Երևան, 28.10.2020, 06:02,
«Ունենք պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր»․ ԱԱԾ տնօրենի տեղակալ«Կանգնեցրե՛ք այս նոր ցեղասպանությունը»․ Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանըՊատերազմ տեսած ու հաղթածներն արդեն Զինվորի տանն են. Արմեն Մուրադյան (լուսանկարներ)ЧЕЛОВЕК, КОТОРЫЙ С АРМЯНСКИМ СОЛДАТОМ С ПЕРВОГО ДНЯ ВОЙНЫ...ԻՐԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԼԽԱՏԵԼԸ ԿԱՄ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՒ ԱՆՄԵՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼԸ. ՍԱԻԴ ԽԱԹԻԲԶԱԴԵՍամվել Կարապետյանը պատասխանել է Իլհամ ԱլիևինԱրցախյան մարտերում քաջաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի անդամ Հենրիկ ՀակոբյանըԶախարովան մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է կատարվել Ղարաբաղյան հարցով 11-ժամյա բանակցությունների ետնաբեմումՄԵՐՕՐՅԱ ՄՈՆԹԵՆԵՐ, ՄԵՐ ԱՐԹՈՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ.Պարտական ենք Ձեզ մեր կյանքով, մեր ապրած կյանքի ամեն մի վայրկյանով...ՄԵՐՕՐՅԱ ՄՈՆԹԵՆԵՐ, ՄԵՐ ԱՐԹՈՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ.Պարտական ենք Ձեզ մեր կյանքով, մեր ապրած կյանքի ամեն մի վայրկյանով...

1915-ին ի՞նչ արեցին Միացյալ Նահանգները․ հանգիստ թողեցին, որ մեծերին կոտորեն, իսկ հետո գթասիրաբար բացեցին «ամերիկյան որբանոցները»...ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող աննախադեպ իրավիճակի, թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի, եւ ցեղասպան ու բարբարոս Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների շուրջ, NEWSMEDIA.am-ը զրուցել է գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:


-Տիկին Ավետիսյան, արդեն տասներորդ օրն է, ինչ Արցախի բանակը մարտնչում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ՝ ապահովելով թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ապրելու իրավունքը։ Ակնհայտ է, որ այսօր հայ զինվորը՝ մարտնչում է մարդկության փրկության համար:
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, The Globe and Mail-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով, ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, հայտարարել էր, որ. «Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ իրականացնելու նոր ցեղասպանություն»: Ձեր կարծիքով,  ինչո՞ւ  է լուռ աշխարհը՝ այս սպառնալիքի դեմ …

-Ես զարմանում եմ, որ վարչապետն է զարմանում։ Երբ 105 տարի առաջ՝ ըստ տարբեր աղբյուրների, մեկ ամսում մոտ 5-6 միլիոն հայ վերացավ Օսմանան կայսրության տարածքից, «աշխարհը լուռ» չէ՞ր։ Մեծ Բրիտանիայի վարչապետը սկզբի օրերին չասա՞ց, որ իրենց «նավերն անկարող են մագլցել մեր սարերը»։ Ոչ մեր սարերն են փոխվել, ոչ իրենց նավերը. ըստ էության, ոչ էլ ինքը՝ անբարո Եվրոպան։

1915-ին ի՞նչ արեցին Միացյալ Նահանգները․ հանգիստ թողեցին, որ մեծերին կոտորեն, իսկ հետո գթասիրաբար բացեցին «ամերիկյան որբանոցները»՝ աշխարհով մեկ, որպես իրենց երկրի համար խելացի տարրի բուծարաններ։ Պահածոների ժեշտին պիտակ էին կպցնում․ «Այս գնի 5 սենթը ուղղում ենք հայ որբերի օգնությանը»։ Սակայն երբ այդ որբերի ծնողներին էին կոտորում, գեթ ոչ մի բան չարվեց՝ օգնելու համար։
«Աշխարհը» օգնել չի սիրում․նախընտրում է հետմահու ողբալ ու հոգալ որբերի մասին։ Որպեսզի փոխի անծնող մանուկների ազգային և հոգևոր ձևաչափը, ու ծառայեցնի սեփական կարիքներին։

Ու 1915-ը՝ հայերին ցեղասպանելու առաջի փորձը չէր։ Երբ 1098 թվականին,  Եվրոպայի փառապանծ խաչակիրները մտել էին հայոց Անտիոք, ահա թե ինչ է գրի առել նորմանդացի ասպետ Ռաիլ դը Կանը․ «Երբ մտանք բերդը, պաշարներ այլևս չէին մնացել, ու մերոնք սկսեցին եփել բնակիչներից մեծերին խարույկի վրա՝ հսկա կաթսաների մեջ, իսկ փոքրերին քաշել սրերի վրա, որպեսզի տապակած ուտեն»։

Խաչակիրների ժառանգները նույնպես չեն փոխվել, պարզապես փոխվել է զգեստի մոդան, գրպաններում բջջային հեռախոսներ կան, որ նորություններ են հաղորդում, իսկ տան պատերին՝ հսկա հեռուստացույցներ, սերիալներ դիտելու համար։ Ոչ մի բան էապես չի փոխվել «աշխարհում», բացի զուտ տեխնիկական առաջընթացից։ Եվ կարևորը․ պահպանվել է ստրկավաճառությունը, որի համար պատերազմները հարուստ ավարի երաշխիք են, անհրաժեշտություն ու եկամտի աղբյուր։

 

Ամենակարևոր քայլերը, որ պետք է անենք, դա մեր պահանջատիրության «կոմա»-ից դուրս գալն է․ ինչպես 1965-ին էր: Պետք է գոռանք ու կրկնենք․ «Մեր հո-ղե՜-րը, մեր հո-ղե՜-րը», ոչ թե խնդրենք՝ ամեն արժեցող-չարժեցողից, որ «ճանաչեն» Հայոց ցեղասպանությունը

 

-Տիկին Ավետիսյան, ստեղծված իրավիճակում  ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում: Արդյո՞ք հնարավոր է դիվանագիտական նոր էջ բացել՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ:

-Կարծում եմ, որ վերջին ամիսներին Բելառուսի առաջնորդին քաղաքական դաշտում տկարացնելու նպատակներից մեկը՝ Ղարաբաղի հիմնահարցի լուծման համար ստեղծված ԵԱՀՄ Մինսկի խմբի դիրքերի թուլացումն էր։ Չէ՞ որ, Թուրքիան այնտեղ անդամակցելու հավակնություն ունի։ Բացի դա՝ առավելագույնս սրվել են Մակրոնի և Էրդողանի հարաբերությունները, քանի որ չեն կարողանում «ընկերաբար» կիսել կործանված Լիբիայի ու մասամբ զավթված Սիրիայի նավթահանքերը։ Ուստի ԵԱՀՄ Մինսկի խումբը, ուր Ֆրանսիան երեք համանախագահներից մեկն է, ու հայանպաստ հռետորաբանություն է առկայծում, թուրքի դուրը չի գալիս։

Ի՞նչ պետք է  անենք մենք․ պետք է ոչ միայն շնորհավորենք Լուկաշենկոյին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ, այլ նաև որքան հնարավոր է՝ զորակցենք Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կայացմանը՝ դիվանագիտական դաշտում։ Բիլիարդում այդպիսի մեթոդ կա․ խփում ես հեռավոր գնդակին, որպեսզի այն հարվածի երկրորդին, իսկ վերջինս քշի երրորդը՝ դեպի ցանցավանդակը։ Սակայն ամենակարևոր քայլերը, որ պետք է անենք, դա մեր պահանջատիրության «կոմա»-ից դուրս գալն է․ ինչպես 1965-ին էր: Պետք է գոռանք ու կրկնենք․ «Մեր հո-ղե՜-րը, մեր հո-ղե՜-րը», ոչ թե խնդրենք՝ ամեն արժեցող-չարժեցողից, որ «ճանաչեն» Հայոց ցեղասպանությունը։ Արևմտյան Հայաստանը, մինչ օրս չի ճանաչվել որպես Թուրքիայի մաս. ո՛չ ԱՄՆ-ի կողմից, ո՛չ էլ ճանաչվելու է եկող տարվանից՝ Ռուսաստանի կողմից. եթե խելացի լինենք, ու մեջտեղ բերենք 100 տարի առաջ կնքված,  և այժմ ուժը կորցնող պայմանգրերը։

Մեր դիվանագիտությունը պետք է հիմա ուժգին հակահարված տա, ոչ թե լացակումած բարոյական օժանդակություն խնդրի՝ աշխարհի մեծերից։ Չգիտեմ, ԱԳՆ ներկայիս ղեկավարները նման «դուխ» ունե՞ն... որով եկել են իշխանության:

-Ի դեպ, վերստին վերադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին, Ձեր կարծիքով ինչո՞ւ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց, Ադրբեջանը Արցախի հարավում կրկին լայնածավալ հարձակում սկսեց:

-Գիտեք, պատերազմ է գնում, արտասովոր ձևաչափի համաշխարհային դիմակահանդես-պատերազմ:  Եւ  թիրախներից մեկը, ի վերջո Թուրքիան է հանդիսանում՝ իր չնաշխարհիկ աշխարհագրական դիրքի պատճառով։ Բազմել է աշխարհի կենտրոնում՝ խաչմերուկում, և կարծում է, որ ամենախելոք և անողոք խաբեբան է՞։ Ո՛չ, իրենից ավելի խորամանկերն ու դաժաններն էլ կան։
Իր հարևան երկրներից ոմանք, իրենց խորը քաղաքական ճգնաժամները բացատրում են սեփական փոքր չափերով, և ցանկանում են ընդարձակվել՝ թեպետ քրդական (արհեստական), իրենց հնազանդ պետություններ ստեղծելու միջոցով։
Մինչդեռ Թուրքիայի համար Ղարաբաղի նվաճումը` «ղոզ» խաղաքարտն է լինելու, երբ նա նստի իր պեսների հետ «դուռակ» խաղալու։
Երբ ասի․ «Բոսֆորն ու Դարդանելը ինձ թողեք՝ Ձեզ Կովկասը վերցրեք, Վրաստան-ադրբեջանով, Հայաստանով ու Ղարաբաղով։ Չի՛ ստացվելու, և նույնիսկ նեղուցները չի պահպանելու․իրեն կմնա իրական Դարդ Անելը , ու դուռակի կարգավիճակը։ Եվ ինձ թվում է, որ հենց թուրքին հրահրողն է լինելու իր դահիճը՝ մոտակա տարիներին։

 

Անշուշտ, մեր տղաները աստվածատուր, էպոսական հերոսներ են, ում համար այս պատերազմը դարձյալ հայրենական է, ու սրբազան

 

-Խոսենք ուշագրավի ու կարեւորի մասին. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը, երեկ հայտարարել էր այն մասին, որ իրենց տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են սկսել ակտիվորեն տեղափոխվել Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններ:
Խոսքը մասնավորապես «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ» կազմակերպությունների, ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումների մասին է։
Ընդ որում, խոսքը հարյուրավոր և նույնիսկ արդեն հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք նոր Ղարաբաղյան պատերազմում փող վաստակելու հույս ունեն։
Հայտարարության մեջ նա նաեւ նշել էր, որ Ռուսաստանում տագնապով են ընդունում Լեռնային Ղարաբաղում լարվածության էսկալացիան։
Արդյ՞ոք այս հայտարարություններից հետո, կարող ենք ակնկալել, որ ՌԴ-ն անցնում է կոշտ ռազմական գործողությունների:

-Ռուսաստանը կնունքի մեր սանիկն է, և պատերազմի դարավոր ընկերը։ Դժվարանում եմ նշել մի պատմական պահ, երբ հայերը կանգնած չեն եղել թե՛ կրոնական, թե ՛ռազմական, թե՛ պետական ղեկի մոտ՝ այդ երկրում։ 

Յարոսլավ Իմաստունից, Պալեոլոգների ժառանգ Իվան IV-ից, Լորիս-Մելիքովից մինչև Անաստաս Միկոյան ու ներկայիս Միշուստինը, հայ չե՞ն։ Այն էլ որքա՜ն խելացի ու գրագետ հայեր, որ հզորացրել են Ռուսաստանը։ Եվ այդ պետությանը ծառայելիս, մեկ վարկյան չեն մոռացել, որ հայ են։ Ուրիշ բան, որ այդ հրաշալի կայսրության զինանշանի արծիվը երկու գլուխ ունի, և հակահայ գլուխը երբեմն կտցահարում է հայկական գլխին՝ ու սկսվում են հայկական դպրոցների, եկեղեցիների ավերածությունները, թուրքի հետ քիրվայությունը։ Ուստի այդ բիրտ գլուխը՝ պետք է լավ հսկենք։

Սա մեր հայացքն է՝ դեպի Ռուսաստան։ Իսկ Ռուսաստանի համար մենք պարզապես միակ իրական ընկերն ենք աշխարհում՝ սերբերին չհաշված։ Մենք ու սերբերը միակն ենք, որ երբեք չենք պատերազմել Ռուսաստանի հետ, երբեք չենք մտել հակառուսական դաշինքների մեջ, ու հզոր վահան ենք  ցանկացած ոսոխի դեմ՝ մեր տարածաշրջաններում։ Ուստի Ռուսաստանը կարող է չցուցադրել իր ծայրահեղ անհանգստությունը, բայց որ թուրքին սանձելու է, վստահ եմ։ Պարզապես մեր իշխանները չեն կարող և իրավունքը չունեն Տրուֆֆալդինոյի պես երկու տիրոջ ծառա լինել, այլապես Գոլդոնիի կատակերգությունը ողբերգություն է դառնում՝ մեր աչքի առաջ։

Մանրամասները սկզբնաղբյուր Newsmedia.am կայքէջում

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն