Երևան, 28.10.2020, 06:06,
«Ունենք պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր»․ ԱԱԾ տնօրենի տեղակալ«Կանգնեցրե՛ք այս նոր ցեղասպանությունը»․ Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանըՊատերազմ տեսած ու հաղթածներն արդեն Զինվորի տանն են. Արմեն Մուրադյան (լուսանկարներ)ЧЕЛОВЕК, КОТОРЫЙ С АРМЯНСКИМ СОЛДАТОМ С ПЕРВОГО ДНЯ ВОЙНЫ...ԻՐԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԼԽԱՏԵԼԸ ԿԱՄ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՒ ԱՆՄԵՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼԸ. ՍԱԻԴ ԽԱԹԻԲԶԱԴԵՍամվել Կարապետյանը պատասխանել է Իլհամ ԱլիևինԱրցախյան մարտերում քաջաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի անդամ Հենրիկ ՀակոբյանըԶախարովան մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է կատարվել Ղարաբաղյան հարցով 11-ժամյա բանակցությունների ետնաբեմումՄԵՐՕՐՅԱ ՄՈՆԹԵՆԵՐ, ՄԵՐ ԱՐԹՈՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ.Պարտական ենք Ձեզ մեր կյանքով, մեր ապրած կյանքի ամեն մի վայրկյանով...ՄԵՐՕՐՅԱ ՄՈՆԹԵՆԵՐ, ՄԵՐ ԱՐԹՈՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ.Պարտական ենք Ձեզ մեր կյանքով, մեր ապրած կյանքի ամեն մի վայրկյանով...

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ո՞րն է Տավուշյան մարտերի մեր գլխավոր հաղթաթուղթը. ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդման հեղինակի հարցին պատասխանում է հայտնի հետախույզը

 

ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի հաղորդման հեղինակ եւ վարող Գայանե Զարգարյանը հաղորդմանը հյուրընկալված առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, հայտնի հետախույզ Վովա Վարդանովից հետաքրքրվել է, թե ո՞րն է Տավուշյան մարտերի մեր գլխավոր հաղթաթուղթը, որին հետախույզը այսպես է պատասխանել.
- Տավուշյան մարտերը Գլխավոր շտաբի պետի` Օնիկ Գասպարյանի ձեռքբերումն էր:  Ինքը տարբերվում է նախորդ շտաբի պետերից նրանով, որ ավելի նախաձեռնող է: Օնիկ Գասպարյանը եւ կորպուսի հրամանատարը` Գրիշա Խաչատուրովն այն ավագ սպաներն են, գեներալները, որոնք միտված չեն, որ անընդհատ շուռ գան ու տեսնեն, թե վերադասն ինչ է անում: Իրենք իրենց տրված լիազորությունների  շրջանակներում ինքնուրույն են գործում: Իհարկե, վարչապետն էլ թողեց, որ Գլխավոր շտաբն ինքնուրույն աշխատի. որ ասեն, թե իր հրամանատարությամբ է եղել, աբսուրդ է: Բայց, ինչ խոսք, Փաշինյանը կարողացավ վեր կանգնել իր ամբիցիաներից, եւ թողեց, որ գլխավոր շտաբը ինքնուրույն գործի: Իսկ տավուշյան մարտերի նախաձեռնողը, անխոս, թուրքն էր, պարզապես մենք դարձանք ձեռքբերող:
- Հակառակորդը գիտակցե՞ց, որ մեզ հետ չի կարելի զենքի լեզվով խոսել:
- Ոչ, չեմ կարծում: Մենք պետք է միշտ խաղաղությամբ պատրաստվենք պատերազմի: Իսկ խաղաղությամբ պատրաստվելը` մշտապես մարտունակ լինելն է:

Զրույցը` դիտեք ամբողջությամբ

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն