնօրենի խոսքերով.


-Բազմիցս դիմել ենք համայնքային եւ մարզային իշխանություններին, բայց խնդիրը լուծում չէր ստանում, եւ միայն Ջնդի Ամարյանի աջակցությամբ խնդիրը կարգավորվեց: Այս մասին գիտեն բոլորը, մանկավարժական կոլեկտիվից սկսած մինչեւ ծնող եւ աշակերտ. բոլորս գոհ ու շնորհակալ ենք Ջնդի Ամարյանից: Թող Ջնդի Ամարյանի օրինակով բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում:

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն