Երևան, 29.09.2020, 02:22,

«Ճագարաբուծության ոլորտում լուրջ անելիքներ կան».ճագարաբույծ Արտակ Հովհաննիսյան

Հայաստանում անասնաբուծության հեռանկարային ճյուղ համարվող ճագարաբուծության զարգացումը, այս պահին պետական մակարդակով կարելի է ասել մի փոքր անտեսված ոլորտների թվին էպատկանում: Թեեւ ՀՀ-ում ճագարաբուծությամբ զբաղվող շատ ու շատ անհատ ձեռներցներ շարունակում են այդ ոլորտով՝անհատական միջոցներով ու ջանքերով հաջողություններ գրանցել:

Ճագարաբուծությունը իրականում գյուղատնտեսության բարձր արդյունավետությամբ և եկամտաբեր ճյուղերից մեկն է: Ճագարաբուծության արտադրական տեսականին ոչ միայն բարձրարժեք, դիետիկ մսամթերքն է, այլև կարելի է ստանալ բարձրորակ մորթի, բարձրարժեք օրգանական պարարտանյութ /ճագարի գոմաղբ/, ենթամթերք, ինչպես նաև թափոններից ստացվող կեր այլ կենդանիներ բուծելու համար /թռչնաբուծություն, գազանաբուծություն/: Այլ տեսակի գյուղատնտեսական կենդանիների հետ համեմատած՝ ճագարները ամենավաղահասն են: Ճագարները սեռահասուն են դառնում 4-5 ամսականից: Ճիշտ խնամքի իրականացման դեպքում տարեկան կարելի է ստանալ մինչև 6 ծին, յուրաքանչյուր ծնից՝ 6-12 ձագ: Մեկ ճագարը 3-4 ամսականում ապահովում է 1.6-2 կգ միս: Արդյունքում մեկ ճագարամայրի տված սերունդներից տարեկան կարելի է մթերել մինչև 50 կգ միս: Շնորհիվ ճագարների ամենավաղահասության՝ կատարված ներդրումները կարճ ժամանակահատվածում սկսում են փոհատուցվել:

Իսկ ճագարաբուծության առանձնահատկությունների, Հայաստանում այս ճյուղի զարգացման հեռանկարների , բիզնեսի զարգացման տեսանկյունից ներդրումների անհրաժեշտության, հնարավոր ռիսկերի և եկամուտների մասին, այաս անգամ իր դիտարկումներ է ներկայացրել «Գետափ» ճագարաբուծական ֆերմայի տնօրեն, ճագարաբույծ Արտակ Հովհաննիսյանը:

 

Մանրամասները՝առաջարկվող Տեսանյութերում:

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն