Երևան, 29.09.2020, 01:54,

Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեցու ճեմասրահը ՝ ակամայից վերածվում է " ԳՈՂԻ ԿԱՄԵՐԻ"

ԼՐԱԳՐՈՂ ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ ՖԲԲ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է.

Ամոթալի բան անողը՝ նախ ինքը պետք է ամենից առաջ ամաչի ինքն իրենից. քանզի այնտեղ ուր չկա բարոյական կերպարը, այնտեղ եւ չի կարող լինել ՄԱՐԴԸ:

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու ճեմասրահներից մեկում, Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ներկայությամբ տեղի ունեցած " գողական ռազբորկան" ԱՄՈԹ ԷՐ, եւ մեծ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ:

Առնվազն ողբերգություն է, երբ Հայ առաքելական եկեղեցու ճեմասրահը , ակամայից վերածվում է " ԳՈՂԻ ԿԱՄԵՐԻ" , ուր Հայոց թեմի առաջնորդի ներկայությամբ տեղի է ունենում ոչ ավել, ոչ պակաս ՄԱՐԴՈՒՆ նվաստացնելու, վիրավորելու, կամ Թեւանյանի Նորիկի ու Եզրասի հասկանալի լեզվով ասեմ. մարդուն հեղինակազրկելու խայտառակ մի գործընթաց, այն էլ երեքը չորսի վրա. տեսանկարահանելու հույժ կարեւոր փաթեթավորմամբ:

Սա սրբապղծություն էր, ուրիշ ոչինչ…

Երբ սեւ սքեմի ու վեղարի տակ տեղավորված ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԸ, խորին լռությամբ ունկնդրում էր, թե ինչպես է մաֆիոզի համբավ ունեցող ախրքյալաքցի Նորիկը թույնի ու ատելության ողջ չափաբաժնով «աչոտ» պահանջում այն հայ գործարարից, ով Մոսկվայում տեղի ունեցած հայտնի «ծիրանային պատերազմի» ժամանակ ձեռք մեկնեց հայությանը՝ հայտարարելով որ, պատրաստ է Մոսկվայում 6 ամսով անվճար տարածք տրամադրել հայերին` բիզնես անելու համար:

Եւ հիմա ախրքյալաքցի Նորիկը, ով այդ ԽԱՅՏԱՌԱԿ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ չկարողացավ իր ելույթով հիմնավորել, թե այդ ո՞ր «ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐ»-ի մեջ էր մեղադրում Սարիբեկ Գեւորգյանին, (ասելով որ նա սադրիչ է), բոցավառվեց այն պահին, երբ ականջին հասավ, որ Գեւորգյանը եկեղեցու բակում հավաքված հայությանը հորդորել է զերծ մնալ հնարավոր բոլոր սադրանքներից՝կանխելով արյունահեղությունը:

Եւ եթե անգամ այս երկու անմրցելի ՄԱՖԻՈԶՆԵՐԸ որոշել էին Սարիբեկ Գեւորգյանին «ցցի հանել», ապա ի՞նչ իրավունքով, ո՞ր օրենքով…Ո՞վ էր իրավունք տվել Թեւանյան Նորիկին ու Եզրասին՝ անցնել մարդկային և բարոյական արժանիքների բոլոր սահմանները:
Եւ դա լոկ այն բանի համար, որ մարդը հորդորել էր կանխել արյունահեղությո՞ւնը:
Իսկ կարելի է իմանալ. ի՞նչ էին ուզում հավատավոր Եզրասն ու ասֆալտի բիզնեսով եւ (ըստ տարածված լուրերի) այլ մութ պատմությունների արդյունքում ՌԴ-ում հարսատացած ախրքյալաքցի Նորիկը: Զանգվածային կոտորա՞ծ ՝ ՌԴ-ի տարածքում, թե՞… նոր ռեինկարնացիա՝ առեւտրային պատերազմի, եւ Մոսկվայի փողոցներում սկսված բախումների ու լարումների ֆոնին: Սա հարց է՝ ուղղված երկուսին էլ …
Եւ ի լրումն այս ամենի, չէր խանգարի որ Թեւանյանը պատասխաներ նաեւ օդում կախված մի քանի լուրերի եւս.
Ճիշտ է արդյո՞ք , որ այս ընթացքում Ձեզ խիստ անհանգստացրել է հայազգի Սարիբեկ Գեւորգյանի օր-օրի աճող ռեյտինգը հայության շրջանում, եւ ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ շինարարության եւ բիզնես ոլորտում «խաչվում» են ձեր եւ գործարար Սարիբեկ Գեւորգյանի շահերը:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները եւս չէր խանգարի լսել մարդ նվսատացնող Ախրքյալաքցի Նորիկից, ով ժամանակին քաղցր աչքով էր նայում հատկապես «աֆտարիտետներին» ու բարձրաստիճան ոստիկաններին, ինչպիսիք էին օրինակ (հայտնի Թամամը) Թամամյան Հովիկն ու վաղամեռիկ քրեական հեղինակություն Ադալը, ով հանրահայտ ախրքյալաքցիների «կրուգում»իրեն զգում էր ինչպես «ձուկը ջրում»: Ավելիի մասին դեռ կխոսեմ…

Եւ վերջապես Թեւանյանը կասի՞, թե որպես ՀՌՉԱԿԱՎՈՐ ՀԱՐՑ ԼՈՒԾՈՂ. ի՞նչ է արել Մոսկվայում ապրող հայերի եւ հատկապես այն շերտի համար, ովքեր հաճախակի դժվարությունների ու խոչընդոտների են հանդիպում:
Համենայնդեպս, համացանց նետված այդ խայատառակությունը՝ ի չիք դարձրեցին այն ՄԻՖԵՐԸ՝ Եզրասների եւ Թեւանյան հայի Տեսակի նկատմամբ, որ երբեւէ կարող էին ձեւավորվել մեր պատկերացումներում:
Հայ Տղամարդուն, առավել եւս պատվախնդիր ախրքյալաքցու տեսակին ոչ հարիր պահվածքով՝ Թեւանյանը փոշիացրեց, զրոյացրեց ինքն իրեն էլ, իր Եզրասին էլ…
Ամենայն հարգանքով եմ վերաբերում աշխարհասփյուռ իմ հայությանը. ով ստեղծող է, արարող է, կառուցող է:

Աստծո Տունը հարգող է, բայց արի ու տես, որ Թեւանյանն ու եզրասները «պղծեցին » այն: Եւ այս երկուսի հարցով, չէր խանգարի, որ գործի անցնեին նաեւ ՌԴ-ի իրավապահ մարմինները՝ պարզելու, հասկանալու, թե ՌԴ-ի տարածքում , այդ ի՞նչ իրավասություններով են օժտված ԱՅՍ ՊԵՐՍՈՆՆԵՐԸ, որ համարձակվում են տեսախցիկի առաջ մարդ նվաստացնել, եւ համայն աշխարհով մեկ այն հանրայնացնել:


Հ. Գ

Եթե էդքան լավ նվաստացնող, խփող-ջարդող տղերք եք. գնացեք թշնամուն ջարդեք, նվաստացրեք…
Ոչնչացրեք ԷՆ ԴԱՀԻՃԻՆ, որ քնած ժամանակ ՀԱՅ ՍՊԱՅԻՆ՝ Գուրգեն Մարգարյանին ԿԱՑՆԱՀԱՐԵՑ…
էդքան լավ կռվող-ջարդող եք. գնացեք՝ ջարդեք, ու կռվեք: Մեր ԱՐԾԻՎ ՏՂԱՆԵՐԻ՝ Քյարամի, Արմենակի, Տիգրանի, Արամայիսի, Ռոբերտի, Անդրանիկի, ԲՈԼՈՐ ՄԵՐ ՓԱՌԱՎՈՐ ՏՂԱՆԵՐԻ ՎՐԵԺԸ ԼՈՒԾԵՔ : Գնացեք եւ արեք ԱՅԴ ԳՈՐԾԸ :
Չմոռանաք, ինքներդ Ձեզ վերջում մի հարց տալ Աստծո Տաճարի առաջ. այն ինչ արեցիք մի քանի օր առաջ եկեղեցու ճեմասրահում. ի՞նչ էր դրա անունը:
Թշնամու ջրաղացին ջուր լցնե՞լ, սադրա՞նք, չկամությո՞ւն, պստիկություն, թե՞ տկարություն՚՚…որ «խեղդեց » Ձեզ…

Անհոգ եղեք. այդ եղկելի «համարը» թողեց իր հետքը. տպավորությունն անպիսին էր, որ ե՛ւ Եզրասը, ե՛ւ ախրքյալաքցի Նորիկը, «մալալետկից զոներով անցած, ուգլավոյ քնած» տղերք են: Չեմ զարմանա, եթե հանկարծ այդ ԵՐԿՈՒՍԻՑ մեկն ու մեկը՝ մի հատ էլ «վասմիուգոլնիկ» ունենա:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն