Երևան, 29.09.2020, 02:25,

«Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` խնդիրներ ունի նաեւ շահումների վճարումների հետ կապված

NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, «Գուդվին-Բետ» բուքմեյքերական գրասենյակների ցանցի սեփականատերերը այս օրերին կանգնած են ֆինանսական «կրախի»-ի առաջ:

Ընկերությունը անգամ չի կարողանում վճարել աշխատողների աշխատավարձերը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ընկերությունում կրքերն այն աստիճան են լարված, որ «Գուդվին-Բետ» -ի ետեւում կանգնած գործարար Սերգեյ Մանուկյանը՝նույն ինքը Շինանյութի Սերոժը աջ ու ձախ «նախշում » է ընկերության մենեջերներին, ու աշխատողներին:

Ի դեպ, շրջանառվող մեկ այլ տեղեկատվության համաձայն, «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը խնդիրներ ունի նաեւ շահումների վճարումները՝ իրականացնելու հետ կապված:
Ուշագրավ այլ մանրամասների մասին՝ հաջորդիվ:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն